|
Սրբազան պայքարի գործով դատական նիստը հետաձգվել էՕգոստոսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը հետաձգվեց մասնակիցների բացակայության, մասնավորապես՝ մեղադրյալ Տիգրան Գալստյանի բնակարանում իրականացվող խուզարկության պատճառով։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 3-ին, ժամը 15։30-ին, որի ընթացքում քննվելու է Վահագն Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը։ |
|
Ներսիսյանների գործով դատական նիստը. ելույթ ունեցավ պաշտպանական կողմըՕգոստոսի 27-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը, որտեղ եզրափակիչ ելույթով հանդես եկավ պաշտպանական կողմը։ Ըստ փաստաբան Էմին Խաչատրյանի՝ առաջադրված մեղադրանքն իրականում զուրկ է փաստական հիմքերից, իսկ ինչպես բազմիցս ընդգծել են փաստաբանները՝ գործի հիմքում առկա է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված քաղաքական ուղղորդում։ Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 28-ին, որի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես կգա փաստաբան Արա Զոհրաբյանը։ |
|
Բագրատ Սրբազանի և փաստաբանների մամուլի ասուլիսըՕգոստոսի 21-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որտեղ նա կրում է տնային կալանքը, տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ փաստաբաններ Տաթևիկ Սողոյանի և Հովհաննես Խուդոյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեց ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ հաղորդակցությունը «Սրբազան պայքարի» և 2024 թ. հունիսի 12-ի դեպքերի կապակցությամբ։ Փաստաբանները մեկ անգամ ևս շեշտեցին՝ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի արձագանքը ևս հաստատում է, որ «Սրբազան պայքարի» գործը որևէ աղերս չունի ահաբեկչության հետ, և հարուցվել է բացառապես քաղաքական նկատառումներով։ |
|
«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստըՕգոստոսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում կայացավ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հանրային մեղադրողները շարունակեցին ներկայացնել գրավոր ապացույցները։ Պաշտպանական կողմն ու շարժման մասնակիցներն արձանագրեցին, որ գործին չառնչվող ապացույցների ներկայացումը պետական ռեսուրսների անհարկի վատնում է, իսկ Բագրատ Սրբազանը դատարանի ուշադրությունը հրավիրեց փաստերի նենգափոխման հանգամանքին՝ ընդգծելով, որ նույն եղանակով են հանրությանը մոլորեցնող կեղծ ու զրպարտիչ հայտարարություններ տարածվում շարժման հասցեին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 27-ին։ |
|
«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստըՕգոստոսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը մեկնարկեց նախատեսվածից ուշացումով՝ առանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի ներկայության։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց թույլատրելու Բագրատ Սրբազանին մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանը՝ օգոստոսի 23-ին Գեղարդավանքում։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 20-ին: |
|
Մաքենյանց վանք7-րդ դարի հռչակավոր Մաքենյանց վանքը, որը միջնադարյան Հայաստանի ամենահեղինակավոր հոգևոր ու կրթական կենտրոններից էր, գտնվում է Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում։ Այստեղ արդեն երկու տասնամյակ ճգնում է Կարապետը, ում ճանապարհը դեպի տաճար սկսվել է քրեակատարողական հիմնարկից. բանտում նրան հանդիպած հոգևորականն օգնել է վերանայել կյանքը, դարձի գալ և գտնել փրկության ուղին։ Ինչպե՞ս է 13 տարվա նախկին դատապարտյալը դարձել հնամենի վանքի պահապանը, ինչպե՞ս է անցնում նրա մեկուսի կյանքը հեռավոր գյուղի վանքում, ի՞նչ խորհուրդ ունի նրա կերպարը մեզանից յուրաքանչյուրի համար։ |
|
Լոնդոնում անցկացվել է Հայկական ամառային 16-րդ փառատոնըՕրերս Լոնդոնում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի ու նրա շուրջ համախմբված կառույցների ու կամավորական խմբերի ջանքերով անցկացվել է Հայկական ամառային 16-րդ փառատոնը, որը մեկ հարկի տակ էր համախմբել մեր հայրենակիցներին: Միջոցառման ընթացքում թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հանդես է եկել օրհնության խոսքով, իսկ փառատոնի հանգանակած ողջ հասույթն ուղղվելու է թեմի կրթական և բարեգործական ծրագրերին: |
|
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը վերսկսվել էՀուլիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում վերսկսված դատավարության ընթացքում դատարանը որոշել է «Սրբազան պայքարի» մասնակից Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ, իսկ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանինը՝ թողնել անփոփոխ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 30-ին: |
|
Ախպրաձոր44-օրյա պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում հրդեհվել են տներ ու տարածքներ։ Դա պատճառ է դարձել, որ մոտ 40 ընտանիք գյուղից հեռանան: Այժմ գյուղում ընդամենը 46 ընտանիք է ապրում։ |
|
Լրացել է Սրբազան Պայքարի գործի քննության 1 տարինԱնցած 1 տարվա ընթացքում դատարանում չի հնչել որևէ ծանրակշիռ ապացույց, որը կհիմնավորեր «Սրբազան պայքարի» գործով անցնողներին առաջադրված ծանր մեղադրանքներն ու կարդարացներ քաղաքացիական դիրքորոշում արտահայտողների նկատմամբ կիրառված կալանքը: Փոխարենը՝ պաշտպանական խումբն այս ընթացքում հրապարակել է փաստեր, որոնք հիմնավորում են դատավարության շինծու բնույթն ու քաղաքական ենթատեքստը: |
|
Դատարանը փոփոխել է Ներսիսյանների տեղաշարժման սահմանափակումներըԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի, և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստին պաշտպանները միջնորդություն են ներկայացրել փոխել Ներսիսյանների խափանման միջոցը։ Նրանք հիմնավորել են, որ ապացույցների հետազոտման փուլն ավարտվել է, հետևաբար նրանք չեն կարող ազդեցություն գործել դատավարության ընթացքի վրա: Դատարանը մասամբ է բավարարել պաշտպանների միջնորդությունը՝ փոփոխելով տեղաշարժման սահմանափակումները։ |
|
Դատարանը երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքը, բայց թույլատրել՝ մասնակցել պատարագներինԴատարանը մասնակի բավարարել է հանրային մեղադրողների միջնորդությունը՝ Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգելով երեք ամսով: Միևնույն ժամանակ, դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ թույլատրելով Սրբազանին ամեն կիրակի այցելել Մայր Տաճար կիրակնօրյա պատարագներին մասնակցելու համար: |












