Արևիս


Սիսիանից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում Արևիս գյուղը, սակայն ոչ բարեկարգ ճանապարհի պատճառով ժամեր են պետք գյուղ հասնելու համար։ Պաշտոնապես Արևիսը 41 բնակիչ ունի, որոնք գյուղում ապրում են հատվածաբար՝ գարնանը գյուղատնտեսության, մեղվապահության համար են գալիս։ Ձմռանը Արևիսում հազիվ տասը բնակիչ է մնում։ Թշնամուց 4 կմ է Արևիսը հեռու, բայց գյուղը բնակիչ չունենալու պատճառն ամենևին էլ սահմանին մոտ լինելը չէ, այլ կենցաղային պայմանների բացակայությունը։

 

Աղիտուի հուշարձանը և Թանահատի վանքը


Թանահատի վանքը կամ ինչպես տեղացիններն են ասում Կարմիր վանքը Սիսիանից 25 կմ հարավ-արևմուտք է՝ Արևիս գյուղի մոտ: Ստեփանոս Օրբելյանը վանքը «մեծ առաքինարան» է անվանել, որտեղ ճգնող և սպասավորաղ հոգևորականների սրբակենցաղության մասին բազմաթիվ ավանդազրույցներ են հյուսվել։ Մեր այս ճամփորդության ընթացքում ներկայացրել ենք նաև Աղիտու գյուղի 6-7-րդ դարերի եզակի հուշարձանը:

Մայր Տաճարում մատուցվել է Պայծառակերպության տոնական պատարագ


Պատարագը մատուցել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան հայրը կոչ է արել մաքրել մտքերը, ցրել հորիզոնի մշուշը։ Նա մաղթել է, որ պատերազմի կորուստներից ու ցավերից բեկված հայ ժողովուրդն ամրանա հույսով ու հավատքով, արժանապատվությունն ու պատվախնդրությունը ոռոգեն մեր հաղթական ճանապարհը և Տիրոջ արդար ձեռքը ծանրանա նրանց վրա, ովքեր մարտնչում են Աստուծո և Իր Սուրբ Եկեղեցու դեմ։ Տոնական պատարագի ավարտին հավատացյալներն ընդառաջ են եկել հայրապետական թափորին՝ ստանալու Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը:

 

Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ բացվել է Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության սրահ


Կաթողիկոսական դամբարանը կառույցի կենտրոնում է տեղակայված, աջ և ձախ կողմերը նախատեսված են մոմավառության համար: Կառույցը նաև երկու խորան ունի, որոնք Նորին Սրբությունը օծել է և կոչեց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Շուրջ 1000 ք/մ տարածք զբաղեցնող ստորգետնյա, կամարակապ կառույցի ճարտարապետների համար սկզբունքային է եղել պահպանել տարածքում գյություն ունեցող պատմական կառույցների հետ ժամանակակից կառույցի ներդաշնակությունը: Ամեռնայն Հայոց Կաթողիկոսը նկատել է, որ դամբարանը գալիք սերունդներին հիշեցնելու է ամենայն հայոց Կաթողիկոսների հոգեխնամ առաքելության մասին, որով բարեզարդվել է համայն հայ ժողովրդի ազգային ու եկեղեցական անդաստանը:

«Կադանս» անսամբլ


Ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող «Կադանս» անսամբը վերակազմավորվել է, երաժշտական հայտնի հնգյակին ավելացել է նաև պարային խումբ: Եթե սկզբնական շրջանում «Կադանսը» կատարում էր մասնավորապես Աստոր Պյացոլլայի գործերը, ապա ժամանակի ընթացքում անսամբլը ընդլայնել է կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր: Այսուհետ «Կադանսը» նորովի ու նոր ձևաչափով հանդես կգա:

Սրտաբան Վարդգես Մովսեսյան


44-օրյա պատերազմի մասնակից, սրտաբան Վարդգես Մովսեսյանի համար դժվար է վերապրել այդ օրերի հիշողությունները: Յուրաքանչյուր բժշկի համար ամեն զինվորի փրկված կյանք մեծ պարգև է: Պատերազմում զոհվել է նրա հարազատ եղբայրը, սրտաբանի համար հայրենիքը սկսվում է Արցախց, որտեղից նա սերում է, ու չի ավարտվում։

Տ. Արարատ քահանա Շահվերդյան


Ինչպե՞ս հասկանալ Մատթեոսի ավետարանի՝ «եթե ուզում եք ընդունել, Հովհաննեսն է Եղիան, որ գալու է» խոսքը:
Պատարագի ընթացքում ե՞րբ է ճիշտ ծնկի գալը:
Էջմիածնի Մայր տաճարի տոնն ինչո՞ւ ենք անվանում նաև Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն:
Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը կարո՞ղ է հաղորդություն ստանալ Կաթոլիկ եկեղեցում:
Ինչի՞ մասին է Երեմիա Մարգարեի Ողբի՝ Տերը խավարեցրեց Սիոնի դստերն իր ցասումով և բարկությամբ խոսքը:

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Արարատ քահանա Շահվերդյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին: 
 

Սիսիան. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի


360-ական թվականներին պարսից զորքերի կողմից Սյունիքի իշխանանիստ Շաղատ ավանի և վանքի ավերումից հետո, Սյունի վանքը դարձել է Սյունիների իշխանական տոհմի գլխավոր սրբավայրը և մինչև 9-րդ դարը եղել է Սյունիքի եպիսկոպոսական աթոռանիստը և նախարարական տոհմի գահանիստ կենտրոնը: Սյունյաց իշխանուհի Վարազդուխտը 6-րդ դարի 80-ական թվականներին վանքի հնագույն տաճարի տեղում կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ տաճարը, որն այժմ էլ Սիսիանի այցեքարտն է:

Որոտնավանք


Որոտնավանքը միջնադարյան գիտակրթական հզոր կենտրոններից է եղել, այստեղ գործել են Հովհան Որոտնեցին, նրա աշակերտ Գրիգոր Տաթևացին, Առաքել Ծաղկողը: Գրվել են գիտական աշխատություններ, ընդօրինակվել ու ծաղկվել ձեռագրեր: Ժամանակին Որոտնավանքում ճգնող հայ վարդապետների համբավը հասել է մինչև Եվրոպա: Մոտ մեկ դար վանքը չի գործել, վերջին տարիներին Սյունիքի թեմի առաջնորդի նախաձեռնությամբ վերականգնվել է վանքը, մշտական հոգևորական է նշանակվել, աստիճանաբար հոգևոր կյանքը վերազարթոնք է ապրում:

Բյուրավանում նշել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման 25-րդ տարեդարձը


Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին տոնական պատարագ է մատուցվել Արարատի մարզի Բյուրավան համայանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Համայնքն ու հյուրերը տոնեել են եկեղեցու վերաօծման 25-րդ և հիմնադրման 195-րդ տարեդարձը:

 

ՀԵՀԵՄ ուխտավորների մասնակցությամբ Մայր Աթոռում մատուցվել է Սուրբ Պատարագ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագին մասնակցելու և Հայոց Հայրապետի օրհնությունը ստանալու համար Մայր Աթոռ են գնացել Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման անդամները: Այս օրերին Մայր Աթոռում են նաև հայ եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներ, որոնք մասնակցում են երիտասարդական հավաքի հոբելյանական 25 ամյակին:

Մհերն ու Անդրանիկը


Անդրանիկն ու Մհերը եղբայրներ են, միասին ամեն կիրակի այցելում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, շապիկ հագնում և մասնակցում պատարագին: Նրանք եկեղեցում ընկերներ են ձեռք բերել, սիրում են օրն անցկացնել միասին: