|
|
Նաիրա ՄուրադյանՀայկական առաջին մուլտֆիլմը` Շունն ու կատուն», ստեղծվել 1937 թվականին: Իսկ 1970-80-ականները սովետահայ մուլտիպլիկացիայի ծաղկման շրջան էր: Հետանկախության շրջանում հայ անիմացիոն արվեստի զարգացումը դանդաղում է, սակայն ֆիլմեր նկարահանվել ու նկարահանվում են: Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր, կարևորը ֆիլմի թեմա՞ն է, թե իրականացման տեխնիկան, որքանո՞վ է հայկական անիմացիան արձագանքում սոցիալ-քաղաքական խնդիրներին և պե՞տք է արդյոք արձագանքի: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է անիմացիոն ռեժիսոր Նաիրա Մուրադյանի հետ: |
|
|
ՕշականՕշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին Արագածոտնի թեմում է: Թեմում վերջին տարիներին նոր թափ է ստացել եկեղեցական կառույցների նորոգումը: Դրանք իրականացվում են բարերաների ջանքերով: Հաղորդումը ներկայացնում է եկեղեցու և բարերարի հանդիպման պատմությունը: |
|
ՀովհաննավանքՎերջին երկու-երեք տարում Արագածոտնի թեմի եկեղեցիներում վերականգնման ու բարեզարդման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Հովհաննավանքը այդ եկեղեցիներից է: Թեմը բաժանված է հովվությունների, յուրաքանչյուրում մի քանի բարերար է գործում: Հաղորդումը ներկայացնում է եկեղեցու և բարերարի հանդիպման» պատմությունը, բացահայտում անցյալի ու ներկայի կապը նրանցից յուրաքանչյուրի կյանքում: |
|
Ժիրայր ՍեֆիլյանԱրցախյան հերոսամարտն ու Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից էր: Այդ օրերի դժվարությունների, ազատամարտիկների ոգու և հավատքի մասին է պատմում Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Ինչպե՞ս պահպանել հաղթանակը, արժանի վերաբերմունք ցուցաբերել կռվի մասնակից հերոսներին՝ այսօր նաև սա է հերոսամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանի մտահոգությունը: |
|
|
Ազգապատում. մաս ԱՀաղորդաշարը ներկայացնում է Հայ եկեղեցու պատմությունը: Ա մասի թեման քրիստոնեության տարածումն է Մերձավոր Արևելքում, Հայկական Միջագետքում (Աբգար թագավոր) և բուն Հայաստանում (Թադեոս և Բարդուղեմեոս առաքյալների քարոզչությունը): Հաղորդաշարը վարում է հեղինակը` պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Արտակ Գնունին: |
|
|
Կարգ հիվանդաց կամ վերջին օծումՀիվանդաց կարգն այն խորհուրդն է, որի միջոցով քահանան հոգեկան ու մարմնական տկարություններից ազատում է հիվանդին: Որ դեպքերում է կատարվում այս կարգը, ինչ նպատակ ունի, ինչ է պահանջվում խորհրդակատարության համար՝ ներկայացնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |
|
|
Մկրտություն. խորհուրդըՄկրտությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Ինչու՞ է Հայ եկեղեցին խրախուսում մանկամկրտությունը: Ինչու՞ է քահանան մկրտվողին նոր անուն տալիս: Ինչպե՞ս է խորհրդին պատրաստվում հասուն տարիքում մկրտվել ցանկացողը: Ինչպե՞ս պետք է վերաբերվել կյանքի ու սեփական անձի հետ մկրտությունից հետո: Ինչու՞ է մերժելի կրկնամկրտությունը: Մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |
|
|
Մկրտություն. ծեսըՄկրտությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Ինչու՞ է Հայ եկեղեցին խրախուսում մանկամկրտությունը: Ինչու՞ է քահանան մկրտվողին նոր անուն տալիս: Ինչպե՞ս է խորհրդին պատրաստվում հասուն տարիքում մկրտվել ցանկացողը: Ինչպե՞ս պետք է վերաբերվել կյանքի ու սեփական անձի հետ մկրտությունից հետո: Ինչու՞ է մերժելի կրկնամկրտությունը: Մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |
|
|
ՀաղորդությունՍբ. Հաղորդությունը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից է: Այն համարվում է քրիստոնյայի փրկություն խորհուրդը: Ի՞նչ է նշանակում հաղորդվել հարուցյալ Քրիստոսի հետ, ինչու՞ է այդ խորհրդի կատարումը համարվում հրաշագործ: Կարո՞ղ է արդյոք Հաղորդության խորհուրդը փոխել մարդու կյանքը: Ինչպե՞ս պետք է պատրաստվել Հաղորդություն ստանալուն: Հաղորդության խորհրդի միջոցով իրագործվող մարդ-մարդ և մարդ-Աստված հարաբերությունների մեկնաբանությունը տալիս է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |
|
|
ԴրոշմԴրոշմի խորհուրդը Մկրտության խորհրդի կատարումն է, եզրափակումը: Դրոշմը դրվում Մյուռոնով: Ինչու է Մյուռոնը համարվում սրբազան, ինչպես է այն պատրաստվում և օրհնվում, մարմնի որ մասերին է դրոշմվում Մյուռոնը, և ինչ է դա խորհրդանշում՝ մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |
|
|
Պսակադրություն, մաս 2-րդՊսակադրության խորհուրդը Հայ եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է: Ինչու՞ է Հայ եկեղեցին կարևորում ընտանիքի միասնությունը, ի՞նչ վերաբերմունք ունի ընտանեկան բռնության կամ հղիության արհեստական ընդհատման նկատմամբ, արդյո՞ք Պսակի խորհուրդը անկրկնելի է, ինչպես Մկրտության խորհուրդը: Ե՞րբ է արտոնելի ամուսնալուծույթունը կամ երկրորդ ամուսնությունը: Ինչպե՞ս պետք է վարվեն ամուսնական զույգերը, եթե Եկեղեցում չեն պսակադրվել: Մեկնաբանում և հորդորում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |
|
|
Պսակադրություն, մաս 1-ինՄեր օրերում շատերը պարզ ավանդույթի ուժով են մոտենում Պսակի կարգին: Մինչդեռ Պսակադրության խորհուրդը Հայ եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է: Պսակի կարգի միջոցով է ամրագրվում Առաքյալի այն պատգամը, թե ինչ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի: Ինչպես պետք է վերաբերել պսակին, ամուսնությանն ու ընտանեկան հավատարմությանը, ինչ կարգով է ընթանում Պսակադրությունը, ինչ պայմաններ է սահմանում Պսակադրության կարգի համար Հայ եկեղեցին՝ մեկնաբանում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: |

