![]() |
Ապարանի Մելիք գյուղում նշել են Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաօծման 30-ամյակըԱրդեն երկրորդ տարին է՝ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նախաձեռնությամբ այս օրը Մայր Աթոռից եկեղեցի է տեղափոխվում սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը և պատարագ մտուցվում: Եկեղեցին Խորհրդային իշխանությունների հրամանով փակվել և չի գործել մոտ 60 տարի: Անկախացումից հետո բնակիչները խանդավառությամբ սկսել են եկեղեցու բարեկարգումը: |
![]() |
Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի դիմորդները քննություն են հանձնել Հայոց պատմություն առարկայիցՀարցազրույցի միջոցով ստուգել են քրիստոնեության, հայոց եկեղեցու, Աստվածաշնչի վերաբերյալ դիմորդների գիտելիքներն ու ձայնային տվյալները: Քննություններն հաղաթահարած դիմորդները նոր ուսումնական տարին կսկսեն որպես ճեմարանականներ։ Մայր Աթոռի և բարերարների հովանավորությամբ՝ ճեմարանում կրթությունը և կեցությունն անվճար է: |
![]() |
Սասունիկի եկեղեցական համալիրի մայր եկեղեցին՝ Սուրբ Խաչը, արդեն պատրաստ էԱյժմ եկեղեցու ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում: Ավետարանական տարբեր սյուժեներով խաչքարեր, քանդակներ և հարթաքանդակներ կզարդարեն եկեղեցին, իսկ գմբեթի յոթանասուներկու քարե խաչերը՝ Քրիստոսի աշակերտներին են խորհրդանշում: Սուրբ Խաչը Սասունիկի առաջին եկեղեցին է: Թեմակալ առաջնորդի հետևողականությամբ և հովանավոր հայորդիների աջակցությամբ՝ այսօր Արագածոտնի թեմի տարբեր համայնքներում վերակառուցվում և կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ: |
![]() |
«Նարեկացի» արվեստի միությունում կայացել է Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախմբի համերգըՆորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը ուսումնական տարին ավարտել է հաշվետու համերգով, որը տեղի է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում: Հնչել են մանկական, հոգևոր, հայրենասիրական, կատակ երգեր՝ հայերեն և այլ լեզուներով: Մայր Աթոռի, ՀԲԸՄ և եկեղեցասեր հայորդիների բարերարությամբ գործող ութ հայորդյաց տներն արդեն երեսունմեկ տարվա պատմություն ունեն: Այս կրթօջախներ հաճախող երեխաները սովորում են սիրել և տեր կանգնել իրենց պետությանն ու մայր եկեղեցուն: |
![]() |
Առաջին անգամ «Մանկության աշխարհ» ցուցահանդեսին մասնակցել է Նորքի Հայորդյաց տունըԴեկորատիվ կիրառական արվեստի վեց դասարան է գործում Նորքի Հայորդյաց տանը՝ բատիկ, մաքրամե, գոբելեն, խեցեգործություն, գորգագործություն և փայտի փորագրություն։ Հայորդյաց տանը շուրջ 150 երեխա է սովորում: Այդպիսի դասարաններ գործում են բոլոր ութ Հայորդյաց տներում։ Սաները պարբերաբար մասնակցում են թեմատիկ ցուցահանդեսների: |
![]() |
Գեւորգյան հոգեւոր ճեմարան դիմորդների ընդունելության առաջին փուլն սկսվել էԴիմորդները քննություն կհանձնեն հայոց լեզու, հայ գրականություն և հայ ժողովրդի պատմություն առարկաներից: Այս տարի ճեմարան դիմողներն ավելացել են։ 2016 թվականից սկսած՝ ճեմարանը ամբողջական եռաստիճան կրթություն է ապահովում՝ 4 տարի բակալավրիատ, 2 տարի մագիստարտուրա և 3 տարի ասպիրանտուրա: Հայաստանում Գևորգյան հոգևոր ճեմարանը աստվածաբանական բարձրագույն կրթություն տրամադրող միակ ԲՈՒՀ-ն է: Ընդունելության երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսից: |
![]() |
Հայ Առաքելական եկեղեցին նշել է Հոգեգալուստը՝ առաքյալների վրա սուրբ հոգու էջքըՀոգեգալստյան պատարագը մատուցել է Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ընթերցել են Սուրբ Հովհան Ոսկեբերանի՝ Սուրբ Հոգուն ձոնված աղոթքները: Սուրբ հոգու շնորհներն առաքյալներին տրվում են Աստծո մեծագործությունները, ավետարանական խոսքը քարոզելու և տարբեր լեզուներով խոսող մարդկանց ի Քրիստոս միավորելու առաքելությամբ: |
![]() |
Սուրբ Զորավոր եկեղեցում մասնագետները վերականգնում են Նաղաշ Հովնաթանին վերագրվող որմնանկարըՆախքան որմնանկարի վերականգնումը կատարվել են ուսումնասիրություններ, որոնց հիման վրա մասնագետները կազմել են աշխատանքների գիտանախագծային փաթեթ։ Այն հաստատվել է նախարարության և Մայր Աթոռի կողմից: Վերականգնումն իրականացնում է «Ռեստառտ 1» ՍՊԸ-ն՝ «Ամարյան բարեգործական հիմնադրամի» հովանավորությամբ: Որմնանկարի վերականգումը կտևի մոտ երկու ամիս: |
![]() |
Երեխաների պաշտպանության օրը Գեղարքունյաց թեմի շուրջ 240 երեխա մասնակցել է «Պարի փառատոնի»Փառատոնը կազմակերպել է «Կամուրջ» մշակութային կենտրոնը: ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի նախաձեռնած «Շարժական սոցիալական կենտրոն» ծրագրով երեխաները սովորել են պարել, նկարել և երգել: Համայնքային պատասխանատուների և թեմական առաջնորդների հետ գործակցաբար՝ ծրագիրն իրականացվում է հինգ սահմանամերձ մարզերում՝ Արարատում, Լոռիում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում: |
![]() |
Հնագետներն ուսումնասիրում են Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցու ճարտարապետությունըԱրդեն 3 տարի է Արուճի հնագիտական ժառանգությունը ուսումնասիրում են ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն ու «Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի» հնագետները։ Եկեղեցական ճարտարապետության տեսակետից մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես Արուճի սուրբ Գրիգոր եկեղեցին, որը նաև Արուճի Տաճար կամ Արուճի Կաթողիկե են կոչում: Արձանագրությունները վկայում են, որ 666 թվականին կառուցել է Գրիգոր Մամիկոնյան իշխանը։ Ամրակայման և հիմնանորոգման վերջին աշխատանքները կատարվել են 1960-ականներին: Եկեղեցու գմբեթը չի պահպանվել՝ գմբեթավոր սրահ ունեցող եկեղեցիներից սա ամենամեծն է Հայաստանում: |
![]() |
Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնը աջակցում է արցախցիներինՎերաբացվելով Երևանում՝ Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի աջակցությունն արցախցիներին շարունակվում է: Գործընկեր կառույցների հետ համագործակցաբար՝ կենտրոնը թիրախային տարբեր խմբերի համար պարբերաբար նոր նախագծեր է կյանքի կոչում: Այժմ կենտրոնում «Սրբադասված բժիշկներ» խորագրի ներքո գեղարվեստական ֆիլմեր են ցուցադրվում բժշկական ոլորտը ներկայացնող արցախցիների համար: |
![]() |
Կոմիտասի թանգարան-ինստիտոուտում ելույթ են ունեցել «Գեղարդ» և «Շողակաթ» մանկական երգչախումբըԿոմիտասի թանգարան-ինստիտոուտում բացի մշտական և ժամանակավոր ցուցադրություններից՝ կազմակերպվել է նաև Կոմիտաս վարդապետին նվիրված տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված թեմատիկ և կրթական ծրագրեր ու հանդիպումներ: Ելույթ են ունեցել «Գեղարդ» երգեցիկ խումբը և Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը: Թանգարանների միջազգային օրը ավանդաբար «Գեղարդը» ելեւյթ է ունենում Կոմիտասի տուն-թանգարանում։ «Շողակաթ» մանկական երգչախումբը կատարել է բազմաժանր և բազմալեզու ստեղծագործություններ: Այս տարի թանգարանը նշում է հիմնադրման 10 և Կոմիտասի մահվան 90-ամյակը: |