|
|
Կարինե ԴանիելյանԻ՞նչ են բնապահպանական շարժումները, ի՞նչ փոփոխություններ են դրանք առաջացնում հասարակական կյանքում, հանրային ու անհատական գիտակցության մեջ:
|
|
|
Մոդեռնը և ավանգարդը ՀայաստանումՀայաստանն առաջինն էր Խորհրդային միությունում, որ ունեցավ ժամանակակից արվեստի թանգարան: Թանգարանը ստեղծվեց առանձին անհատների ջանքերով ու 1960-ականների մշակութային յուրահատուկ մթնոլորտի արդյունքում: Թանգարանի կայացման գործում և հայկական մոդեռնիզմի արվեստում կարևոր նշանակություն ունի Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունը: Մինասի արվեստն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունն ու հետաքրքրությունը: Ինչպե՞ս է ընկալվում Մինասն արտերկրում, ի՞նչ դեր ու նշանակություն ունի նրա ստեղծագործությունը ժամանակակից հայ արվեստում, ինչպե՞ս են հարաբերվում ազգային մոդեռնիզմն ու ավանգարդը: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Նարեկ Ավետիսյանի հետ:
|
|
|
Արմինե ՀայրապետյանԵրգահան Արմինե Հայրապետյանը երեխաների դաստիարակության հարցում հատկապես կարևորում է մայրերի` լեզվի իմացությունն ու պատրաստվածությունը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրույցում երգչուհին անդրադառնում է նաև Տիրամոր կերպարին` որպես կնոջ համար ներշնչման անսպառ աղբյուր: |
|
|
Կինն արվեստումՕրգանական ապակի, տաք գույներ, լույսի, ստվերի ու իրականության արտացոլման յուրահատուկ խաղ: Արև Պետրոսյանի ստեղծագործությունները ներկայացվում են Հայաստանում և արտերկրում, արժանանում արվեստաբանների գնահատականին ու արվեստասերների հիացմունքին: Կանանց ստեղծագործության յուրահատկությունների, կին արվեստագետի աշխարհընկալման, ներշնչման աղբյուրների ու արվեստի թեմաների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ, դիզայներ Արև Պետրոսյանի հետ: |
|
|
Աշոտ ՓիլիպոսյանՃանաչու՞մ ենք արդյոք մեր մշակութային ժառանգությունը: Զարգացնու՞մ ենք երկրում հնագիտական տուրիզմը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը պատմաբան, Մեծամորի հնավայրի հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանն է: |
|
|
Հայ հոգևոր երգը մեծ բեմերումՁևավորվելով 4-5-րդ դարերում` մեր հոգևոր երգարվեստը զարգացել ու նոր շարականներով, տաղերով ու մեղեդիներով է համալրվել մինչև 15-րդ դար: Մեր հոգևոր երաժշտության պահպանության ու զարգացման համար կարևոր նշանակություն ունեցան բազմաձայնության ներմուծումը 19-րդ դարում ու երգերի մշակումները: Այսօր էլ մեր հոգևոր երգերը նոր մշակումների են ենթարկվում, հնչում մեծ բեմերից: Ի՞նչ է գտնում կամ կորցնում հոգևոր երգը նոր համերգային կատարումներում, ինչպե՞ս պետք է մշակել ու հարստացնել հոգևոր երգերը: Հայկ Համբարձումյանի զրուցակիցը կոմպոզիտոր, դիրիժոր Գրիգոր Առաքելյանն է: |
|
|
Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանՆա մեծ ընտանիքի վերջին՝ ութերորդ զավակն էր: 1875թ. հոկտեմբերի 30-ի աշնանը, երբ ծնունդ ընդունող տատմերը ավետիք, ավետիք» գոչելով շտապում է աչքալուսանք տալ ընտանիքի հորը, Սահակ աղան հենց այդպես էլ կնքում է զավակին՝ Ավետիք:
|
|
|
Բնության պետական թանգարանԻնչպե՞ս է ստեղծվել Հայաստանի բնության պետական թանգարանը, ինչ՞ է ցուցադրում այն: Թանգարանի ցուցանմուշների միջոցով հաղորդումը ներկայացնում է Հայաստանի աշխարհագրական ռելիեֆի, երկրաբանության, կլիմայի, բուսական և կենդանական աշխարհի անհետացող, հազվագյուտ և էնդեմիկ տեսակների մասին:
|
|
Երեք նկանակի առակըԱյս առակը հանդիպում է միայն Ղուկասի Ավետարանում: Ինչպես պատմում է Ավետարանիչը՝ Քրիստոս աշակերտներին Տերունական աղոթքը սովորեցնելուց հետո անմիջապես պատմում է երեք նկանակաների մասին առակը: Այն հիշեցում է անդադար, անձանձրույթ աղոթքի արդյունքի մասին... Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Բարի սամարացու առակըՀայոց մատենագրության մեջ այս առակը բազմաթիվ մեկնություններ ունի, սակայն դրանց բոլորի ելակետը Օգոստինոս Երանելու մեկնությունն է:
|
|
|
Գիրք ցպահանջՆյութականի ու հոգևորի, իմացաբանականի ու գործառութայինի բացառիկ միասնություն, իրականության արտացոլման ու ճանաչողության միջոց: Առօրյա ու գիտական, էսթետիկ ու հոգևոր, կրոնական ու իրավական, քաղաքական ու տնտեսական գիտակցության ձևավորման գործիք: Այսպես, բավական ընդգրկուն սակայն ոչ ամբողջությամբ է սահմանում գիրքը ժամանակակից մշակութաբանությունը: Այս ամբողջ բազմագործառնությամբ հանդերձ գիրքը 20-րդ դարավերջին և 21-րդ դարասկզբին ճգնաժամ է ապրում, գնալով ավելի մշուշոտ է դառնում մշակութային այս ֆենոմենի ապագան: Գրքի օրվան ընդառաջ գրքի ճակատագրի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանի հետ:
|
|
|
Արա ԲաբլոյանԵթե բժշկի համար արդարությունն ու կենսաբարոյագիտությունը դառնան սկզբունքային, կմեծանա թե՛ հանրային վստահությունը, թե՛ պատասխանատվությունը»: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը բժիշկ Արա Բաբլոյանն է: |

