|
Ստեփանոս Նախավկայի մասունքարանը Մայր Աթոռից տեղափոխվել է Մաստարայի եկեղեցիԳարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը: Մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: |
|
Կարգախոսների և իրականության բախումը կրթության ոլորտում. Դավիթ Մինասյանի դեպքըՔննչական Կոմիտեի հաղորդմամբ, մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առիթով Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը և նախաքննական գործողությունների շահերը՝ Աննա Սարգսյանը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել է հանրային արձագանքի և աշակերտի հանդեպ վերաբերմունքի մասին: |
|
Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը (1:5-25) մաս 1Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 5-25 համարները նվիրված են Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետմանը: Մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Մեռելոց հիշատակի Սուրբ և անմահ ՊատարագԱյս սրբազան արարողության նպատակն է հիշել ննջեցյալներին և Հարության մեծ տոնի ավետիսը հասցնել նրանց հոգիներին: Վեհափառ Հայրապետը Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի նահատակվելու օրը՝ ապրիլի 6-ը, հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ կառուցվել է նրանց հիշատակն անմահացնող հուշապատ, որտեղ արձանագրված են նահատակների անունները: |
|
Սուրբ Հարության տոնին Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են 3 փաստաբաններՀիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավանդաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսն է մատուցում տոնական Պատարագը: Այս տարի Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը և բժիշկ Արթուր Գրաբսկին։ Սա պատահական չէ, որովհետև նախորդ տարվանից եկեղեցին հարկադրված է դատարանում պաշտպանել իր ինքնուրույնության, ինքնավարության և հոգևոր առաքելության իրավունքը։ |
|
Կաթողիկոսական նստավայրում կատարվեց Տնօրհնեքի կարգՃրագալույցի Սուրբ Պատարագից հետո, Քրիստոսի Հարության ավետիսը միմյանց փոխանցելով, հոգևոր դասը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, համախմբվեց Վեհարանում։ Կատարվեց Տնօրհնեքի արարողություն. օրհնվեցին Վեհարանի բարիքները՝ հացը, ջուրն ու աղը։ Հաստատված կարգի համաձայն՝ հոգևորականները, Հարության ավետիսով, կայցելեն հավատացյալների տները՝ օրհնելու ընտանեկան հարկերն ու բարիքները։ |
|
Հայ Առաքելական Եկեղեցու զանգերն ավետել են Քրիստոսի հրաշափառ հարությունըՄայր Տաճարում Ճրագալույցի տոնական պատարագ է մատուցվել, որից հետո հայրապետական թափորը շարժվել է դեպի մոմավառության սրահ՝ Ս․ Հարության տոնի կենարար լույսը փոխանցելու հավատացյալներին: |
|
Ավագ ուրբաթ բոլոր եկեղեցիներում հիշատակվել է Տիրոջ խաչելությունն ու մահըՔրիստոսի խաչելության օրը տխրության օր է բոլոր քրիստոնյաների համար: Ավագ ուրբաթ Սուրբ Պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոսն ինքը պատարագվեց խաչի վրա: Հոգևորականները չորս Ավետարաններից ընթերցում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը նկարագրող դրվագները՝ Պիղատոսի մոտ տարվելը, Գողգոթայի վրա խաչվելը, հոգին ավանդելը և դրան հաջորդած նշանները՝ արևի խավարումը, տաճարի վարագույրի պատռվելը: |
|
Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվել է Խավարման կարգԱվագ հինգշաբթի երեկոյան՝ Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակին, հայոց եկեղեցիներում կատարվում է խավարման կարգ, որն ավագ ուրբաթի խորհրդի մասն է: Հինգշաբթի երեկոյան Աստծո որդին ձերբակալվում է մատնությամբ, չարչարանքների, անարգանքի ենթարկվում, ապա մահվան դատապարտվում: Եկեղեցիներում խավարման և վշտի արարողությունը ձգվում է մինչև կեսգիշեր: Սուրբ խորանին 12 մոմ են վառվում, դրանք առաքյալների խորհրդանիշն են, կենտրոնում Քրիստոսին խորհրդանշող մեծ մոմն է, որովհետև Խավարման գիշերվա մթից ազատագրող լույսն է Քրիստոս: |
|
Ղուկաս Ավետարանչի նախաբանը (1:1-4)Ո՞վ էր Ղուկասի Ավետարանի հասցեատեր Թեոփիլոսը, որ թարգմանաբար նշանակում է Աստվածասեր։ Կա վարկած, որ Պողոս Առաքյալի կողմից Ղուկասը Հռոմ ուղարկված լինելով, դարձի է բերում Թեոփիլոս անունով մի զորավարի, որին հետո նվիրում է իր Ավետարանը։ Մեկ այլ վարկածի համաձայն Թեոփիլոսը այն դատավորն էր, որ պետք է Պողոս առաքյալի համար դատավճիռ կայացներ և այս Ավետարանը Ղուկասը գրում է իր ուսուցչին փրկելու համար։ Երրորդ վարկածի համաձայն Թեոփիլոսը հավաքական կերպար է և Ղուկասը Թեոփիլոս ասելով նկատի ունի բոլոր նրանց, ովքեր Աստծուն սիրում են։ Ղուկասի Ավետարանի նախաբանի առաջին գլխի 1-4 համարները մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Սահամանդրությունը չի լիազորում վարչապետին եկեղեցի բարենորոգել. փորաձագետԻշխանության մարմինների՝ Հայ եկեղեցու շուրջ ստեղծած լարվածությունը չի նվազում: Կալանավայրերում ու անազատության մեջ են ոչ միայն հոգևորականներն ու եկեղեցական պաշտոնյաները, այլև ծեսերի մասնակցող հավատացյալները: Ինչպե՞ս են իշխանության գորշողությունները խախտում սահամանդրական կարգը միջազգային իրավունքի նորմերը: Աննա Սարգսյանը զրուցել է կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանի հետ: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Ոտնլվայի կարգըԲոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ավանդության համաձայն, արարողությունը հանդիսապետել է Ամենայն Հայոց Հայրապետը: Ոտնլվայի ծիսակարգի ընթացքում, աղոթքների ու շարականների ուղեկցությամբ, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը Քրիստոսի օրինակով նախ օրհնել է խորանին դրված ջուրն ու յուղը, ապա ծնկել և լվացել Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը: |











