Քննչական կոմիտե են հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան չորս հոգևորականներ


Քննչականը կարգալույծ արված Արման Սարոյանի հայցի հիման վրա կայացված դատական ակտը չկատարելու մեղադրանքով կոմիտե է հրավիրել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին: Այս գործով քննչական կոմիտեում հարցաքննվել են նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխարհիկ անդամները:

Պահքը ոչ միայն աղոթական կյանք է ենթադրում, այլև գործ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածմնում հանդիսապետությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի հարյուրավոր հավատացյալներ միաբանների

Անառակի կիրակին խորհրդանշում է մեղավոր որդու վերադարձը Հոր մոտ


Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ: Իմաստալից, աստվածային սիրով ու գթասրտությամբ լեցուն այս առակն իր բազմաշերտությամբ վերստին ներկայացվել է բոլորին, մղել խորհրդածելու մեր արարքների շուրջ և թողություն խնդրելու:

 

Սուրբ Գայանե վանքում կատարվել է Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի հոգեհանգստյան կարգը


Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո միաբանների մասնակցությամբ կատարվել է Մայր Աթոռի հավատարիմ զավակ, ուսուցիչ ու բարեկամ հոգելույս Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի հոգեհանգստյան կարգը: Մայր Աթոռի միաբան Հայկազուն սրբազանն ընթերցել է Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ցավակցական խոսքն ուղղված Գերաշնորհ Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի վախճանը սգացող հարազատներին, Մայր Աթոռի և Մեծի Տանն Կիլիկիո միաբան հայրերին և հավատացյալներին: Հոգեհանգստյան կարգը կատարել է Մեծի Տանն Կիլիկիո միաբան Տեր Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը։

 

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը


2003-ին ստեղծված հոգևոր ծառայության բաժինը մինչև օրս սերտորեն գործակցում է Արդարադատության նախարարության և Քրեակատարողական վարչության հետ: Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայողն իր առաքելությունը իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ օգնում է որպեսզի ազատազրկված մարդը վերանայի իր կյանքը, նպաստում է բանտային ծառայողի հոգևոր կյանքի զորացման, ինչպես նաև իրականացնում է հոգևոր, բարոյական և սոցիալական աջակցություն ազատազրկվածների ընտանիքներին: Այս տարիներին կառույցի ակտիվ գործունեության արդյունքում ՔԿ հիմնարկներում կառուցվել են եկեղեցիներ, մատուռներ, տեղադրվել խաչքարեր, ստեղծվել են հոգևոր անկյուններ: Եկեղեցիներ են կառուցվել «Սևան», «Կոշ» և «Արթիկ», մատուռներ՝ «Հրազդան», «Վանաձոր», «Արմավիր», «Վարդաշեն» ՔԿ հիմնարկներում:

 

Մայր Աթոռի միաբանների թափորը Նորին Սրբության հանդիսապետությամբ մասնակցել է հանգստյան ժամերգության


Ժամերգությունները կամ հանապազօրյա պաշտոներգությունները՝ եկեղեցական օրվա տարբեր ժամերին, մեր եկեղեցու ծիսակարգի անբաժան մասն են: Հատկապես Մեծ պահքի շրջանում շատ կարևոր է մասնակցել այս արարողություններին և աղոթքով ու վերափոխվելով՝ պատրաստվել սբ Հարությանը: Մայր Աթոռի միաբանների թափորն ուղեկցում է Հայոց Հովվապետին դեպի Մայր տաճար, որտեղ Նորին Սրբության հանդիսապետությամբ կատարվելու է հանգստյան ժամերգություն:

 

Ամենայն հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Արևագալի ժամերգություն


Մեծ Պահքի առաջին չորեքշաբթի օրը, Մայր Աթոռի միաբանությունը, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մասնակցել է Արևագալի ժամերգությանը: Մեծ Պահքի շրջանում կատարվող այս խորհրդավոր արարողությունը մեր եկեղեցու ծիսական կյանք է մտել դեռևս 7- րդ դարից: Այս օրը վաղ առավոտյան եկեղեցիներում հնչող շարականները լույսի և աստվածային Էության փառաբանությունն են: Արևագալի ժամերգությունը հիշեցնում է նաև Քրիստոսի Երկրորդ Գալստյան և արդարների Հարության մասին:

 

Երեկոյան ժամերգության ավարտին կատարվել է Տյառնընդառաջի նախատոնակ և տարվա առաջին անդաստանը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, միաբանները շրջեցին եկեղեցու ատյանում: Խաչով, խաչվառով և ավետարանով օրհնեցին աշխարհի չորս կողմերը, տարվա համար պտղաբերություն խնդրեցին: Արարողության ավարտին Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով, Նորին Սրբությունը, եկեղեցականների թափորի և հավատացյալների ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր Աթոռի միաբանական մասնաշենքը, որի հարևանությամբ վառեց տոնի ժողովրդական խորհրդանիշ Տեառնընդառաջի խարույկը:

 

Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների ատենապետերն անցակցրել են տարվա առաջին նիստը


Առաջիկայում նախատեսվում են միջհամայնքային այցելություններ, համատեղ ուխտագնացություններ նաև մի շարք սոցիալական և կրթական ծրագրեր: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ և Արագածոտնի թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, հունվարի 31-ին Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի կտարվի Սարգիս Զորավարի աջաձև մասունքարանը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ


Առաջավորաց պահքի նախորդ օրը՝ բարեկենդանին, Միածնաէջ Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Սրբազան արարողության ավարտին Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։

 

Ռուբեն վարդապետ Զարգարյանը առաջնորդական առաջին Պատարագն է մատուցել Նորաբացի եկեղեցում


Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ իր անդրանիկ Պատարագը մատուցել է Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որին ներկա է եղել Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը։ Ավելի վաղ՝ հոգեւորականներն իրենց անվերապահ հավատարմությունն էին հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը: Տարբեր համայնքներից ուխտավորաբար Նորաբացի Սուրբ Աստվածածին են եկել բազմաթիվ հավատացյալներ՝ իրենց սերն ու աղոթական զորակցությունը հայտնելու նորընծա առաջնորդին:

 

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնեությունը


Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարբեր բաժինների պատասխանատուներին: Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորել է Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պիտի շարունակի սատարել Հայոց Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն ծրագրերի իրականացման գործում: