
Սա Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկն է, որը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տնօրինությամբ: Տոնը նշվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը։ Ավանդության համաձայն` Սուրբ Աստվածածնի տուփը, որում պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու իշխաններ, ովքեր Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսել են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխարինելով կրկնօրինակով՝ նրանք այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Սուրբ Աստվածածին եկեղեցում:
2025-07-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ