Գարեգին Զաքոյանը՝ Փարաջանովի մասին


Համաշխարհային կինոյի առանցքային դեմքերից մեկը` Սերգեյ Փարաջանովը, հունվարի 9-ին կդառնար 100 տարեկան: Նա գունավորում էր առօրեականը, պայքարում գորշության դեմ: Նրա պոետիկ կինոն` լեցուն խորհրդապաշտությամբ, հաճախ բնորոշում են որպես շարժվող որմնանկարների կինո: «Արտֆոկուս»-ում Փարաջանովի մասին խոսում է կինոռեժիսոր և կինոգետ, վարպետին նվիրված ֆիլմերի և մենագրությունների հեղինակ Գարեգին Զաքոյանը: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ` մշակութային լրահոս

 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 142-րդ


Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ ամփոփում ենք 2023 թվականի կրթության խնդիրները և մատնանշում 2024-ի մարտահրավերները:

Պատվե´ք թագավորին, բայց պաշտե´ք Աստծուն


Հիսուսի երկրային կյանքի ընթացքում ժամանակաի կրոնական ու քաղաքական իշխանություններն ի՞նչ ծուղակ էին պատրաստել Տիրոջ համար: Ինչպե՞ս է Հիսուս ցույց տալիս, որ չի կարելի «քաղաքականացնել Աստծուն» և աստվածացնել քաղաքական իշխանությանը: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Գրքի նկարազարդման «հայկական ձեռագիրը»


Նկարիչների միությունում բացվել է գրքի նկարազարմանը նվիրաված ցուցահանդես: Ներառված են տասներեք նկարիչների նկարազարդումներ: Ցուցահանդեսը նվիրված էր ականավոր գեղանկարիչ և գրքերի նկարազարդումների հեղինակ Անդրանիկ Կիլիկյանի հիշատակին։ Ցուցահանդեսի և հայկական նկարազարդման դպրոցի մասին «Արտֆոկոս»-ի տաղավարում զրուցում են ցուցահանդեսի մասնակիցներ՝ ռեժիսոր-անիմատոր, նկարազարդող Նաիրա Մուրադյանը և գեղանկարիչ, նկարազարդող Լևոն Աբրահամյանը: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 141-րդ


«Ռոբոմարտ» ընկերության տնօրեն, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանի հետ ամփոփում ենք գիտության մեջ 2023 թվականի ձեռքբերումներն ու բացթողումները:

Սուտ և սպանություն


Տասնաբանյայում ինչու՞ են նույն հարթության վրա դիտարկվում «Մի՛ սպանիր» և «Սուտ վկայություն մի՛ տուր» պատվիրանները: Ինչու՞ է Հիսուս սատանային անվանում ստախոս և մարդասպան: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Սուրբ Ծննդյան տոնը


Շոշափելի ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել մարդկության կյանքում Քրիստոսի ծնունդի պահից սկսած: Ինչպե՞ս լիարժեք նշել Սուրբ Ծննդյան տոնը: Ծննդյան երգեր, շարականներ, ավետիսներ սովորելու ժողովրդական ավանդույթն ինչու՞ է մարել: Սուրբ Ծննդյան խորհրդի մասին զրուցում ենք Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հետ:

Թեյախմություն Ձմեռ պապի հետ


Ամանորին «Փոքր թատրոն»-ում հեքիաթային միջավայր է. «Թեյախմություն Ձմեռ պապի հետ» ներկայացման համար թատրոնի հարդարանքն ու կառուցվածքը փոխվում են, հանդիսատեսը ներկայացման կենտրոնում է՝ բեմահարթակում, սեղանի շուրջ Ձմեռ պապի հետ թեյ է խմում: «Արտֆոկուս»-ի տարեվերջյան եթերը հեռուստադիտողին տեղափոխում է ներկայացման հեքիաթային միջավայր: Հաղորդման հյուրն է «Փոքր թատրոնի» տնօրեն Վահան Բադալյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգրայանը:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 140-րդ


«Դեկարտ» արվեստի ուսումնական կենտրոնի տնօրեն Օֆելյա Գոնչարովայի հետ քննարկում ենք երեխաների գեղագիտական դաստիարակության հարցեր:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 139-րդ


Ժեստերի լեզվի թարգմանիչ Կարինե Հովհաննիսյանի հետ քննարկում են լսողության խնդիրներ ունեցող մարդկանց կրթության հնարավորությունները:

Սուրբ Ծնունդ. Հովսեփը` երաշխավոր


Հովսեփի կերպարի ի՞նչ առանձնահատկություններ է ներկայացնում Ավետարանը, նրա՝ Տիրոջ խոսքը լսելու կարողությունն ինչպե՞ս կարող ենք ժառանգել: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան


Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչման արժանանալուց հետո Մայր Աթոռ է վերադարձել կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։ Հայր սուրբը, Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, Վեհափառ հայրապետի օրհնությամբ, ուսումնառությունը շարունակել է Նոթինգեմի համալսարանի Աստվածաբանության և կրոնագիտության ֆակուլտետում: