
Օգոստոսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում կայացավ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հանրային մեղադրողները շարունակեցին ներկայացնել գրավոր ապացույցները։ Պաշտպանական կողմն ու շարժման մասնակիցներն արձանագրեցին, որ գործին չառնչվող ապացույցների ներկայացումը պետական ռեսուրսների անհարկի վատնում է, իսկ Բագրատ Սրբազանը դատարանի ուշադրությունը հրավիրեց փաստերի նենգափոխման հանգամանքին՝ ընդգծելով, որ նույն եղանակով են հանրությանը մոլորեցնող կեղծ ու զրպարտիչ հայտարարություններ տարածվում շարժման հասցեին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 27-ին։
2026-08-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ