Կիրակնօրյա պատարագի վերջում աղոթք է հնչել անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի և եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի և Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստի կարգ կատարվել ի հիշատակ լուսահոգի Սարգիս և Ամալյա Կարապետյանների: Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ծնողները վաստակաշատ մանկավարժներ են եղել, իրենց ծննդավայրում՝ Լոռիում, մի քանի սերունդ են կրթել:

2025-11-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ