Alt

Հայկական արմատներով կինոն Ռուսաստանում


Վերջին տարիներին ռուսական կինոշուկայում զգալի է դարձել հայ կինոգործիչների ներկայությունը: Մեր հայրենակից ռեժիսորների ֆիլմերն ու սերիալները ցուցադրվում են մեծ էկրաններին և հեռուստատեսությամբ, հաջողություններ ունենում տարբեր փառատոններում: Ռուսաստանում նկարահանվող հայկական արմատներով կինոյի առանձնա¬հատ¬կությունների և հաջողությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ:

Alt

Հայագիտական ուսումնասիրություններ


Երևանում մեկնարկեց Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակ¬ցության քառասնամյակին նվիված միջազգային եռօրյա գիտաժողով, որին մասնակցում են աշխարհի հայագիտական կենտրոններից Հայաստան ժամանած շուրջ չորս տասնյակ հայագետ: Հայագիտության անցյալի, ներկայի ու ապագայի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Ֆրեզնոյի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Բարլոու Տեր-Մկրտչյանի հետ:

Alt

Կոմիտասյան հոբելյաններ


Լրացավ Կոմիտասի ծննդյան 145-ամյակը: Միաժամանակ այս տարի նշում ենք մեծ երգահանի անվան հետ կապված մեկ այլ կարևոր տարեդարձ` Կոմիտաս» քառյակի ստեղծման 90-ամյակը: Կոմիտասի ստեղծագործության նշանակության և Կոմիտաս» քառյակի արգասաբեր ճանապարհի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Կոմիտասի անվան պետական քառյակի առաջին ջութակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի հետ:

Alt

Ազատության ստրկություն


Անկախություն` ինքնուրույն ապրելու, դարերով երազած պետականությունը կառուցելու հնարավորություն: Միաժամանակ` ծանր տարիներ, կորուստներ, հուսախա¬բություններ: Ինչպե՞ս է այս ամենն արտացոլվել հայ արդի գրականության մեջ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արձակագիր, բան գիտ. դոկտոր Նորայր Ադալյանի հետ:

Alt

Գիտելիքը և մարդը


Մեծ արագությամբ զարգացող տեխնոլոգիաները, տեղեկատվության և գիտելիքների կուտակումները մարդուն կանգնեցնում են կողմնորոշվելու և ընտրության խնդրի առջև: Ինչպե՞ս օգտվել գիտելիքի անսպառ պաշարներից, ինչպե՞ս ընտրել այն գիտելիքները, որոնք նպաստում են մարդու հոգևոր աճին, պահպանում են նրա մեջ մարդկայինը, վերականգնում հոգևոր աշխարհի հետ կորսված կապերը: Մարդու և հումանիտար գիտելիքի ճակատագրի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թարգմանիչ, փիլիսոփա Սերգեյ Ստեփանյանի հետ:

Alt

Գիտելիքը 21-րդ դարում


Գիտելքն ու իմացաբանությունը փիլիսոփայության կարևորագույն խնդիրների թվում են բոլոր ժամանակներում և  հատկապես մեր օրերում, երբ ահռելի քանակությամբ գիտելիքներ և տեղեկատվություն է կուտակվել, մեծ արագությամբ փոխվում են գիտելիքների ստացման ու փոխանցման ձևերը: 21-րդ դարում գիտելիքի նշանակության և փոխակերպումների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թարգմանիչ, փիլիսոփա Սերգեյ Ստեփանյանի հետ:

Alt

Հայ գրականության հիմնադրամ


Տեղեկատվություն տարածել հայ գրականության վերաբերյալ, խթանել հայ գրականությունն այլ լեզուներով թարգմանելու գործընթացը, տրամադրել դրամաշնորհներ միջազգային հրատարակիչներին` հայ հեղինակների գործեր հրատարակելու համար, մասնակցել գրքի միջազգային ցուցահանդեսներին` հայ գրականությունը ներկայացնելու նպատակով, իրականացնել հայ գրականության հասարակայնացման ծրագրեր: Այս և գրքի մշակույթի հետ առնչվող այլ կարևոր նպատակներով է ստեղծվել Հայ գրականության հիմնադրամը»: Հիմնադրամի իրականացրած ու սպասվող ծրագրերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարhոյանի հետ:

Alt

Հայ-չինական կապերի տարեգրությունը


Ըստ մշակութաբանների հայերը յուրօրինակ կապող օղակ են Արևելքի և Արևուտքի միջև, ինչը վկայվում է պատմական ու մշակութային ուշագրավ փաստերով: Եթե Արևմուտքի հետ մեր հարաբերությունները լավ ուսումնասիրված ու հայտնի են, ապա Հեռավոր Արևելքի երկրները մեզ համար անծանոթ ու անմատչելի, չնաշխարհիկ վայրեր են, որտեղ հայեր չէին կարող ապրել: Հայ ժողովրդի՝ Հեռավոր Արևելքի երկրների հետ ունեցած մշակութային ու տնտեսական հինավուրց կապերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Գինեյի հետ:

Alt

Մանկական թատրոն


Նոր սերնդի գեղագիտական դաստիարակության ու սոցիալական ինտեգրման գործում շատ կարևոր են մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները, արվեստի դպրոցները, մանկական թատերախմբերը: Խնդիրն էլ ավելի է կարևորվում հատկապես կրթության ու կյանքի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դեպքում: Ի՞նչ դեր ունեն մանկական թատերախմբերը երեխաների մշակութային դաստիարակության գործում: Ի՞նչ են տալիս ներառական թատերախմբերը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցելէ Մենք ենք» ներառական թատերախմբի ղեկավար, բեմադրիչ Մարինե Ասատրյանի հետ:

Alt

Սոցիալական փոփոխությունների կինո


Կինոմատոգրաֆի շուրջ ծավալվող դիսկուրսում պատմականորեն մեծ տեղ է հատկացվում կինոյի սոցիալական ու քաղաքական նշանակության վերաբերյալ հարցերին: Ինչպե՞ս է կինոն արտացոլում սոցիալ-քաղաքական փոփոխությունները, կարո՞ղ է կինոն այդպիսի փոփոխությունների առիթ դառնալ, թե այն անդրադառնում է միայն հետևանքներին: Այս հարցերին փորձում էին պատասխանել նաև 11-րդ Ոսկե ծիրանի» շրջանակում անցկացված Սոցիալական փոփոխությունների կինո» խորագրով ցուցադրությունների և սեմինարների մասնակիցները: Սոցիալական փոփոխությունների կինոյի մասին է զրուցել նաև Հայկ Համբարձումյանը` ամերիկացի կինոգործիչ Ռիչարդ Պենյայի հետ:

Alt

Ուրուգվայական կինոն Երևանում


Երևանում անցկացվեց ուրուգվայական ֆիլմերի ցուցադրություն: Ներկայացվեցին ուրուգվայական բազմաժանր ֆիլմեր՝ սոցիալական ու քաղաքական տարբեր խնդիրների, մարդկային հարաբերությունների և ֆուտբոլի մասին: Ինչպե՞ս էր ուրուգվայական կինոն Երևան հասել, ինչպե՞ս են նման ցուցադրությունները նպաստում միջմշակութային համագործակցությանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանի հետ:

Alt

Մեծ Բրիտանիայի հայոց թեմն ու համայնքը


Ինչպես ամենուր Սփյուռքում, Մեծ Բրիտանիայի հայոց թեմում նույնպես, հոգևոր սպասավորության ու քարոզչության հետ միասին մեր կեղեցու հոգևորականները հատուկ աշխատանք են կատարում մեր հայրենակիցների հայ մշակույթի հետ կապերի սերտացման, հայերենի իմացության ապահովման, ազգային ինքնության պահպանության ուղղությամբ: Ինչպե՞ս են Մեծ Բրիտանիայում ապրող մեր հայրենակիցները պահում կապը հայ առաքելական եկեղեցու և հայ մշակույթի հետ, ի՞նչ նոր ծրագրեր են իրականացվում երիտասարդության համար: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանի հետ: