Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին


ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրենը Նորին Սրբությանը ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու Լիբանանից, ԱՄՆ-ից և Բուլղարիայից ժամանած խմբի անդամներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական պատգամն է փոխանցել երիտասարդներին, գնահատել ծրագրերը: Հայոց Հայրապետը պատգամեց նաև ապրել աղոթական կյանքով, ամուր պահել կապը Մայր եկեղեցու հետ, յուրաքանչյուրին հորդորեց կյանքն արժևորել ազգային ծառայությամբ:

Տ. Վրթանես քահանա Բաղալյան


Որտե՞ղ է լինում հանգուցյալի հոգին մինչև քառասունք:
Ինչպե՞ս շտկել մկրտված հանգուցյալին եկեղեցական ծեսով չհուղարկավորելու պարագան:
Պահքի ընթացքում թույլատրելի՞ է մատաղ անելը:
Աստվածաշնչում ինչո՞ւ ենք հանդիպում բազմակնության օրինակների:
Ի՞նչ անել պատահաբար մոտդ մնացած Մասի հետ:
Աստված ե՞րբ ստեղծեց հրեշտակներին:
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Վրթանես քահանա Բաղալյանը: Գրեք Ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Վեհափառ Հայրապետը գերիներին ազատ արձակելու հարցով դիմել է Գերմանիայի նախագահին


Մայր Աթոռում Գերմանիայի նախագահին ընդունելիս, հաշվի առնելով, որ նա մեկնելու էր նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։

Տ. Թորոս քահանա Եսայան


Ո՞րն է ընդհանրական եկեղեցին:
Պահքի ընթացքում կարելի՞ է մեղր ուտել:
Կերակուրի մեջ առկա քիմիական նյութերը ի՞նչ ծագում ունեն:
Ինչո՞ւ Սուրբ Հովսեփի անունով եկեղեցիներ չունենք:
Եկեղեցու ատյանում ովքե՞ր կարող են լինել:
Ամուսիններն ինչո՞ւ նույն կնքահայրը չեն կարող ունենալ։
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Թորոս քահանա Եսայանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Քահանաների վերապատրաստման դասընթացը հետաքրքրություն է առաջացրել քահանաների և դասախոսների մոտ


Ամեն ամիս Հայաստանի և սփյուռքի թեմերից մոտ 25 քահանա երեք շաբաթով գալիս է Մայր Աթոռ, ապրում վանքում, մասնակցում դասընթացներին և տարբեր արարողությունների: Մոտ 20 աշխարհիկ և հոգևոր դասախոսներ են ներգրավված վերապատրաստման ծրագրին: Քահանա հայրերի համար միմյանց հետ շփվելու, փորձով, գիտելիքով ու խնդիրներով կիսվելու լավ առիթ է: Սա համայնքային առօրյայից կտրվելու, առաձնության մեջ աղոթելու, վերալիցքավորվելու առիթ է:

 

Տ. Ստեփանոս քահանա Մարգարյան


Ինչո՞ւ ենք աղոթքով դիմում Տիրոջը՝ մեր խնդրանքների իրականացման համար: Հոգևորականների անունները կրկնվո՞ւմ են: Ինչո՞ւ պետք է Քրիստոս մահվան միջով անցներ՝մեր փրկության համար: Պահքի ընթացքում ծոմ պահելը պարտադի՞ր է: Երբ մուրացկանին հարբեցողության համար ողորմություն չենք տալիս, արդյո՞ք այդպիսով խափանում ենք չարը: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Ստեփանոս քահանա Մարգարյանը: Գրեք Ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Տ. Օվսե քահանա Հովհաննիսյան


Կնքահայրն իր սանիկների համար միայն աղոթելով կատարու՞մ է արդյոք իր պարտականությունները:
Քույր եկեղեցիների ծիսական օրացույցում կա՞ Վարդանանց սրբերի հիշատակության օր:
Պահքի ընթացքում ինչու՞ չի կատարվում աշխարհգալոցի արարողություն:
Ինչպե՞ս է որոշվում եկեղեցիների բացման և փակման ժամերը:
Շնորհալու «Հավատով խոստովանիմի» 24 մասերից յուրաքանչյուրն առանձին աղոթք կարելի՞ է դիտարկել:
Եկեղեցիներում կարելի՞ է համբուրել սրբապատկերները:
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Օվսե քահանա Հովհաննիսյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Տ. Մարկոս քահանա Մանգասարյան


Ի՞նչ է նշանակում «Քրիստոս մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Տերողորմյան կամ Վարդարանը ի՞նչ կապ ունեն քրիստոնեության հետ: Անմաքրության օրերին ինչո՞ւ կինը չի կարող հաղորդություն ստանալ:
Քանի՞ տարի  է ապրել Սիմեոն ծերունին, որպեսզի տեսնի «Տիրոջ Օծյալին»:
Պահքի ընթացքում ինչո՞ւ ենք հրաժարվում հենց կենդանական ծագմամբ սննդամթերքից:
Ինչո՞ւ էր Հովհաննես Մկրտիչը մարդկանց  ջրով մկրտում:
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: Ձեր հարցերն ուղղեք «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Մեծ պահքի շրջանում՝ երկուշաբթիից ուրբաթ, վաղ առավոտյան կատարվում է Արեւագալի ժամերգություն


Այդ ժամը Քրիստոսի Հարության խորհուրդն ունի, քանի որ Հարությունից հետո Հիսուսն հենց այդ ժամին է երևացել աշակերտներին: Արևածագին է նաև, որ յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանին այց են գնացել և տեսել, որ հարություն է առել: Ժամերգության ընթացքում հնչող շարականները նվիրված են լույսին, արևածագին, կյանքի ճանապարհը խորհրդանշող Քրիստոսին:

 

Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունել է երեքշաբաթյա դասընթացի մասնակցած քահանաներին


Հայոց Հայրապետը կարևոր է համարել վերապատրաստման դասընթացները, որոնց ընթացքում նոր գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ քահանաները կարողանում են վերանորոգել իրենց ուխտը, զորանալ Սուրբ Էջմիածնի խորհրդով: Դասընթացը լավ առիթ է ընձեռում նաև միմյանց հետ հովվական փորձառությունը կիսելու, ամրապնդելու միջհամայնքային կապերը:

 

Տ. Այգիկ քահանա Հովհաննիսյան


Այլազգին կարո՞ղ է հայ մանուկի կնքահայրը լինել։
Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության ավետիսները մարդիկ որքա՞ն ժամանակ կարող են հնչեցենել։
«Օծում Բեթանիայիում» վերնագրի ներքո ի՞նչ իրադարձություններ են տեղի ունենում։
Մանրադրամով գաթա պատրաստելն ու մարդկանց բաժանելն ընդունելի՞ է եկեղեցու կողմից։
Համացանցի միջոցով քարոզելը չի՞ խախտում արդյոք հոգևորական-հավատացյալ անմիջական կապը։
Ինչո՞ւ են Քրիստոսին անվանում նաև «Բանն Աստծո»։
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Այգիկ քահանա Հովհաննիսյանը: Հարցերը գրեք «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Տ. Սարգիս քահանա Սարգսյան


Ի՞նչ է անեծքը
Ինչպե՞ս քննադատել՝ չընկնելով դատապարտության մեղքի մեջ
Դիմացինի համար աղո՞թքն է կարևոր, թե՞ բարիք տալը
Ո՞վ կարող է ցատկել Տյառնընդառաջի կրակի վրայով
Եկեղեցին ընդունու՞մ է կենդանու զոհաբերությունը
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Սարգիս  քահանա Սարգսյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին: