Տ. Բենիամին քահանա Ծատուրյան


Ինչո՞ւ են մարդիկ քահանային խնդրում օրհնել աղը
Ինչպե՞ս են առաջանում օրվա խորհուրդները
Ովքե՞ր են մեր եկեղեցու եռամեծար սրբերը
Քահանան որքա՞ն ժամանակը մեկ պետք է պարտադիր պատարագ մատուցի
Ինչպե՞ս փոխարինել  մաշված սրբապատկերը
Ինքնասպանների հոգիների հանգստության համար կարելի՞ս է աղոթել

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը: Գրեք հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Վերաօծվել է Հաղարծինի ավելի քան 1 դար չգործող Սուրբ Աստվածածին եկեղեցին


Արագածաոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու սուրբ սեղանը, մկրտության ավազանը, սյուներն ու խաչը: Սուրբ Աստվածածինը դռները բացել է Հաղարծին, Թեղուտ, Հովք ու հարակից համայքների բնակիչների առջև: Եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, սակայն 1902 թվականին փայտաշեն տանիքը քանդվել է։ Խրիմյան Հայրիկը գումար է հատկացրել եկեղեցին վերակառուցելու համար, սակայն գումարը ծախսել են աղքատների կարիքների համար։ Ավելի քան մեկ դար անց եկեղեցին վերակառուցվել է Հաղարծինի բնակիչների ջանքերով։

 

Տ. Արտավազդ քահանա Սիմոնյան


Ինչո՞ւ աղջիկները չեն կարող սովորել ԳՀՃ-ում
Վարդը ի՞նչ հատուկ գործածություն ունի մեր եկեղեցում
Պատարագչի զգեստը, հոգևորականի աստիճանից կախված, կարո՞ղ է տարբեր լինել
Հոգևորականի ծնողները կարո՞ղ են իրենց որդուն ավազնի անունով դիմել
Ովքե՞ր են Ծննդոց գրքում հիշատակվող «Աստծո որդիները»

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Արտավազդ քահանա Սիմոնյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Տ. Ներսես քահանա Ռուշանյան


Կա՞ն հատուկ մայրերի աղոթքներ
Աստծո որդու խաչելությունն ինչպե՞ս դարձավ հաշտություն մարդու և Աստծո միջև
Հավատում են սրտո՞վ, թե՞ հոգևոր գիտելիք ունենալու շնորհիվ:
Ի՞նչ ճանապարհով կարելի է վերականգնել կոտրված հարաբերությունները մերձավորի հետ
Մկրտության և պսակադրության արարողություններն անցկացման  կարճ ու երկար տարբերակներ ունենու՞մ են արդյոք
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Ներսես քահանա Ռուշանյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ բացվել է Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության սրահ


Կաթողիկոսական դամբարանը կառույցի կենտրոնում է տեղակայված, աջ և ձախ կողմերը նախատեսված են մոմավառության համար: Կառույցը նաև երկու խորան ունի, որոնք Նորին Սրբությունը օծել է և կոչեց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Շուրջ 1000 ք/մ տարածք զբաղեցնող ստորգետնյա, կամարակապ կառույցի ճարտարապետների համար սկզբունքային է եղել պահպանել տարածքում գյություն ունեցող պատմական կառույցների հետ ժամանակակից կառույցի ներդաշնակությունը: Ամեռնայն Հայոց Կաթողիկոսը նկատել է, որ դամբարանը գալիք սերունդներին հիշեցնելու է ամենայն հայոց Կաթողիկոսների հոգեխնամ առաքելության մասին, որով բարեզարդվել է համայն հայ ժողովրդի ազգային ու եկեղեցական անդաստանը:

Ամենայն Հայոց Հայրապետն ընդունել է Նյու Յորքից ժամանած ուխտավորների խմբին


Վեհափառ հայրապետը հույսի, խաղաղաության և սիրո կոչ է ուղղել և հորդորել որ, ուր էլ լինեն, իրենց գործով, այլ ոչ խոսքով վկայեն հավատի ու նվիրվածության մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտավորների հետ քննարկել է եկեղեցի-պետություն հարաբերությունները։

Տ. Արարատ քահանա Շահվերդյան


Ինչպե՞ս հասկանալ Մատթեոսի ավետարանի՝ «եթե ուզում եք ընդունել, Հովհաննեսն է Եղիան, որ գալու է» խոսքը:
Պատարագի ընթացքում ե՞րբ է ճիշտ ծնկի գալը:
Էջմիածնի Մայր տաճարի տոնն ինչո՞ւ ենք անվանում նաև Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն:
Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը կարո՞ղ է հաղորդություն ստանալ Կաթոլիկ եկեղեցում:
Ինչի՞ մասին է Երեմիա Մարգարեի Ողբի՝ Տերը խավարեցրեց Սիոնի դստերն իր ցասումով և բարկությամբ խոսքը:

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Արարատ քահանա Շահվերդյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին: 
 

ՀԲԸՄ Ֆոկուս ծրագրի մասնակիցները հանդիպել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հետ


Շուրջ 28 երկրում ՀԲԸՄ հովանու ներքո Երիտասարդ արհեստավարժների խմբեր են գործում, որոնք համայնքային ծրագրեր են իրականացնում՝ հաճախ մայր հայրենիքի համար: Երիտասարդ արհեստավարժների խմբերն ամեն երկու տարին մեկ որևէ երկրում անցկացնում են իրենց համատեղ հավաքը։ Ամենայն Հայոց Հայրապետը նկատել է, որ հենց այդպես են երիտասարդները սիրում և կապվում հայրենիքին:

 

Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է բոլշեւիկների քանդած եկեղեցու տեղում


Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման մասին գրավոր հիշատակություններ չեն պահպանվել, սակայն հայտնի է, որ ուղղանկյունաձև, գմբեթավոր եկեղեցի է եղել։ Գործել է մինչև 1920 թվականը, ապա կարմիր բանակայինները հրետակոծել՝ ավերել են գմբեթն ու զանգակատունը, իսկ քահանային աքսորել են։ 1970-ականներին եկեղեցու տեղում կառուցել են բազմաբնակարան շենք, որը Սպիտակի երկրաշարժի հետեւանքով հիմնահատակ ոչնչացել է։ Անկախացումից հետո նույն տեղում կառուցվում է Սուրբ Հարություն եկեղեցին, որը հետագայում օծում է Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը։

Տ. Տաթև քահանա Մարուքյան


Ինչի՞ մասին է Մանասե թագավորի աղոթքը:
Մարդու ազատ կամքն ու Աստծո նախախնամությունը ե՞րբ կարող են հակասել միմյանց:
Մանկահասակ երեխաներին ինչպե՞ս մոտեցնել Հայ Առաքելական Եկեղեցու հավատքին:
Չորեքշաբթին և ուրբաթն ինչո՞ւ են պահոց օրեր համարվում:
Ինչպե՞ս հասկանալ Հիսուսի՝ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչև որ այս բոլորը չկատարվի» խոսքը։
Ինչպե՞ս ապրել՝ Աստծուն սիրելի լինելու համար

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Տաթև քահանա Մարուքյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում օրհնվել են նոր կառուցվող եկեղեցու հիմքերը


Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը օծել է 16 վեմ քարերը, ապա դրանք ամփոփել են կառուցվող եկեղեցու հիմքերում։ Խմելնիցկիում սա հայկական առաջին եկեղեցին է։ Ճարտարապետը հայաստանաբնակ Անդրանիկ Սարգսյանն է: Եկեղեցին լինելու է գմբեթավոր, տարածքում գործելու է նաև կիրակնօրյա դպրոց։ Եկեղեցին կառուցվում է Ուկրաինայի տարբեր շրջաններում ապրող հայ հավատացյալների, ինչպես նաև ուկրաինացի բարեկամների ֆինասական աջակցությամբ:

 

11 սարկավագ ավարտել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը


Ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի 2024-2025 ուսումնական տարվա փակման արորղությանը յուրաքանչյուր լսարանից 3 ուսանող առաջադիմության համար խրախուսական նվերներ են ստացել: Մայր աթոռի միաբանների, Ճեմարանի երկարամյա դասախոսների համար երաժշտական հայտագրով հանդես է եկել ԳՀՃ երգչախումբը՝ Արտաշես Բաբուրյանի ղեկավարությամբ: