|
Սուրբ Գայանե վանքում կատարվել է Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի հոգեհանգստյան կարգըՍուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո միաբանների մասնակցությամբ կատարվել է Մայր Աթոռի հավատարիմ զավակ, ուսուցիչ ու բարեկամ հոգելույս Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի հոգեհանգստյան կարգը: Մայր Աթոռի միաբան Հայկազուն սրբազանն ընթերցել է Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ցավակցական խոսքն ուղղված Գերաշնորհ Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի վախճանը սգացող հարազատներին, Մայր Աթոռի և Մեծի Տանն Կիլիկիո միաբան հայրերին և հավատացյալներին: Հոգեհանգստյան կարգը կատարել է Մեծի Տանն Կիլիկիո միաբան Տեր Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը։ |
|
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը2003-ին ստեղծված հոգևոր ծառայության բաժինը մինչև օրս սերտորեն գործակցում է Արդարադատության նախարարության և Քրեակատարողական վարչության հետ: Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայողն իր առաքելությունը իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ օգնում է որպեսզի ազատազրկված մարդը վերանայի իր կյանքը, նպաստում է բանտային ծառայողի հոգևոր կյանքի զորացման, ինչպես նաև իրականացնում է հոգևոր, բարոյական և սոցիալական աջակցություն ազատազրկվածների ընտանիքներին: Այս տարիներին կառույցի ակտիվ գործունեության արդյունքում ՔԿ հիմնարկներում կառուցվել են եկեղեցիներ, մատուռներ, տեղադրվել խաչքարեր, ստեղծվել են հոգևոր անկյուններ: Եկեղեցիներ են կառուցվել «Սևան», «Կոշ» և «Արթիկ», մատուռներ՝ «Հրազդան», «Վանաձոր», «Արմավիր», «Վարդաշեն» ՔԿ հիմնարկներում: |
|
Մայր Աթոռի միաբանների թափորը Նորին Սրբության հանդիսապետությամբ մասնակցել է հանգստյան ժամերգությանԺամերգությունները կամ հանապազօրյա պաշտոներգությունները՝ եկեղեցական օրվա տարբեր ժամերին, մեր եկեղեցու ծիսակարգի անբաժան մասն են: Հատկապես Մեծ պահքի շրջանում շատ կարևոր է մասնակցել այս արարողություններին և աղոթքով ու վերափոխվելով՝ պատրաստվել սբ Հարությանը: Մայր Աթոռի միաբանների թափորն ուղեկցում է Հայոց Հովվապետին դեպի Մայր տաճար, որտեղ Նորին Սրբության հանդիսապետությամբ կատարվելու է հանգստյան ժամերգություն: |
|
Ամենայն հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Արևագալի ժամերգությունՄեծ Պահքի առաջին չորեքշաբթի օրը, Մայր Աթոռի միաբանությունը, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մասնակցել է Արևագալի ժամերգությանը: Մեծ Պահքի շրջանում կատարվող այս խորհրդավոր արարողությունը մեր եկեղեցու ծիսական կյանք է մտել դեռևս 7- րդ դարից: Այս օրը վաղ առավոտյան եկեղեցիներում հնչող շարականները լույսի և աստվածային Էության փառաբանությունն են: Արևագալի ժամերգությունը հիշեցնում է նաև Քրիստոսի Երկրորդ Գալստյան և արդարների Հարության մասին: |
|
Երեկոյան ժամերգության ավարտին կատարվել է Տյառնընդառաջի նախատոնակ և տարվա առաջին անդաստանըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, միաբանները շրջեցին եկեղեցու ատյանում: Խաչով, խաչվառով և ավետարանով օրհնեցին աշխարհի չորս կողմերը, տարվա համար պտղաբերություն խնդրեցին: Արարողության ավարտին Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով, Նորին Սրբությունը, եկեղեցականների թափորի և հավատացյալների ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր Աթոռի միաբանական մասնաշենքը, որի հարևանությամբ վառեց տոնի ժողովրդական խորհրդանիշ Տեառնընդառաջի խարույկը: |
|
Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների ատենապետերն անցակցրել են տարվա առաջին նիստըԱռաջիկայում նախատեսվում են միջհամայնքային այցելություններ, համատեղ ուխտագնացություններ նաև մի շարք սոցիալական և կրթական ծրագրեր: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ և Արագածոտնի թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, հունվարի 31-ին Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի կտարվի Սարգիս Զորավարի աջաձև մասունքարանը: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ ՊատարագԱռաջավորաց պահքի նախորդ օրը՝ բարեկենդանին, Միածնաէջ Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Սրբազան արարողության ավարտին Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։ |
|
Ռուբեն վարդապետ Զարգարյանը առաջնորդական առաջին Պատարագն է մատուցել Նորաբացի եկեղեցումՏեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ իր անդրանիկ Պատարագը մատուցել է Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որին ներկա է եղել Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը։ Ավելի վաղ՝ հոգեւորականներն իրենց անվերապահ հավատարմությունն էին հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը: Տարբեր համայնքներից ուխտավորաբար Նորաբացի Սուրբ Աստվածածին են եկել բազմաթիվ հավատացյալներ՝ իրենց սերն ու աղոթական զորակցությունը հայտնելու նորընծա առաջնորդին: |
|
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնեությունըԳարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարբեր բաժինների պատասխանատուներին: Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորել է Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պիտի շարունակի սատարել Հայոց Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն ծրագրերի իրականացման գործում: |
|
Արագածոտնի թեմի հոգևոր դասը միասնաբար աղոթել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածննումԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արագածոտնի թեմի հոգևոր դասը միասնական աղոթք է հնչեցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում: Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները հինգշաբթից-հինգշաբթի երեկոյան ժամերգությանը միասնաբար այցելում են տարբեր եկեղեցիներ, աղոթում այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել, Արշակ սրբազանների, Գարեգին քահանայի, ինչպես նաև հանիրավի ազատազրկվածների ու գերության մեջ գտնվողների համար: Վերջին շաբաթներին հանրային կյանքը փոթորկող իրադարձությունները առիթ են դարձել, որ ուխտավորները հոգևոր հայրերի հետ միասին իրենց քայլերն ուղղեն դեպի համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և համատեղ աղոթեն նաև Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար: |
|
Ակումբային փակ առաջնությանը կորոշվի, թե ովքեր են տարվա լավագույն տասը մարզիկներըԱրաբկիրի Հայոդյաց տան մարզադահլիճում անցկացվել է Ավանդական կարատեի «Զեյթուն» ակումբի 9-րդ փակ առաջնությունը: Շուրջ չորս տարի ակումբի 9 մասնաճյուղերից մեկը գործում է Արաբկիրի հայորդյաց տան հարկի ներքո: Մարզաձևը մեծ մասսայականություն է վայելում: Տարբեր տարիքի սաներ են հաճախում: Մրցասպարեզում 250-ից ավելի մարզիկներ են: Նրանցից 30-ը՝ Արաբկիրի Հայորդյաց տան կարատեյի դասարանի սաներն են: |
|
Հայ Առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Աստվածածնի մոր՝ Արդար Աննայի հղիության տոնըԱյս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Արագածոտնի, Շիրակի, Տավուշի թեմական քահանաների նախաձեռնությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու հավատացյալներն առանձնական աղոթք են բարձրացրել ապօրինաբար ազատազրկվածների, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։ |











