
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ է մատուցել Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Չնայած քահանաների նկատմամբ տարբեր պաշտոնյաների ու անհատների սպառնալիքներին, թեմի հոգևորականների դասը անվերապահ հավատարմություն է հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը: Հայր Ռուբենը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մասյացոտնի թեմ է եկել խաղաղության, հաշտության օրակարգով:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աննա Թամրազյան
,
Օպերատոր Վարդգես Մանուկյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2026-01-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ