Alt

Երկու որդիների առակը


Մի մարդ երկու որդի ուներ, որոնց խնդրում է աշխատել այգում: Առաջինը խոստանում է, որ կգնա, կաշխատի, սակայն չի կատարում հոր կամքը: Երկրորդ որդին, որ սկզբում մերժել էր հորը, որոշ ժամանակ անց զղջում ու գնում է այգի աշխատելու:
Ինչո՞ւ Քրիստոս պատմեց այս առակը, ո՞ւմ են խորհրդանշում երկու որդիները: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Չսկսված և չավարտված պատերազմի տարեգրությունը


Լրացավ Արցախյան պատերազմի զինադադարի 20-ամյակը, սակայն վերջնական խաղաղությունը, ցավոք, դեռևս տեսանելի չէ:
Ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում, ինչպե՞ս ենք մենք այսօր ընկալում հաղթանակն ու զինադադարը, ի՞նչ դեր ունեն հասարակական տրամադրությունների ձևավորման գործում մտավորականները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, Մ. Աբեղյանի անվ. գրակ. ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի հետ:

Alt

Մշակների առակը


Մի տանուտեր առավոտյան դուրս է գալիս իր այգու համար աշխատողներ փնտրելու: Մշակների հետ օրավարձի գին են պայմանավորվում՝ մեկ դահեկան: Աշխատանքն ավարտելուց հետո, սակայն, մշակներից շատերը դժգոհում են: Ավետարանական առակում տանտիրոջ այգին խորհրդանշում է երկնքի արքայությունը: Ինչու՞ են մշակները դժգոհ, ի՞նչ պատասխան է տալիս նրանց տանուտերը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Էդիկ Մինասյան. մաս 2-րդ


Ինչո՞ւ են անտարբերության մատնված ազգային հերոսամարտերի մասնակիցները: Պատմաբանները որքանո՞վ են անաչառ ու անկողմնակալ արձանագրում, մասնավորապես, նոր ժամանակների պատմական իրադարձությունները: Ինչպե՞ս հասկանալ ԽՍՀՄ վարկաբեկված գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման որոշումը Երևանում: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինայսանն է:

Alt

Թանգարանային գիշերներ և ցերեկներ


Թանգարանները միավորում են մեզ»: Այս խորագրով արդեն 10-րդ անգամ անցկացվեց Թանգարանային գիշեր» ակցիան: Միջոցառումը տարեցտարի մեծացնում է ընդգրկումը, ընդլայնվում է մասնակից թանգարանների ցանկը: Թանգարանները, սակայն, բազմաթիվ այլ գործառույթներ և դրանց իրացկանացման հետ կապված խնդիրներ ունեն, որոնք չեն լուծվում մեկ ակցիայի ընթացքում, չեն լուծվում նաև ամիսների ու տարիների ընթացքում: Թանգարանային տոնական գիշերների և ոչ տոնական ցերեկների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի հետ:

Alt

Սեյրան Օհանյան


Բանակը մեր տունն է, մեր ամրոցը». ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 2014 թվականի տարեմուտի ուղերձի խորագիրն է:
Ինչպե՞ս է համագործակցում բանակը նախարարի նշած մյուս երկու ամրոցների»՝ բուհերի և դպրոցների հետ, որո՞նք են բանակ ներթափանցած արատավոր բարքերի պատճառներն ու դրանց կանխարգելման մեխանիզմները: Ի՞նչ արդյունք է տալիս զինված ուժերում Հայ եկեղեցու սպասավորների ծառայությունը:
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն է:

Alt

Հեքիաթի արդիականությունը


Լինում է, չի լինում», երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթի բանաձևերը ծանոթ են բոլորիս: Հեքիաթի զարմանահրաշ աշխարհի միջով է անցնում մանուկ ունկնդիրը մեծ աշխարհ հասնելու, կայանալու ճանապարհին: Այս տեսանկյունից շատ կարևոր է, թե ինչ հեքիաթներ են լսում ու կարդում մեր մանուկները:
Մանկական ու պատանեկան ընթերցանության յուրահատկությունների, հեքիաթների հրատարակության, թարգմանության ու հեքիաթագիտության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանասիրական գիտ. դոկտոր, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանի հետ:

Փարիսեցու և մաքսավորի առակը


Փարիսեցին ու մաքսավորը տաճարում աղոթում էին: Մեկը կանգնած էր հպարտ ու մեկուսի, մյուսը՝ աչքերն անգամ չէր բարձրացնում: Ի՞նչ էին խնդրում Տիրոջից փարիսեցին ու մաքսավորը, ի՞նչ պատասխան տրվեց նրանց: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Թուֆայաններ


Ամերիկաբնակ Թուֆայան ընտանիքը բարեգործական խոշոր ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Սփյուռքում: Թուֆայանների հովանավորությամբ է աշխատում Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տունը: Նույն հարկի տակ սոցիալապես անահապհով ընտանիքները օգտվում են բարեգործական ճաշարանի ծառայությունից: Թուֆայան ընտանիքի բարերարությամբ հիմնանորոգվել և գույքով է համարլրվել Արարատի մարզի Զանգակատուն համայնքի մանկապարտեզը: Թուֆայան ընտանիքի հովանավորությամբ հատկացվում են նաև ուսանողական կրթրաթոշակներ: Ընտանիքի անդամները ակտիվ ներգրավված են եկեղեցական ու համայնքային կյանքում: Հրաչ Թուֆայանի բարերարությամբ Ֆլորիդայում կառուցվել է Ս. Հարություն եկեղեցին: Թուֆայանները մի շարք ծրագրեր են իրագործել ԱՄՆ արևելյան թեմի ՀՕՖ-ի հետ գործակցությամբ:
Հաղորդման մասնակիցները ներկայացնում են տարբեր ոլորտներում իրականացվող Թուֆայանների բարեգործական ծրագրերը:

Alt

Էդիկ Մինասյան


Ինչպե՞ս ենք արժևորում մայիսյան հաղթանականերն ու ազատամարտի հերոսներին: Ինչպե՞ս կազմակերպվեց Շուշիի ազատագրումը, որը վճռորոշ դեր ունեցավ արցախյան ազատամարտում: Ի՞նչ դեր ունեցավ Շուշիի առանձնակի գումարտակը՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Տ. Ռուեն աբեղա Զարգարյանի հյուրը պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է:

Alt

Տոնի և սգի հարաբերությունը հիշողության մշակույթում


Հայ ժողովրդի պատմության մի շարք շրջադարձային իրադարձություններ տեղի են ունեցել ապրիլ, մայիս ամիսներին: Ցեղասպանության հիշատակի օրվան հաջորդում է հաղթանակների մայիսը՝ Շուշի ազատագրում, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օր, Ավարայրի հերոսամարտի, ապա՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրեր: Ինչպե՞ս են մեր կոլեկտիվ հիշողության մեջ հերթագայվում հաղթանակներն ու կորուստները, ինչպե՞ս են հարաբերվում տոներն ու հիշատակի արարողությունները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հետ:

Alt

Աղքատ Ղազարոսի առակը


Ավետարանները պատմում են՝ մի մեծահարուստ կար, որ բեհեզ և ծիրանի էր հագնում և ամեն օր առատ խնջույք էր կազմակերպում: Կար նաև մի աղքատ մարդ` Ղազարոս անունով, որն այս մեծահարուստի դռան առջև, վերքերով ծածկված՝ սպասում էր հացի փշրանքի:
Երկուսն էլ մահանում են, հետմահու կյանքում վերը նշված խորհրդաբանական դուռը երկու տարբեր ճանապարհ է բացում մեծահարուստի ու Ղազարոսի համար… Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: