Սաղմոսավանք


Սաղմոսավանքը կառուցվել է Լուսավորչի անապատ կոչված վայրում: Հայկական միակ վանքն է այս անվանումով: 800-ամյա վանքը նորոգվել է 2001թ.-ին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյա տարեդարձի առիթով և վերջին 13 տարիներին պահպանվում ու բարեզարդվում է նրա շուրջ ձևավորված համայնքի շնորհիվ:

Alt

Ամերիկյան հայագիտություն. անցյալ և ներկա


1974թ. պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ամերիկյան հայտնի համալսարաններում աշխատող մի խումբ գիտնականներ հիմնեցին Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը» (Soceiety for Armenian Studies, SAS)։
265 անդամ ունեցող ընկերակցությունն այս տարի նշում է ստեղծման 40-ամյակը: Ի՞նչ խնդիրների առջև է կանգնած այսօր ամերիկյան հայագիտությունը, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության» նախագահ Գևորգ Բարդաքչյանի հետ:

Ելն ի Վիրապ


Քրիստոնեության ընդունումը հայոց պատմության ամենաշրջադարձային դրվագներից է: Տեսաֆիլմը ներկայացնում է Հայոց մեծ դարձի պատմությունն ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության» և միջնադարյան մատենագրության: Հոգեբանական ու փիլիսոփայական վերաիմաստավորմամբ ֆիլմը անդրադարձ է կատարում պատմական խոշոր անհատների` Տրդատ Մեծ հայոց արքայի, Ս. Գրիգոր Լուսավորչի, Հռիփսիմե կույսի դրամատիկ հարաբերություններին:

Alt

Կարեն Մաթևոսյան


Լրացավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Ինչպե՞ս է այսօր Հայ դատը ներկայացվում, ի՞նչ հատուցում ենք պահանջում Թուրքիայից: Ի՞նչ վերաբերմունք ունի թուրք արդի հասարակությունը Հայոց ցեղասպանության հարցում:
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում է պատմաբան Կարեն Մաթևոսյանի հետ:

Alt

Ցեղասպանագիտություն. հեռանկարներ ու խնդիրներ


Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, այն շրջադարձային կարող է լինել հայ ժողովրդի մեծ ողբերգության՝ միջազգայնորեն ճանաչման գործընթացում, եթե իհարկե հիշատակի արարողությունները չսահամանափակվեն ցուցահանդեսներով, բողոքի ակցիաներով ու ֆիլմերի նկարահա¬նումներով: Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական հիմնարար ուսումնասիրութ¬յունների սակավության, մեր գիտնականների՝ միջազգային ակադեմիական շրջանակներում պասիվության մասին շատերն են բարձրաձայնում:
Հայոց ցեղասպանության ուսումնասիրության խնդիրների ու հեռանկարների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանի հետ:

Անիրավ տնտեսի առակը


Ավետարանները պատմում են մի մեծահարուստի տնտես-վերակացուի մասին: Նրան ամբաստանում են տիրոջ ունեցվածքը վատնելու մեջ: Մեծահարուստը կանչում է պաշտոնյային և ասում, որ տնտեսության հաշիվը տա ու հեռանա: Ինչպե՞ս է վարվում տնտեսը: Ի՞նչ է նշանակում այս առակի վերջում Քրիստոսի տված պատգամը, թե՝ անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահան Մանգասարյանը:

 

Ավագ ուրբաթ


Խաչելության ավետարանական պատմության յուրաքանչյուր դրվագ իր խորհուրդն ունի: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեկնաբանում է այդ խորհուրդները, որոնք կարող են յուրատեսակ ուղեցույց լինել քրիստոնյայի համար:

Alt

Տ. Ադամ քահանա Մակարյան


Ո՞րն է Քրիստոսի հարության խորհուրդը, ինչպե՞ս է այն ընկալվում այսօր՝ 21-րդ դարի իրողությունների համատեքստում: Ինչպե՞ս ենք տոնում Ս. Հարությունը:
Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Տ. Ադամ քահանա Մակարյանն է:

Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը


1944 թվականին Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում հրատարակվում է Նաիրյան դալար բարդի բանաստեղծությունը», որով հայ իրականության մեջ ազդարարվում է նոր բանաստեղծի՝ Համո Սահյանի ծնունդը:
Սահյանի քնարական բանաստեղծություները հարազատ են ընթերցողական բոլոր սերնդներին: Այս տարի լրացավ սիրված բանաստեղծի ծննդյան 100-ամյակը: Սահյանի ստեղծագործության ու կենսագրության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծի ընկեր, Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի տնօրեն, գրականագետ Շչորս Դավթյանի հետ:

 

Alt

Ավագ չորեքշաբթի


Հուդայի մատնությունը նշանային է քրիստոնեության մեջ: Արդյո՞ք դրամասիրությունը դրդեց Հուդային մատնության: Որո՞նք են Հուդայի և Պետրոսի ուրացման ընդհանրություններն ու տարբերությունները: Ի՞նչն է ժամանակակից աշխարհում դավաճանություն որակվում:

Տասը կույսերի առակը


Ովքե՞ր են ավետարաններում հիշատակվող տասը կույսերը, ինչո՞ւ են ավետարանիչները նրանցից հինգին անվանում հիմար, հինգին՝ իմաստուն: Ի՞նչ են խորհրդանշում կույսերի լապտերները, որոնցից 5-ը հանգեց...
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարիամ Հարությունյան


Ի՞նչ է կրոնական դաստիարակությունը: Կա՞ հոգևոր-կրոնական գիտելիքի հանրային պահանջ: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երեխայի կրոնական դաստիարակությունը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը աստվածաբան Մարիամ Հարությունյանն է: