Ադրբեջանը մեղադրում է հայերին հրեաների ցեղասպանության մեջ


Երևանը ադրբեջանական է, հայերը մեղավոր են բնապահպանական տեռորիզմի, ադրբեջանական տարածքների օկուպացիայի, մինչև անգամ՝ հրեաների ցեղասպանության մեջ. միջազգային գիտական պարբերականներում հրապարակվող ադրբեջանցիների կեղծ գիտական հոդվածների քանակը մեծապես աճել է վերջին տարիների ընթացքում: «Գեղարդ» հիմնադրամը հնարավորինս հակազդում է՝ բողոքներ ներկայացնելով ամսագրերի խմբագրություններին, միևնույն ժամանակ, հիմնադրամի փորձագետը կարծում է, որ դա ոչ միայն ադրբեջանցի անհատ գիտնականների կողմից գիտական էթիկայի ոտնահարում է, այլև՝ Բաքվի պաշտոնական քաղաքականության մաս, հիբրիդային պատերազմի գործիք Հայաստանի դեմ: Աննա Սարգսյանը զրուցել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանի հետ:

Դատավորն առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը


Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ապօրինի ճանաչել առաջնորդարանում իրավապահների կատարած խուզարկությունները, որովհետեւ դրա ընթացքում ներկա չի եղել սրբազանը կամ նրա ներկայացուցիչը, թույլ չեն տվել ներս մտնել նաև սրբազանի փաստաբանին, տեսանկարահանումն իրականացվել է անհայտ սուբյեկտի կողմից, առգրավված համակարգիչը չի փաթեթավորվել սահմանված կարգով՝ տեղում, առգրավման պահին։ Դատարանը մերժել է ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին փաստաբանների միջնորդությունը՝ առանց հիմնավոր պատճառաբանության: Միքայել Սրբազանի պաշտպանները դատարանի որոշումը որակել են անօրինական եւ կողմնակալ։

 

Ավելի քան 200 երեխա մասնակցել է բակային հոգեւոր ճամբարի


Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական ՀԿ հովանավորությամբ՝ Արտաշատի սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցում իրականացվել է բակային-հոգևոր ճամաբար, որին մասնակցել է 7-12 տարեկան ավելի քան 200 երեխա: ճամբարականների բազմազբաղ առօրյայի կարևոր մաս են կազմել հոգևոր թեմաներով զրույցները:

2020-ի պատերազմի հիշողությունը Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում


Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հաջողությունը 2020 թվականի պատերազմում թույլ տվեց այս երկրներին խթանել անտագոնիստական հիշողության քաղաքականությունը, և դա կարող է երկարատև ազդեցություն ունենալ տարածաշրջանային կայունության վրա։ Այնուամենայնիվ, հայկական դեպքը, կարծես, որոշակի հույս է ներշնչում, որ տարածաշրջանում հիշողության քաղաքականությունը լիովին դատապարտված չէ հավերժական անտագոնիզմի, բայց այն հարցը, թե ինչպիսին կլինի դրանց նոր կոնկրետ ուղղությունը՝ կոսմոպոլիտ, թե ագոնիստական, դեռևս բաց է մնում։ Աննա Սարգսյանը զրուցել է ազգագրագետ Արսեն Հակոբյանի հետ:

Տնտեսական աճի միֆերն ու իրականությունը


Ինչո՞վ է ապրում Հայաստանի տնտեսությունը: Ինչպե՞ս է ապրում միջին վիճակագրական հայաստանցին: Ինչի՞ մասին են խոսում Երևանի՝ լեցուն սրճարանները և ինչի՞ մասին են խոսում մասնագիտական վերլուծությունները: Աննա Սարգսյանը զրուցել է տնտեսագետ, «Տվյալ» Tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանի հետ:

Մայր Աթոռից Ս. Թադեոս եկեղեցի է տեղափոխվել Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը


Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում օգոստոսի 2-ին Պատարագ մատուցվեց Սուրբ Թադեոս Առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օրվա առիթով: Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ՝ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Թադեոս եկեղեցի բերվեց Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը:

Արցախցիների «արտագաղթի ծրագիրը»


Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ահազանգում է, որ Հայաստանում պետական կառավարման համակարգը երկակի ստանդարտներ է կիրառում բռնի տեղահանված արցախահայերի նկատմամբ՝ անուղղակի խրախուսելով արտագաղթը: Աննա Սարգսյանը զրուցել է խորհրդի անդամ Ապրես Մարգարյանի հետ:

Քրիստոս Աստծո կամքի մեկնություն


Առանցքային ի՞նչ տեղ ունի Աստծո խոսքը եկեղեցու՝ հատկապես ծիսական, քարոզչական, աստվածաբանական կյանքում. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Մայր Տաճարում մատուցվել է Պայծառակերպության տոնական պատարագ


Պատարագը մատուցել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան հայրը կոչ է արել մաքրել մտքերը, ցրել հորիզոնի մշուշը։ Նա մաղթել է, որ պատերազմի կորուստներից ու ցավերից բեկված հայ ժողովուրդն ամրանա հույսով ու հավատքով, արժանապատվությունն ու պատվախնդրությունը ոռոգեն մեր հաղթական ճանապարհը և Տիրոջ արդար ձեռքը ծանրանա նրանց վրա, ովքեր մարտնչում են Աստուծո և Իր Սուրբ Եկեղեցու դեմ։ Տոնական պատարագի ավարտին հավատացյալներն ընդառաջ են եկել հայրապետական թափորին՝ ստանալու Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը:

 

Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ բացվել է Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության սրահ


Կաթողիկոսական դամբարանը կառույցի կենտրոնում է տեղակայված, աջ և ձախ կողմերը նախատեսված են մոմավառության համար: Կառույցը նաև երկու խորան ունի, որոնք Նորին Սրբությունը օծել է և կոչեց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Շուրջ 1000 ք/մ տարածք զբաղեցնող ստորգետնյա, կամարակապ կառույցի ճարտարապետների համար սկզբունքային է եղել պահպանել տարածքում գյություն ունեցող պատմական կառույցների հետ ժամանակակից կառույցի ներդաշնակությունը: Ամեռնայն Հայոց Կաթողիկոսը նկատել է, որ դամբարանը գալիք սերունդներին հիշեցնելու է ամենայն հայոց Կաթողիկոսների հոգեխնամ առաքելության մասին, որով բարեզարդվել է համայն հայ ժողովրդի ազգային ու եկեղեցական անդաստանը:

Քաղաքականությամբ զբաղվելու արվեստն ու իրավունքը


Ինչո՞ւ է մեր հասարակությունն այսքան անհաշտ, սա ազգային բնավորություն է, թե՞ քաղտեխնոլոգիա: Ովքե՞ր են զբաղվում քաղաքականությամբ: Եկեղեցականը կարո՞ղ է զբաղվել քաղաքականությամբ: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի հետ:

Ինչ է ապաշխարությունը


Շատ կարեւոր է ապաշխարողի համար, որպեսզի եկեղեցում ստանա արձակում, որպեսզի վերականգնվի եւ մոտենա սուրբ հաղորդությանը։ Ինչո՞ւ Հիսուս ապաշխարության կոչով սկսեց իր քարոզչությունը. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։