Հիշողություն և անվտանգություն


Հավաքական հիշողությունը անվտանգության գործիք է, որը մի կարեւոր բաղադրիչ ունի՝ ինչը մոռանալ։ Հենց այդ պատճառով է Ադրբեջանը ջնջում ու հիմնահատակ ավերում Արցախի պետականության վերաբերյալ ցանկացած խորհրդանիշ։ Արցախը յուրացնելուց հետո Ադրբեջանը առաջինը ոչնչացրեց պետականությունը հիշեցնող ինստիտուտները։ Ավերում ու վերախմբագրում է հայերի դարերով Արցախում ապրելու վկայությունները՝ եկեղեցիներն ու պատմամշակութային հուշարձանները։ Ինչո՞ւ է հավաքական հիշողությունը անվտանգության մաս։ Աննա Սարգսյանը զրուցել է ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի հետ:

Պատերազմ գիտության ճակատում


Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստիպի՞ Ադրբեջանին կեղծ-գիտական հրապարակումներ չանել այն մասին, որ Երևանը ադրբեջանական է, հայերը մեղավոր են բնապահպանական տեռորիզմի, ադրբեջանական տարածքների օկուպացիայի, մինչև անգամ՝ հրեաների ցեղասպանության մեջ, կամ՝ Ադրբեջանը կդադարի՞ յուրացնել հայկական մշակութային ժառանգությունը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանի հետ:

Ադրբեջանը մեղադրում է հայերին հրեաների ցեղասպանության մեջ


Երևանը ադրբեջանական է, հայերը մեղավոր են բնապահպանական տեռորիզմի, ադրբեջանական տարածքների օկուպացիայի, մինչև անգամ՝ հրեաների ցեղասպանության մեջ. միջազգային գիտական պարբերականներում հրապարակվող ադրբեջանցիների կեղծ գիտական հոդվածների քանակը մեծապես աճել է վերջին տարիների ընթացքում: «Գեղարդ» հիմնադրամը հնարավորինս հակազդում է՝ բողոքներ ներկայացնելով ամսագրերի խմբագրություններին, միևնույն ժամանակ, հիմնադրամի փորձագետը կարծում է, որ դա ոչ միայն ադրբեջանցի անհատ գիտնականների կողմից գիտական էթիկայի ոտնահարում է, այլև՝ Բաքվի պաշտոնական քաղաքականության մաս, հիբրիդային պատերազմի գործիք Հայաստանի դեմ: Աննա Սարգսյանը զրուցել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանի հետ:

2020-ի պատերազմի հիշողությունը Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում


Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հաջողությունը 2020 թվականի պատերազմում թույլ տվեց այս երկրներին խթանել անտագոնիստական հիշողության քաղաքականությունը, և դա կարող է երկարատև ազդեցություն ունենալ տարածաշրջանային կայունության վրա։ Այնուամենայնիվ, հայկական դեպքը, կարծես, որոշակի հույս է ներշնչում, որ տարածաշրջանում հիշողության քաղաքականությունը լիովին դատապարտված չէ հավերժական անտագոնիզմի, բայց այն հարցը, թե ինչպիսին կլինի դրանց նոր կոնկրետ ուղղությունը՝ կոսմոպոլիտ, թե ագոնիստական, դեռևս բաց է մնում։ Աննա Սարգսյանը զրուցել է ազգագրագետ Արսեն Հակոբյանի հետ:

Տնտեսական աճի միֆերն ու իրականությունը


Ինչո՞վ է ապրում Հայաստանի տնտեսությունը: Ինչպե՞ս է ապրում միջին վիճակագրական հայաստանցին: Ինչի՞ մասին են խոսում Երևանի՝ լեցուն սրճարանները և ինչի՞ մասին են խոսում մասնագիտական վերլուծությունները: Աննա Սարգսյանը զրուցել է տնտեսագետ, «Տվյալ» Tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանի հետ:

Արցախցիների «արտագաղթի ծրագիրը»


Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ահազանգում է, որ Հայաստանում պետական կառավարման համակարգը երկակի ստանդարտներ է կիրառում բռնի տեղահանված արցախահայերի նկատմամբ՝ անուղղակի խրախուսելով արտագաղթը: Աննա Սարգսյանը զրուցել է խորհրդի անդամ Ապրես Մարգարյանի հետ:

Քաղաքականությամբ զբաղվելու արվեստն ու իրավունքը


Ինչո՞ւ է մեր հասարակությունն այսքան անհաշտ, սա ազգային բնավորություն է, թե՞ քաղտեխնոլոգիա: Ովքե՞ր են զբաղվում քաղաքականությամբ: Եկեղեցականը կարո՞ղ է զբաղվել քաղաքականությամբ: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի հետ:

Ինչով են եկեղեցին ու պետությունը տարանջատված


Ո՞րն է եկեղեցի-պետություն տարանջատման սկզբունքը: Ե՞րբ կարող է եկեղեցին միջամտել պետության կյանքին, ե՞րբ՝ պետությունը եկեղեցու ներքին կյանքին: Իրավաբանական գիտությունների թեկնածու, հոգևոր իրավունքի մասնագետ Վահե Թորոսյանի հետ Աննա Սարգսյանի զրույցի երկրորդ հատվածը։

Ում է վերաբերվում կրոնական իրավունքը, ում՝ կանոնական իրավունքը


Ի՞նչ է կրոնական իրավունքը և ի՞նչ է կանոնական իրավունքը: Ո՞ր սահմանափակումներ են համարվում իրավաչափ և ու՞մ կողմից կարող են դրանք լինել: Աննա Սարգսյանը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, հոգևոր իրավունքի մասնագետ Վահե Թորոսյանի հետ:

Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը վտանգված է


«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը կոչ է անում միասին պաշտպանել Արցախի ցեղասպանված ժողովրդի իրավունքները, անվտանգ վերադարձն ու արժանապատիվ ապագան։ Աննա Սարգսյանը զրուցել է Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:

Ազգային պետություն, թե՞ փախստականների ճամբար


Ի՞նչ է ներհասարակական պառակտումը: Արդյո՞ք հատուկ ջանքեր են պետք դա իրականացնելու համար: Ու՞ր կարող է տանել այս գործընթացը պետության կյանքում: Աննա Սարգսյանը զրուցել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանի հետ:

Ինչու՞ Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1918-ին


Ովքե՞ր էին Սարդարապատում կռվող հայերը: Ինչու՞ խորհրդային քարոզչամեքենան և այսօրվա որոշ շրջանակներ տարածում են այն միֆը, թե հայերը 1918-ին «փոցխ ու եղանով» հաղթեցին թուրքական կանոնավոր բանակին: Ի՞նչ պատմական փաստեր են ի չիք դարձնում այն թեզը, թե Թուրքիան նվիրեց արևելահայերին անկախություն: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանի հետ: