![]() |
Օծվել է Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցինԵկեղեցին սկսել են կառուցել 2011 թվականից բարերար Հակոբ Սարգսյանի ջանքերով։ Այժմ Եկեղեցուն կից զանգակատուն է կառուցվում՝ հովվատնով։ Եկեղեցու բացմանը Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հորդորել է համայնքի բնակիչներին ամենօրյա սեր ու գուրգուրանք ցուցաբերել եկեղեցու հանդեպ, իրենց ներկայությամբ մշտապես լեցուն պահել, հավատքի գործերով զորանան ու զորացնեն մյուսներին: |
![]() |
2025թ.-ի առաջին կիսամյակըԱդրբեջանում՝ Արցախը ներառյալ, խորհրդային տարիներին մոտ կես միլիոն հայ էր ապրում։ 90-ականներին բոլոր հայերին դուրս արեցին Ադրբեջանից եւ ունեցվածքը բռնագրավեցին։ Ինչո՞ւ հայկական կողմը հատուցում չի պահանջում։ Ինչո՞ւ են կարեւոր միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցերը։ Ի՞նչ թեմաներ են քննարկվել «Երրորդ հազարամյակի» մասնագետ հյուրերը 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում: |
![]() |
Խաչը կյանքի ապավենՄեր եկեղեցիներում խաչը ծաղկած է, որովհետեւ սիրուց, ճշմարտությունից եւ արդարությունից կյանք է բխում։ Մեր հայրերը, երբ պատկերել են խաչը, իրենց ընկալումն են արտահայտել։ Կյանքի ճանապարհը սիրո ճանապարհն է։ Խաչը բովանդակությու՞ն, թե՞ ձև է մեր կյանքում. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
![]() |
Խաչվերացի տոնին ավելի քան 60 երեխա է մկրտվել ԳեղարքունիքումԽաչվերացի տոնին Գեղարքունյաց թեմի երեք եկեղեցիներում՝ Մաքենյաց վանքում, Վարդենիսի և Մեծ Մասրիկ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցիներում մկրտվել է ավելի քան 60 երեխա, որոնք մասնակցել էին թեմում կազմակերպված աստվածաշնչի դասընթացներին: Շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանը մկրտվողներին նվիրել է մկրտության խաչեր ու Սուրբ Գիրք։ |
![]() |
Օծվել է Ներքին Բազմաբերդ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցինԵկեղեցին սկսել են կառուցել 1991 թվականին՝ Ներքին Բազմաբերդի բնակիչ Հենզել Եղիազարյանի ջանքերով, որը երկու տարի անց մեկնում է ռազամաճակատ։ Ֆինանսական դժվարությունների հետեւանքով դադարեցնում են եկեղեցու շինարարությունը։ 2020 թվականին՝ Հենզել Եղիազարյանի վախճանվելուց հետո, նրա զավակները փորձել են շարունակել հոր սկսած գործը, սակայն պատերազմի պատճառով կրկին դադարեցրել են շինարարությունը։ 2024 թվականին ստամբուլահայ բարերար Եփրեմ Բաղն է ստանձնել եկեղեցու կառուցումը և հասցրել ավարտին։ |
![]() |
Հիշողություն և անվտանգությունՀավաքական հիշողությունը անվտանգության գործիք է, որը մի կարեւոր բաղադրիչ ունի՝ ինչը մոռանալ։ Հենց այդ պատճառով է Ադրբեջանը ջնջում ու հիմնահատակ ավերում Արցախի պետականության վերաբերյալ ցանկացած խորհրդանիշ։ Արցախը յուրացնելուց հետո Ադրբեջանը առաջինը ոչնչացրեց պետականությունը հիշեցնող ինստիտուտները։ Ավերում ու վերախմբագրում է հայերի դարերով Արցախում ապրելու վկայությունները՝ եկեղեցիներն ու պատմամշակութային հուշարձանները։ Ինչո՞ւ է հավաքական հիշողությունը անվտանգության մաս։ Աննա Սարգսյանը զրուցել է ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի հետ: |
![]() |
Ճանապարհ ճշմարտության և կյանքիԻնչպե՞ս է Քրիստոս մեր ճանապարհը դառնում և այդ նույն ճանապարհի ուղեկցը. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
![]() |
Վերաօծվել է Հաղարծինի ավելի քան 1 դար չգործող Սուրբ Աստվածածին եկեղեցինԱրագածաոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու սուրբ սեղանը, մկրտության ավազանը, սյուներն ու խաչը: Սուրբ Աստվածածինը դռները բացել է Հաղարծին, Թեղուտ, Հովք ու հարակից համայքների բնակիչների առջև: Եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, սակայն 1902 թվականին փայտաշեն տանիքը քանդվել է։ Խրիմյան Հայրիկը գումար է հատկացրել եկեղեցին վերակառուցելու համար, սակայն գումարը ծախսել են աղքատների կարիքների համար։ Ավելի քան մեկ դար անց եկեղեցին վերակառուցվել է Հաղարծինի բնակիչների ջանքերով։ |
![]() |
12-րդ անգամ անցկացվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնըԱյն Հայաստանի մշակութային կյանքում յուրօրինակ հարթակ է, որը համադրում է արվեստը, հոգևոր, մարդասիրական արժեքները: Փառատոնն անցկացվել է օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը: Լոռու, Կոտայքի մարզերի մի շարք քաղաքներում ու Երևանում մարդիկ համերգային երեկոների են մասնակցել, որոնց հաջորդել են ֆիլմերի դիտումներն ու քննարկումները: Փառատոնին ընտրվել են այնպիսի ֆիլմեր, որոնցում շեշտադրված են հոգևոր ու մարդասիրական արժեքները, որոնք քարոզում են սեր, բարություն, խաղաղասիրություն, դժվարություններից չընկրկելու հաստատակամություն: |
![]() |
Ճարտարապետը ներկայացրել է Քարաշամբի Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնելու նախագիծՔարաշամբի Սուրբ Գեւորգ եկեղեցին բացառիկ կառույց է։ Մասնակի պեղումներ վերջին անգամ 1983 թվականին են արվել: Այժմ պահպանման, ամրակայման և ցուցադրման կարիք ունի: Կանգուն է միայն կառույցի հյուսիսային հատվածը՝ խաչաթև գմբեթով: Աղոթատունը կառուցված է սև և բաց դարչնագույն սրբատաշ տուֆից: Կառուցման թվականի մասին հիմնավոր տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի է սակայն, որ հատակագծային այսպիսի հորինվածքը հատուկ է 7-րդ դարի եկեղեցիներին: Կառույցի մուտքը, հարդարանքը ևս մասնագետներին թույլ են տվել եզրակացնել, որ աղոթատունը կառուցվել է 7-րդ դարում: |
![]() |
Հույսը շնորհ էԻ՞նչ դերակատարություն կարող է հույսն ունենալ քրիստոնյայի կյանքում, ինչո՞ւ է այն սիրո և հավատի հետ պարգև համարվում, ինչո՞ւ ենք Տիրոջն անընդհատ խնդրում ավելացնել մեր հույսը, հավատն ու սերը. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
![]() |
Պատերազմ գիտության ճակատումՀայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստիպի՞ Ադրբեջանին կեղծ-գիտական հրապարակումներ չանել այն մասին, որ Երևանը ադրբեջանական է, հայերը մեղավոր են բնապահպանական տեռորիզմի, ադրբեջանական տարածքների օկուպացիայի, մինչև անգամ՝ հրեաների ցեղասպանության մեջ, կամ՝ Ադրբեջանը կդադարի՞ յուրացնել հայկական մշակութային ժառանգությունը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանի հետ: |