![]() |
Ժանսեմ․Կենդանի գծի վարպետըԱյս տարի լրանում է ֆրանսիական արդի արվեստի ակնառու դեմքերից մեկի՝ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակը: Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացրել է «Ժանսեմ․Կենդանի գծի վարպետը» խորագրով մեծածավալ ցուցահանդեսը, որը ներառում է Ժանսեմի ավելի քան 120 աշխատանք: Ցուցադրության և Ժանսեմի արվեստի մասին «Արտֆոկուսում» խոսել են ցուցահանդեսի համադրողներ` ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը և ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի ղեկավար Նունե Թադևոսյանը: |
![]() |
Գրականությունը մեկ րոպեումԺամանակները փոխվում են, տեխնոլոգիաները զարգանում, նույնիսկ արհեստական բանականությունն է ստեղծագործում։ Փոխվում են ընթերցողական ակնկալիքները, փոխվում են գրականության ներկայացման ու հանրահռչակամն ձևերը։ Ինչպե՞ս են արձագանքում գրականագետներն այս ամենին, ինչպե՞ս է հնարավոր ներկայացնել գրականությունը մեկ րոպեի ընթացքում։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և գրող, գրականագետ Ջեսահը: |
![]() |
Արամ ԱվետիսյանԱրամ Ավետիսյանը 44-օրյայի ընթացքում զրկվել է երկու ոտքից: Հիմա պրոթեզներով է տեղաշարժվում: Արամը Աչաջուր գյուղից է, մեծացել է զինվորականի ընտանիքում, ընտանիքի բոլոր տղամարդիկ՝ հայրը և չորս եղբայրները զինվորականներ են: Երկու ոտքը կորցնելուց հետո Արամը փորձում է լիարժեք կյանքով ապրել։ Նա ընկերների հետ ձեւափոխել և իրեն է հարմարեցրել մեքենան։ Զինվորական ծառայության այլեւս անցնել չի կարող, բայց աշխատում է մեքենայի արհեստանոցում։ |
![]() |
Ամբողջական Հակոբ Օշական․ խնդիրներ և լուծումներԹե՛ խորհրդային տարիներին, թե՛ անկախության շրջանում Հակոբ Օշականի գրքերը Հայաստանում հազվադեպ են հրատարակվել։ Նրա երկերի ամբողջական հրատարակությանն է ձեռնամուխ եղել «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը։ Արդեն լույս է տեսել երկու հատոր։ Հակոբ Օշականի գրականության և այդ նախաձեռնության մասին «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Քնարիկ Աբրահամյանը: |
![]() |
Բալետի վաստակավոր արտիստ Սյուզաննա ՓիրումյանըԲալետի պարուհի Սյուզաննա Փիրումյանը 18 տարեկանից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ է: Շուրջ քսան տարի եղել է թատրոնի առաջատար մենակատար: Տարիներ շարունակ ներգրավված է եղել հայկական բալետի զարգացման և նոր սերնդի կրթության գործում։ Արվեստաբան Անահիտ Մարգարյանի հյուրն «Արտֆոկուսում» վաստակավոր արտիստ, բալետի պարուհի Սյուզաննա Փիրումյանն է: |
![]() |
Վարդան Գրիգորյանի պատմավեպերը և ժանրի արդիականությունըՍեպտեմբերի 5-ին լրանում է տաղանդավոր պատմավիպասան Վարդան Գրիգորյանի 75 ամյակը։ Նա ապրեց ընդամենը 38 տարի, բայց նրա «Հավերժական վերադարձ», «Դար կորստյան» և հատկապես՝ «Մանյա այրք» պատմավեպերը փոխեցին ժանրի նկարագիրը մեզանում և պայմանավորեցին հետագա զարգացումները։ Ի՞նչ նորություններ բերեց նա և արդիակա՞ն են նրա պատմավեպերն ու ժանրն ընդհանրապես։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը հետ։ |
![]() |
Հայրիկ Մուրադյան 120Հայրիկ Մուրադյանն իր կյանքով և ստեղծագործությամբ կամրջեց ժամանակները՝ սերունդների միջև ձևավորեց կենդանի կապ և հաղորդեց արժեքներ, որոնք ձևավորում են մեր ինքնությունը։ Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգ՝ նվիրված հայ երգի գիտակ, ավանդական երգերի կատարող, բանահավաք և ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է «Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախագահ, ջութակահարուհի, Նարինե Դելալյանը: |
![]() |
Քաղաքը շարունակո՞ւմ է կարդալ արդիականությունըԸնթանում է Գրքի երևանյան 8-րդ փառատոնը։ Հատկապես այս օրերին արդիական են դարձել գրքի, գրահրատարակության, ընթերցանության խնդիրները։ Այդ հարցերը «Զուգահեռ ընթերցումներում» քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյան և Գրքի երևանյան փառատոնի տնօրեն՝ Անի Ղազարյանը։ |
![]() |
Հենրիկ Էդոյան․ ինչո՞ւ պոեզիա1977-ին հրատարակված «Անդրադարձումներից», մինչև առայժմ վերջին՝ 2024-ին հրատարակած «Հայացք ոչ մի տեղից» ժողովածուն է ձգվում բանաստեղծ Հենրիկ Էդոյանի ստեղծագործական ընթացքը։ Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում փոխվում պոեզիայի ընկալումը, ինչպե՞ս է փոխվում պոետը ժամանակի մեջ և փոխվո՞ւմ է արդյոք։ Այս հարցերի շուրջ բանաստեղծի ծննդյան 85-ամյակի առիթով «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Հենրիկ էդոյանը: |
![]() |
Ծնունդն ու հրաժեշտն ըստ Հովհաննես ԳրիգորյանիՆրա պոեզիային հատուկ հումորն ու ինքնահեգնանքը մշտապես շաղախված են ողբերգականով։ Նրա բանաստեղծությունները սիրված են ընթերցողական տարբեր սերունդների կողմից։ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 80-ամյակի առիթիվ նրա ծննդյան և հրաժեշտի բանաստեղծությունները զուգահեռ քննարկում են Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
![]() |
Հայաստանը դիզայն բիենալեի ուշադրության կենտրոնումԳեղանկարչություն, գրաֆիկա, լուսանկարչություն, արդյունաբերական, գրաֆիկական և թանգարանային դիզայն։ Սրանք այն ուղղություններն են, որտեղ Կամո Նիգարյանը թողել է իր հետքը: Մայիսի 22-ից հուլիսի 6-ը ֆրանիսիայում անցկացվող Սենտ Էտիեն Միջազգային դիզայնի բիենալեում ուշադրության կենտրոնում Հայաստանն էր: Ցուցադրության և Կամո Նիգարյանի արվեստի, թանգարանային դիզայնի ոլորտում նրա կատարած հեղափոխական մոտեցումների մասին «Արտֆոկուսում» խոսել են համադրող, թանգարանագետ, Գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանը և Սենտ Էտին 13-րդ Միջազգային դիզայնի բիենալեի հայկական տաղավարի համադրողներից մեկը, «ԱՀԱ» կալեկտիվի հիմնադիր, արվեստաբան Նայիրի Խաչատուրեանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը: |
![]() |
«Սասնա ծռեր» էպոսի ուղերձներըԻ՞նչ ուղերձներ է փոխանցում հայ բանահյուսության ամենանշանավոր ստեղծագործությունը` «Սասնա ծռերը», ինչպե՞ս է էպոսի ընկալումը փոխվում ժամանակի մեջ, ի՞նչ է կոդավորել էպոսում այն ստեղծող ժողովուրդն ու ինչպե՞ս է այն կոդավորում մեզ այսօր։ Այս թեմաների շուրջ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը բանավիճում են Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |