Հաղարծին վանական համալիրում կազմակերպվել է «Հաղարծնի ղողանջները» խորագրով համերգ


Գերմանիայում բնակվող երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահարուհի Արևիկ Բեգլարյանի առաջարկով Հաղարծին վանական համալիրի սեղանատանը կազմակերպվել է «Հաղարծնի ղողանջները» խորագրով համերգ: Դաշնակահարուհին ծնվել, մեծացել ու երաժշտական կրթություն է ստացել Ֆրանկֆուրտ Մայն քաղաքում: Գերմանիայում մրցույթների հաղթող է, ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Բոննի Բեթհովենհաուս կամերային երաժշտության համերգասրահում: Երիտասարդ դաշնակահարուհու՝ Հաղարծնին նվիրված ստեղծագործությունից բացի հնչել են նաև հայ հոգևոր ու դասական երաժշտության գոհարներ:

 

Տավուշի Սևքար համայնքում բացվել է Ավետիս սոցիալ-մշակութային կենտրոնը


«Ավետիս» սոցիալ-կրթական կենտրոնի տեղում նախկինում երաժշտական դպրոց է գործել: Ժամանակի ընթացքում չվերանորոգվելով՝ շենքը քայքայվել ու վատթար վիճակում է հայտնվել: 2004 թվականին այն Հայ առաքելական եկեղեցուն է փոխանցվել՝ լուսահոգի Սեպուհ արք Չուլջյանի ջանքերով: 2025 թվականի մայիսից Տավուշի թեմի առաջնորդական փոխանորդ Սամվել վարդապետ Մխիթարյանը բարերար անձանց օգնությանն է դիմել՝ կենտորնը հիմնովին նորոգելու համար: Օժանդակել են Սասուն Ավետիսյանը, Հակոբ Մենեմշյանը, Կարեն Գրիգորյանը, նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմը:

 

Մալաթիայի Հայորդյաց տան սաները «Univers Art» մրցույթում 1-ին տեղ են գրավել


Մալաթիայի Հայորդյաց տան մանրանկարչության դասարանի սաների՝ Մանե Ջավադյանի «Դատարկ Գերեզման», Էլեն Ծատուրյանի «Համբարձում», Տիգրան Հովսեփյանի «Ավետում» և Կարինա Ղազարյանի «Դժողքի ավերումը» մանրանկարները մասնակցել են «Univers Art» միջազգային փառատոնին և առաջին տեղ գրավել։ Այդ ստուգատեսին մասնակցել են 5-18 տարեկան մոտ 600 երեխա: Աշխատանքները ցուցադրվել են Նկարիչների միությունում:

Լեռնային Ղարաբաղ. Մշակույթի իրավունքի խախտումները և բռնի տեղահանումները


Լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղ. Մշակույթի իրավունքի խախտումները բռնի տեղահանության համատեքստում» աշխատությունը: Գիրքը նվիրված է 2020-2023 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների, էթնիկ զտումների, ցեղասպանական գործողությունների, ռասայական ատելության, խտրականության և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման հետևանքով իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի բազմակողմ խախտումների ուսումնասիրությանը և դրանց պաշտպանության մեխանիզմների ներկայացմանը։ Աննա Սարգսյանը զրուցել է մենագրության հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյանի հետ:

Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան


Ինչո՞ւ են տաղավար տոները հինգը:
Կաթողիկոսին դիմելիս ինչո՞ւ են օգտագործում գրաբարյան ձևը՝ Ամենայն հայոց, այլ ոչ՝ բոլոր հայերի:
Մյուռոնից հանելը ժողովրդակա՞ն, թե՞ հոգևոր արարողություն է:
Մոմավառության սովորությունը երբվանի՞ց է կիրառվում մեր եկեղեցում:
Ինչպե՞ս չընկնել բարկության մեղքի մեջ:

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Վարագա Սուրբ խաչի տոնին վերաօծվել է Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցին


Դռնբացեքով սկսվել է օծման արարողությունը, ապա Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու սուրբ սեղանը, մկրտության ավազանը, սյուները, նաև եկեղեցու գագաթին դրվող երկաթյա խաչը: Օծումից հետո թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ սուրբ պատարագ է մատուցել Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը:

 

Մարմարաշենի եկեղեցում հավատացյալները նշել են Սուրբ Գեւորգի հիշատակության օրը


Մասյացոտնի թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը օրհնել է հավատացյալներին՝ հայցելով սրբի բարեխոսությունը դժվարին ժամանակներ ապրող Հայաստանի ու եկեղեցու համար: Պատարագի ավարտին եկեղեցում կազմակերպվել է տոնախմբություն և մատուցվեց սիրո ճաշ:

 

Մալաթիայի հայորդյաց տան 17 սան մրցանակ է ստացել «Univers Art 2025» փառատոնին


Միջազգային փառատոնին մասնակցել է 5-18 տարեկան մոտ 600 երեխա: Եզրափակիչ փուլում ցուցահանդես է բացվել Հայաստանի Նկարիչների միությունում, ապա Հայ-Սլավոնական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր մրցանակաբաշխություն և գալա համերգ: Մալաթիայի հայորդյաց տան Գեղանկարչության երկու դասարանների 17 սան մրցանակով է վերադարձել, ութը՝ 1-ին տեղ են գրավել:

Եկեղեցի-պետություն իրավահարաբերությունները և դրանց խախտումները մեր օրերում


ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Ի՞նչ սահմանափակումներ է նախատեսում օրենքը թե ՛ պետական մարմնի ու անհատ պաշտոնյայի, թե՛ կրոնական կազմակերպության և դրա ներկայացուցչի նկատմամբ: Աննա Սարգսյանը զրուցել է փաստաբան Աննա Սարդարյանի հետ:

Դոնորություն՝ սիրո դրսևորու՞մ, թե՞ մարմնի պղծում


Ի՞նչ է մարմինը քրիստոնեական վարդապետության տեսանկյունից. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Օծվել է Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին


Եկեղեցին սկսել են կառուցել 2011 թվականից բարերար Հակոբ Սարգսյանի ջանքերով։ Այժմ Եկեղեցուն կից զանգակատուն է կառուցվում՝ հովվատնով։ Եկեղեցու բացմանը Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հորդորել է համայնքի բնակիչներին ամենօրյա սեր ու գուրգուրանք ցուցաբերել եկեղեցու հանդեպ, իրենց ներկայությամբ մշտապես լեցուն պահել, հավատքի գործերով զորանան ու զորացնեն մյուսներին:

2025թ.-ի առաջին կիսամյակը


Ադրբեջանում՝ Արցախը ներառյալ, խորհրդային տարիներին մոտ կես միլիոն հայ էր ապրում։ 90-ականներին բոլոր հայերին դուրս արեցին Ադրբեջանից եւ ունեցվածքը բռնագրավեցին։ Ինչո՞ւ հայկական կողմը հատուցում չի պահանջում։ Ինչո՞ւ են կարեւոր միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցերը։ Ի՞նչ թեմաներ են քննարկվել «Երրորդ հազարամյակի» մասնագետ հյուրերը 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում: