Alt

Եկեղեցական տոներն ու ժամանակակից մարդը


Ինչպե՞ս են քրիստոնյաները նշում Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ի՞նչ խորհուրդ ու նշանակություն ունեն եկեղեցական տոներն ու պահոց օրերը: Ինչպե՞ս է հնարավոր ժամանակակից աշխարհում հետևել եկեղեցու պատգամներին: 
Ի՞նչ առանձնահատկություններ ունի եկեղեցական տարին, ինչպե՞ս է մեր եկեղեցին հիշատակելու Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի հետ: 

 

Alt

Գրական 2014 թվականը


Գիր ու գրականությամբ ապրող մարդկանց համար տարվա նվաճումները չափվում են  այլ կերպ՝ գրված լավ հոդված, թարգմանված, խմբագրված կամ ուղղակի ընթերցված լավ գիրք: Տարեմուտի խոհերով Հայկ Համբարձումյանի հետ Թեմայի» այս տարվա վերջին թողարկմանը կիսվել է գրականագետ, Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Alt

Թատրոն. զվարճանք և արվեստ


Եթե տարիներ առաջ հանդիսատեսը տրտնջում էր, որ քիչ են թատերական պրեմիերաները, չկա ժանրային բազմազանության, ապա վերջին շրջանում այս խնդիրները կարծես լուծվել են: Սակայն առաջանում են նոր հարցեր. արդյո՞ք թատրոններում ներկայացվող ամեն ինչ կապ ունի թատերարվեստի հետ, ինչպե՞ս կողմնորոշվել թվացյալ առատության մեջ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանի հետ:

Alt

Կինոմամուլ և քննադատություն


Վերջին տարիներին փորձ է արվում վերականգնել կինոմամուլի գործունեության ավանդույթները: Հայաստանյան կինոմամուլի առանձնահատկությունների ու կինոյի հանրայնացման մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Կինոաշխարհ» կայքի խմբագիր Անահիտ Հարությունյանի հետ:

Alt

Երիտասարդական նվագախումբ


Ամփոփվեց Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը:  Անցնող ամիսներին փառատոնի շրջանակում եղան բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, Երևանում ելույթ ունեցան հայտնի ու անհայտ երաժիշտներ: Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնի նշանակության ինչպես նաև երիտասարդական նվագախմբի գործունեության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

Alt

Փարաջանովյան տարի


2014թ.-ը հայտարաված էր Փարաջանովյան տարի: Լրանում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակը: Ի՞նչ տվեց Փարաջանովի ստեղծագործության ճանաչմանը, նրա գեղարվեստական ժառանգության պահպանութ¬յանը 2014-ը: Հայկ Համբարձումյանը զրուցել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանի հետ:

Alt

Էդվարդ Իսաբեկյանի արվեստը


Բազմաժանրություն, մոնումենտալ պատմականության ու կամերայնության յուրօրինակ համադրություն,  դիմանկարների  և ինքնանկարների կերպարայնություն, բնատուր տաղանդ ու մեծ վարպետություն: Այսպես են բնութագրում  արվեստաբանները ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի գեղանկարչությունը: 
Լրացավ Էդվարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակը: Նկարչի ստեղծագործության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանի հետ:

 

Alt

Դանիել Վարուժանն ու արևմտահայ բանաստեղծության ճակատագիրը


Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը», - արևմտահայ բանաստեղծության ամենանշանավոր բանաստեղծներից մեկին այսպես է բնութագրում գրող ու գրականագետ Հակոբ Օշականը: Ցեղասպանությանը զոհ գնացած արևմտահայ գրական-մշակութային գործիչների մեջ իր պոետական կերպարով, յուրահատուկ գեղագիտությամբ ու աշխարհընկալմամբ առանձնանում է Դանիել Վարուժանը: Մեծ բանաստեղծի ստեղծագործության և ընդհանրապես արևմտահայ բանաստեղծության ճակատագրի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, գրականագետ Գրիգոր Պըլտյանի հետ: 

Alt

Տառաստեղծումը թվային աշխարհում


Շարժական սարքերի օգտագործման աճը, թվային տեխնոլոգիաների առաջընթացը, ինչպես նաև գրահրատարակչության զարգացումը ենթադրում են թվանշային այբուբենի, նոր տառատեսակների կիրառություն: Տառաստեղծման առանձնահատկությունների ու զարգացման մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանի հետ:

Alt

Ռեանիմանիա


Մշակութային շաբաթն անցավ անիմացիայի նշանաբանի ներքո: Արդեն 6-րդ անգամ Երևանում անցկացվեց Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը: Ցուցադրվեց շուրջ 400 ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից, եղան վարպետության դասեր: Փառատոնային անցուդարձի, Ռեանիմանիայի» նշանակության ու ձեռքբերումների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու հետ: 

 

Alt

Կիլիկիան և խաչակիրները


Ինչպե՞ս էր հնարավոր երկարաձգել Կիլիկիան թագավորության գոյությունը: Ի՞նչ դեր խաղացին խաչակիրներն ու Հռոմի պապությունը Կիլիկիայի պատմության մեջ: Ի՞նչ դեր ունեին կանայք Կիլիկիո և Երուսաղեմի հայոց կյանքում: Կիլիկիայի պատմության քիչ ուսումնասիրված էջերի ու վիճելի հարցերի մասին Հայկ Համբարձումյանի զրույցի շարունակությունը հայագետ Կլոդ (Արմեն) Մութաֆյանի հետ: 

 

Alt

Կիլիկիայի հայոց թագավորության անհայտ էջերից


Կիլիկիան հայոց թագավորության պատմությունը, յուրահատուկ մշակույթը մեր ժողովորդի պատմության ու մշակութային ժառան¬գության կարևոր մասն են կազմում: Կիլիկիայի պատմությունը, թեև բավական ուսումնասիրված է, սակայն շատ հարցեր ճշգրտումների կարիք ունեն, ինչն էլ թույլ կտա հստակեցնել Կիլիկիան թագավորության տեղն ու դերը համաշխարհային պատմության մեջ: Կիլիկիայի պատմության մութ էջերի, վերելքի ու անկման մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հայագետ Կլոդ (Արմեն) Մութաֆյանի հետ: