|
Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկացնելը պայմանավորված է Հայաստանում ստեղծված իրավիճակովԵպիսկոպոսաց ժողով, Ավստրիա, Հայաստան, պատմական հանգամանքներ, կանոնական հանգամանքներ, ազատ ընթացք, օրինական ընթացք, լիարժեք ընթացք, արտաքին ճնշումներ, պետական բռնաճնշումներ, եկեղեցու գործունեություն |
|
Եկեղեցուն հետապնդելը լիովին հակասում է Հայաստանի ՍահմանադրությանըՀայ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասը թիրախավորվել է եկեղեցուն անկախությունից զրկելու և համակարգային ճնշումներն ուժեղացնելու համար։ Մարդկանց հատկապես հուզում է, որ եկեղեցուն հետապնդելը լիովին հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: |
|
Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ վստահության ցուցիչՄասյացոտնի թեմի առաջնորդական նորանշանակ տեղապահ Հայր Ռուբենը ծնվել է 1979թ. Հրազդան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Հրազդանի, ապա Առատաշեն գյուղի միջնակարգ դպրոցներում։ |
|
Շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզն արհեստածին է․ ԳՀԽՔաղաքականության մեջ Եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքը անհիմն և անընդունելի համարելով՝ ԳՀԽ-ը մերժելի որակեց իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը, ինչը նոր բաժանումներ ու հակառակություն է առաջ բերում ազգային կյանքում։ |
|
Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ վերադառնան հայրենիք․ կաթողիկոսԱմենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով գերիների վերադարձի թեմային, մաղթել է, որ Տիրոջ օրհնությամբ և համայն ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը։ |
|
Հոգեւորականները հանդես են եկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին սատարող հայտարարություններովԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին հնչող զրպարտությունների ֆոնին, եկեղեցական համակարգի օղակներից հնչել են հակադարձ՝ հավատարմության և զորակցության հրապարակային հարյուրավոր հայտարարություններ։ Դրանք արվել են անհատապես, միասնական թեմերով և պաշտոնապես։ |
|
Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին ՊատարագըԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պատճառով: Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Թեմը կանգնած էր կառավարման և ներքին պառակտման ճգնաժամերի և հոգևոր կյանքի վերակազմավորման անհրաժեշտության առաջ։ |
|
Ամենայն հայոց Հայրապետի գահակալության շրջանում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորականՀոգեւորականների մի մասը հոգևոր ասպարեզից ինքնակամ է հեռացել՝ չկարողանալով կրել եկեղեցականի ծանր բեռը: Ոմանք չեն արդարացրել իրենց հոգևոր պետերի հույսերը: Ըստ վիճակագրության, փաստացի 38 հոգևորական ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն, 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը, 15-ը՝ կարգալույծ է արվել թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա, և 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայրապետի կողմից։
|
|
Ազատան համայնքում նշել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնըՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Ազատան համայնքում նշել են Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը: Համայնքի բնակիչները ուխտերթով քայլել են Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ մատուցվել է Ուխտի Սուրբ Պատարագ։ Շիրակի թեմի եկեղեցիներում պատարագների և ժամերգոթյունների ժամանակ մշտապես աղոթք է հնչում անազատության մեջ գտնվող հոգևորականների և հատկապես թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի համար: |
|
Բաղդադում վերաօծվել է առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցինՄեկ տարի տևած հիմնանորոգումից հետո դեկտեմբերի 20-ին Բաղդադում վերաբացվել է իրաքահայոց թեմի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին։ 1957 թվականին կառուցված Եկեղեցին երբևէ չէր ենթարկվել նման ծավալուն և ընդգրկուն հիմնանորոգման։ |
|
Բացվել է «Լուսաբեր պատկերներ. Հրեշտակների մանրանկարչական հայտնությունը» ցուցադրությունըՆերկայացվել են ձեռագիր մատյաններ, արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր, ժապավենաձև հմայիլներ և ինքնատիպ ձեռագրակազմեր։ Ցուցանմուշների գաղափարական և պատկերագրական առանցքում հրեշտակների կերպարն է: Ցուցադրության համար շուրջ 25 բացառիկ ձեռագիր է ընտրվել: Թե ձեռագրերը, թե մյուս ցուցանմուշները հիմնականում առաջին անգամ են ցուցադրվում։ |
|
Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի է ունեցել Ամանորի ընդունելությունՄիջոցառումը կազմակերպել է Կանադայի թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը: Տարեմուտի երեկոյին մասնակցել են թեմի հոգևոր դասը, համայնքային կառույցների ղեկավարները, հավատացյալներ՝ ընտանիքներով և մտերիմներով: Միջոցառմանը հաջորդել է մոմավառություն և համերգ՝ նվիրված «Հանուն Հայաստանի երեխաների» թեմական հիմնադրամի 35-ամյակին: |











