|
Հռոմի Պապը Սուրբ Պողոսի տաճարում հատուկ անդրադարձել է Հայ Եկեղեցու ավանդինՍրբազան Քահանայապետը Քրիստոնյաների միության համար ամենամյա աղոթքի շաբաթվա ամփոփիչ արարողության ժամանակ հայտարարել է, որ այս տարվա աղոթքները պատրաստվել են Հայաստանի Եկեղեցիների կողմից։ Նա համարում է, որ դրանք վկայությունն են այն քաջ քրիստոնեական հավատքի, որը հայ ժողովուրդը դրսևորել է իր պատմության ընթացքում: Պապը շեշտել է, որ Հայաստանը, որպես առաջին քրիստոնյա ազգ, շատ վաղ է ընդունել Ավետարանը՝ Փրկության Խոսքի անվախ քարոզիչների շնորհիվ։ Այդ երկրից հավատքը տարածվել է Արևելք և Արևմուտք՝ դառնալով միասնության և խաղաղության սերմ։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ թեմակալ առաջնորդներ են նշանակվելԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։ Մեկ այլ տնօրինությամբ՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ: |
|
Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկացնելը պայմանավորված է Հայաստանում ստեղծված իրավիճակովԵպիսկոպոսաց ժողով, Ավստրիա, Հայաստան, պատմական հանգամանքներ, կանոնական հանգամանքներ, ազատ ընթացք, օրինական ընթացք, լիարժեք ընթացք, արտաքին ճնշումներ, պետական բռնաճնշումներ, եկեղեցու գործունեություն |
|
Եկեղեցուն հետապնդելը լիովին հակասում է Հայաստանի ՍահմանադրությանըՀայ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասը թիրախավորվել է եկեղեցուն անկախությունից զրկելու և համակարգային ճնշումներն ուժեղացնելու համար։ Մարդկանց հատկապես հուզում է, որ եկեղեցուն հետապնդելը լիովին հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: |
|
Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ վստահության ցուցիչՄասյացոտնի թեմի առաջնորդական նորանշանակ տեղապահ Հայր Ռուբենը ծնվել է 1979թ. Հրազդան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Հրազդանի, ապա Առատաշեն գյուղի միջնակարգ դպրոցներում։ |
|
Շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզն արհեստածին է․ ԳՀԽՔաղաքականության մեջ Եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքը անհիմն և անընդունելի համարելով՝ ԳՀԽ-ը մերժելի որակեց իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը, ինչը նոր բաժանումներ ու հակառակություն է առաջ բերում ազգային կյանքում։ |
|
Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ վերադառնան հայրենիք․ կաթողիկոսԱմենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով գերիների վերադարձի թեմային, մաղթել է, որ Տիրոջ օրհնությամբ և համայն ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը։ |
|
Հոգեւորականները հանդես են եկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին սատարող հայտարարություններովԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին հնչող զրպարտությունների ֆոնին, եկեղեցական համակարգի օղակներից հնչել են հակադարձ՝ հավատարմության և զորակցության հրապարակային հարյուրավոր հայտարարություններ։ Դրանք արվել են անհատապես, միասնական թեմերով և պաշտոնապես։ |
|
Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին ՊատարագըԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պատճառով: Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Թեմը կանգնած էր կառավարման և ներքին պառակտման ճգնաժամերի և հոգևոր կյանքի վերակազմավորման անհրաժեշտության առաջ։ |
|
Ամենայն հայոց Հայրապետի գահակալության շրջանում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորականՀոգեւորականների մի մասը հոգևոր ասպարեզից ինքնակամ է հեռացել՝ չկարողանալով կրել եկեղեցականի ծանր բեռը: Ոմանք չեն արդարացրել իրենց հոգևոր պետերի հույսերը: Ըստ վիճակագրության, փաստացի 38 հոգևորական ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն, 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը, 15-ը՝ կարգալույծ է արվել թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա, և 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայրապետի կողմից։
|
|
Ազատան համայնքում նշել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնըՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Ազատան համայնքում նշել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը: Համայնքի բնակիչները ուխտերթով քայլել են Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ մատուցվել է Ուխտի Սուրբ Պատարագ։ Շիրակի թեմի եկեղեցիներում պատարագների և ժամերգոթյունների ժամանակ մշտապես աղոթք է հնչում անազատության մեջ գտնվող հոգևորականների և հատկապես թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի համար: |
|
Բաղդադում վերաօծվել է առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցինՄեկ տարի տևած հիմնանորոգումից հետո դեկտեմբերի 20-ին Բաղդադում վերաբացվել է իրաքահայոց թեմի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին։ 1957 թվականին կառուցված Եկեղեցին երբևէ չէր ենթարկվել նման ծավալուն և ընդգրկուն հիմնանորոգման։ |











