Փորձում են ամեն ինչ անել, որ խաթարվի հոգևոր կյանքը․ Տեր Արամ քահանա Բաղումյան


Տավուշի թեմում սպասավորող Տեր Արամ քահանա Բաղումյանը նշում է, որ Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, օրհնությամբ ոչ թե նախընտրական ծրագրերում: Իրենք կարող են միայն զորավիգ լինել հոգևորականներին, սակայն վերջին ժամանակները ցույց են տալիս, որ փորձում են ամեն ինչ անել, որ խաթարվի հոգևոր կյանքը, հոգևորականներին դուրս են մղում պետական կառույցներից:

 

ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ դրույթը Սուրբ Հոգու գործառույթն է․ Տեր Աբել քահանա Քարտաշյան


Տեր Աբել քահանա Քարտաշյանը զավեշտալի է համարում քաղաքական գործիչների պատկերացումը, որոնք իրենց վրա են վերցրել Սուրբ Հոգու գործառույթը՝ եկեղեցու բարենորոգումը։ Նա համարում է, որ Հայ առաքելական Եկեղեցին առաջնորդվում է Սուրբ հոգով։

 

Հոգևորականները վստահություն են հայտնել եկեղեցու կանոնակարգին ու նվիրապետական աթոռին


Հաղարծին վանքի հոգևոր հովիվ Տեր Արտակ քահանա Միրզոյանը հոգևորականների բազմությունը չի ընդունում Եկեղեցին քաղաքական առումով բարեփոխելու ծրագիրը։ Ըստ նրա՝ եկեղեցու ներսում բարենորոգում միշտ Է լինում, որպես հոգևորականներ բարենորոգման ծրագիրը այլ կերպ են տեսնում:

 

Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը ապրիլի 1-ի դրությամբ Մայր Աթոռի հաշվից 15 միլիոն դրամ է հանել


Կարգալույծ հոգևորական Արման Սարոյանը շարունակում է տնօրինել Մայր Աթոռի ֆինանսական միջոցները: Ապրիլի 1-ի դրությամբ ավելի քան տասնհինգ միլիոն դրամ է նա այդ հաշիվներից դուրս հանել, և կասկած կա, որ այդ հաշիվները նա վատնել է: Նա կարգալույծ հռչակվելուց և թեմի առաջնորդի պաշտոնից հեռացվելուց հետո դիմել է դատարան՝ վիճարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունը: Արդեն չորս ամիս է՝ իրավապահ համակարգի կողմից տարբեր բռնաճնշումների են ենթարկվում Մասյացոտնի թեմի առաջնորդն ու հոգևորականները: Հայր Ռուբենը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պարբերաբար ծանուցումներ է ստանում, որոնց պահանջները չկատարելու դեպքում սպառնում են քրեական պատասխանատվության ենթարկել: Վարդապետն արդեն հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել որպես վկա:

 

Միքայել Սրբազանի նկատմամբ չէր կարող հարուցվել քրեական հետապնդում․ Փաստաբան


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը արդեն մասնակցում է կիրակնօրյա պատարագների, հաղորդություն ստանում, սակայն Պատարագ մատուցելու և քարոզելու իրավունք չունի։ Նախորդ նիստում վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանքը թողնելով ուժի մեջ։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ ամբողջ քրեական վարույթն անօրինական է։ Ըստ նրա՝ Սրբազանի նկատմամբ չէր կարող հարուցվել քրեական հետապնդում և նախաձեռնվել քրեական վարույթ, քանի որ այն հիմնված է ոչ իրավաչափ աղբյուրից ստացված տեղեկության վրա:

 

Սրբազան պայքարի գործով նիստին պաշտպանները խորհրդարանի ելույթները համարել են ակնհայտ կեղծիք


Դատական նիստին Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այս շաբաթ խորհրդարանում բարձրաստիճան պաշտոնյաները անտեսել են անմեղության կանխավարկածը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի և ամբողջ իրավական համակարգի հանդեպ: Պաշտպանական կողմը պնդել է, որ այս գործով դատավորն ունի կանխակալ վերաբերմունք և հստակ գիտի թե ինչ որոշում է կայացնելու։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին


Սուրբ Խաչի Երևման տոնին ձեռնադրված քահանաներն այս օրերին քառասնօրյա պահեցողության և պատրաստության շրջան են անցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նորին Սրբությունը շնորհավորել է քահաներին և հույս հայտնել, որ արդյունավետ կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ եկեղեցականը քաջ հովիվ է, ազգային արժեքներ սերմանող, օրինակելի կերպար: Հայոց Հովվապետը նշել է, որ քահանաները իրենց հովվական ծառայության մեջ հանդիպելու են բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, որոնք հաղթահարելու համար զորավոր հավատ, խոհեմություն ու քաջություն է պետք:

Հովհաննես Մկրտչի ծնունդը և թլփատումը (1:57-66)


Ղուկաս Ավետարանիչը յուրահատուկ կերպով կենտրոնանում է մարդկային զգացողությունների վրա։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 57-66-րդ համարներում ինչպե՞ս է ներկայացված Հովհաննես Մկրտչի ծնունդն ու թլփատումը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մայր Աթոռում Սուրբ Խաչի Երևման տոնին տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն և օծում: Պատարագիչը Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն է եղել։ Նրա ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող 7 սարկավագներ:

Վերաօծվել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին


Ուխտավորները Աճարկուտ գյուղի սկզբնամասից շարժվել են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Ուխտերթը առաջնորդել է Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը՝ թեմի համայնքներում սպասավորող քահանաների հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի ձեռամբ վերաօծվել է 1888թ․ կառուցված եկեղեցին։ Սուրբ Պատարագից հետո կատարվել է Անդաստանի կարգ և օրհնվել աշխարհի չորս կողմերը։

 

Պատասխանատվության ժամ՝ վանդալիզմի և դրա «արդարացումների» համար


Ավերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբը և Սուրբ Աստվածամոր Հովանու առաջնորդանիստ մայր տաճարը: Ադրբեջանցիները մեդիաահաբեկումներ են շրջանառում նաև «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մտադրության մասին: Կովկասի մահմեդականների վարչությունը և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ «արդարացնում» են միջազգային հանցագործությունը՝ հայտարարելով դա «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» կատարված գործողություններ: Արդյո՞ք դա ազատում է պատասխանատվությունից: Աննա Սարգսյանը զրուցել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան, ԵՊՀ դոցենտ Գոռ Մարգարյանի հետ:

Հայոց գրերի գյուտը


«Տաղավարում» հաղորդաշարի «Հայոց գրերի գյուտը» թողարկման ընթացում Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը քննարկում են հայոց պատմության ու մշակույթի մեծագույն իրադարձություններից մեկը՝ Հայոց գրերի գյուտը։ Ի՞նչ դեր ունեցավ եկեղեցին այդ գործում և ի՞նչ տվեց այդ մեծագույն իրադարձությունը հայ ժողովրդին։