|
|
Աշոտ ՄելքոնյանՊատմաբան Աշոտ Մելքոնյանն Առաջին հարնարպետության ստեղծման հերոսներին համարում է հիանալի օրինակ այսօրվա երիտասարդության համար: Մայիսյան հաղթանակները, պատմաբանի կարծիքով, հաստատեցին ինքնիշխանության մեր իրավունքն ու կամքը: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման գործում փոքր չէ եղել նաև հայ հոգևոր դասի ու Ս. Էջմիածնի դերը: |
|
Լիպարիտ ՍարգսյանԳիրք-ընթերցող կապը խթանելու, ժամանակակից մարդուն գրքին մոտեցնելու, գրքի ու ընթերցանության նկատմամբ վերաբերմունքը փոխելու մասին խոսելիս շատ հաճախ հանգում ենք եզրակացության, որ ընթերցող ունենալու համար նախ պետք է ընթերցող դաստիարակել: Գործո՞ւմ են արդյոք այսօր մանկական ու դպրոցական ընթերցանությունը խրախուսելու մեխանիզմներ և որքանո՞վ է ժամանակակից գրականությունը խթանում մանկապատանեկան ընթերցանությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի հետ: |
|
|
Չավարտվող ԱվարայրՄայր Աթոռի միաբաններ Տ. Շահե աբեղա Անանյանն ու Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը ներկայացնում են Վարդանանց պատերազմի և Ավարայրի խորհուրդը ժամանակի հոլովույթում: Ո՞րն էր Ավարայրի խնդիրը 5-րդ դարում և դրանից հետո: Ի՞նչ արժեքներով էին ոգեկոչվում Վարդանանց զինվորները: Կա՞ այսօր մեզանում ժողովրդի գիտակցված գոյության, պետականության պահպանության, ինչպես նաև սերնդների դաստիարակության խնդիր այդ արժեքների շուրջ: |
|
|
Արմինե ԳրիգորյանԼրանում է Արամ Խաչատրանի ծննդյան 110-ամյակը: Մեծանուն կոմպոզիտորը մեզ հետ չէ արդեն 35 տարի, սակայն նրա ստեղծագործությունները կատարվում են Հայաստանում և արտերկրում, նրան նվիրված փառատոններ ու մրցույթներ են անցկացվում: Հոբելյանը ևս մեկ հրաշալի հնարավորություն է անդրադառնալու 20-րդ դարի երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի ստեղծագործությանը: Իսկ թե ինչպես են պատրաստվում հոբելյանին մասնագետներն ու երկրպագուները, պարզել է Հայկ Համբարձումյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, Երևանի պետական կոնսերվատո¬րիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի հետ զրույցում: |
|
Ալեք ԵնիգոմշյանԱրցախյան հերոսամարտի մասնակից Ալեք Ենիգոմշյանը բազում դժվարությունների հետ զգացել է նաև հաղթանակի բերկրանքը: Նրա կարծիքով այսօր մենք հարկ եղած չափով չենք կարողանում պահպանել մեր անկախություն ու հաղթանակները: Բարոյական անկման հետ միասին օրեցօր ծավալվող արտագաղթն իրական սպառնալիք է դարձել Հայաստանի համար: Սակայն ազատամարտիկը վստահ է ու լավատես, նոր Հայաստան ունենալու ենք` կիրթ ու դաստիարակված հասարակությամբ: |
|
|
Հարության խորհուրդը. մաս 2-րդԻնչու է՞ Հարության խորհուրդը համարվում քրիստոնեական հավատքի առանցքը: Ի՞նչ է նշանակում հավատալ հարության հրաշքին: Հրա՞շք է իրականում դա: Միգուցե հարության նկատմամբ հավատը մահվան վախը հաղթահարելու՞ համար է: Մարդկայի՞ն է կասկածը Քրիստոսի Հարության նկատմամբ: Արդյո՞ք գիտական ապացույցի առարկա են հավատքն ու Հարությունը: 21 դար է անցել Քրիստոսի Հարությունից, փոխվե՞լ են հարության մասին մարդու պատկերացումները: |
|
|
Հարության խորհուրդը. մաս 1-ինԻնչու է՞ Հարության խորհուրդը համարվում քրիստոնեական հավատքի առանցքը: Ի՞նչ է նշանակում հավատալ հարության հրաշքին: Հրա՞շք է իրականում դա: Միգուցե հարության նկատմամբ հավատը մահվան վախը հաղթահարելու՞ համար է: Մարդկայի՞ն է կասկածը Քրիստոսի Հարության նկատմամբ: Արդյո՞ք գիտական ապացույցի առարկա են հավատքն ու Հարությունը: Ժողովուրդ, որ Հարության գաղափարը դարձրել է մարդու անուն, էլ ի՞նչ եք ուզում...»: Հաղորդման մասնակիցները յուրովի են մեկնաբանում Հարության խորհուրդը: |
|
|
Ինչպես խոստովանելՀայ եկեղեցում խոստովանության երկու կարգ կա` ընդհանրական և անհատական: Հավատացյալը ընդհանրական խոստովանության կարող է մանակցել Պատարագի ժամանակ կամ մինչ սկսելը: Խոստովանությունը մեր եկեղեցու 7 խորհուրդներից մեկի` ապաշխարության խորհրդի մաս է: Հոգևոր հայրերը հոգին մաքրելու բազմաթիվ բանալիներ են տվել: Դրանք կարող են օգնել մեզ նաև այսօր, մասնավորապես, Մեծ պահքի շրջանում` Հիսուս Քրիստոսի Հրաշափառ հարության տոնին ընդառաջ: |
|
ՆազարյաններՆազար և Արտեմիս Նազարյաններն Ազգային բարերար պատվանունն ունեն: Տասնամյակներ շարունակ Նազարյան ընտանիքը եղել են Հայ եկեղեցու կողքին, նպաստել Հայաստանի ու Սփյուռքի համայնքային, կրթական, սոցիալական ծրագրերին, եղել հայապահպանության ջատագովն ու քարոզիչը: Նազարյանների՝ հայաստանյան խոշոր ծրագրերից է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանատան շենքի կառուցումը, ԵՊԲՀ Ռադիոլոգիայի կենտրոնը, ՀԲԸՄ նոր գրասենյակի շենքը: Նազարյանների գործունեությունը բարձր գնահատանքի են արժանացրել անկախ Հայաստանի նախագահները, հոգևոր առաջնորդները: Բարեգործությունը քրիստոնեական ճշմարիտ հավատի արտահայտություն է: Այս գաղափարն է առաջնորդում Նազարյան տոհմիկ գերդաստանին: Նազարյանների մասին ֆիլմում գնահատանքի խոսք է հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնակցում են նաև՝ ՀԲԸՄ տնօրեն (1991-2011) Աշոտ Ղազարյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի փոխդիվանապետ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը, Նազարյանների անվան ռադիոլոգիայի կենտրոնի ռադիոլոգ Մարինա Մովսեսյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ինչպես նաև Նազար և Արտեմիս Նազարյաններն ու նրանց թոռը՝ Մեթյու Նազարյանը: |
|
|
ՆերումՆերումը քրիստոնեական բարոյականության առանցքային կողմերից մեկն է: Ինչու՞ է կարևոր միմյանց ներելը, ի՞նչ է տալիս այն կոնֆլիկտի մեջ ներգրավված կողմերից յուրաքանչյուրին: Ինչու՞ պետք է հանցանք գործած մարդուն կարեկից լինել: Պարզաբանում են Տ. Կյուրեղ քահանա Տալյանը և Տ. Ղազար քահանա Պետրոսյանը: |
|
|
Սայաթ-Նովա
Երգ, խորհրդանիշ, առասպել:
Սայաթ-Նովան ընդհանուր համոզմամբ արևելյան աշուղական պոեզիան բարձրացրեց բանաստեղծության աստիճանի, գտավ հավերժական թեմաներն իր ժամանակի մեջ մշակված գեղարվեստական արտահայտչամիջոցներով նորովի ու կատարայալ ներկայացնելու բանալին, գտավ աշուղական մեղեդիների ու բանաստեղծական խոսքի ներդաշնակ համադրության գաղտնիքը:
Հովհաննես Թումանյանի բնորոշմամբ վիթխարի սիրահար» Սայաթ-Նովան իր խորհրդավոր ու առեղծվածներով լի կենսագրությամբ, ստեղծագործությունների տարբեր ընկալումներով ու մեկնաբանութ¬յուններով հայ մշակութային իրականության մեջ շարունակեց ու շարունակում է ապրել ինքնուրույն կյանքով որպես երգ, որպես խորհրդանիշ ու առասպել: Նրա մասին նկարահանվեցին ֆիլմեր, գրվեցին ու գրվում են բազում ուսումնասիրություններ, սակայն անսպառ են նրա ստեղծագործության գաղտնիքներն ու անանցանելի է նրա խաղերի հմայքը:
Սայաթ-Նովա. երգ, խորհրդանիշ, առասպել» ֆիլմը պատմում է բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության մասին:
|
|
|
ՏոմարՏոմարը օրացույց բառի հոմանիշն է: Տարածված կարծիք կա, որ օրացույցը ստեղծվել է մարդու տնտեսական գործունեության արդյունքում: Տոմարագետ Գրիգոր Բրուտյանի կարծիքով սա միակողմանի և թերի մոտեցում է: Տոմարը ժամանակը տրոհելու համակարգ է, և դա կապված է նախևառաջ կրոնի ու մարդու կրոնական պատկերացումների հետ: 1946թ. Սանահինից գտնված բրոնզե գոտին, մի շարք ժայռապատկերներ Սյունիքում վկայում են, որ մեր նախնիներն ունեցել են զարգացած օրացուցային գիտելիք: Ինչու՞ է Հայ եկեղեցին Ս. Ծնունդը նշում հունվարի 6-ին, պատմական ո՞ր դեպքերի բերումով է ձևավորվել Նոր տարին հունվարին տոնելու ավանդույթը: Հին հայկական օրացույցի ներքին օրինաչափությունների, հին ու նոր տոմարների մասին հետաքրքիր ու օգտակար տեղեկություններ է տալիս Տոմար» հաղորդումը:
|


