|
Միքայել Սրբազանի դատավճռի դեմ բողոքի հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 13-ինՎերաքննիչ քրեական դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը հետաձգվել է հանրային մեղադրողների բացակայության պատճառով: Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել Սրբազանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման: Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը՝ ճանաչելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Դատախազությունը պահանջում է երկարացնելով սրբազանի ազատազրկման ժամկետը 2 տարի 6 ամսով: Մայր Աթոռը և Միքայել սրբազանը պնդում են, որ իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացվում նրա նկատմամբ: |
|
Սուրբ Հակոբ Մծբնա hայրապետի տոնի առիթով Գյումրի է տեղափոխվել նրա աջաձև մասունքարանըՀայ եկեղեցին նշել է Սուրբ Հակոբ Մծբնա hայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Հավատացյալները Գյումրու Յոթվերք եկեղեցու բակից խաչերթով գնացել են Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ, Արշակ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի և եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի և Բաքվի բանտերում պահվող հայերի համար: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օժանդակությամբ զինհաշմանդամը կպրոթեզավորվի ՀնդկաստանումԱրտաշես Ամիրյանի ոտքերը ցրտահարվել են Արցախյան պատերազմի ժամանակ Օմարի դիրքերում։ Ավելի ուշ բժիշկները ստիպված են եղել անդամահատել ոտքը։ Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ պատահական հանդիպումից հետո Վեհափառը նրան առաջարկել է իր օժանդակությամբ մեկնել Հնդկաստան՝ պրոթեզավորման: 2020 թվականից ի վեր Արցախյան պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում, վերականգնում կյանքի որակը: |
|
Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները պաշտպանել են մագիստրոսական ավարտաճառերըՆարեկ սարկավագ Թեմուրյանի «Հայ եկեղեցու Քրիստոսաբանական միտքը 8-9-րդ դարերում» վերնագրով մագիստրոսական աշխատանքն ամփոփում է տվյալ ժամանակաշրջանի մեծանուն հայրերի գործերը: Դավիթ սարկավագ Սերգեյենկոն անդրադարձել է եկեղեցու սոցիալական ծառայության հիմնական սկզբունքներին, համեմատական վերլուծություն է կատարել հռոմեակաթոլիկ և ռուս ուղղափառ եկեղեցիների սոցիալական հայեցակարգերի միջև: |
|
Հայասեր ՀայրապետյանՀայասեր Հայրապետյանը Արցախի Ճարտար գյուղից է, ծնվել է 1992 թվականին՝ հոր մահից օրեր անց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի Կերպարվեստի բաժին, երկար տարիներ դասավանդել է Ճարտարի ու հարակից մի քանի արվեստի դպրոցներում։ 44-օրյային մասնակցել է որպես կամավորական։ Պատերազմից հետո շարունակել է նկարել, միաժամանակ, անցել է հետախուզական ծառայության «Մարտունի 3» զորամասում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին վիրավորվել է գլխի հատվածում: Հինգ օր կոմայի մեջ մնալուց հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան։ Վիրավորվելուց հետո նրա մոտ խոսելու խնդիր է առաջացել՝ անգամ գրել, կարդալն է մոռացել։ Հայասերը նպատակ է ունեցել մեծ ցուցահանդես բացել Արցախում, բայց նկարներն ու քանդակները մնացել են տանը: Հայաստան են բերել միայն մայրիկին նվիրած փոքրիկ արձանիկն ու երկու նկար՝ արցախյան բնապատկերներով։ |
|
Արագածոտնի թեմի սոցիալ-կրթական կենտրոնների երեխաները ՆարեկացիումԱրագածոտնի թեմի հովանու ներքո գործող սոցիալ-կրթական կենտրոնները Նարեկացի արվեստի միությունում ցուցահանդեսով, տիկնիկային ներկայացումով ամփոփել են անցնող տարին։ 2015 թվականից թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցուն կից գործող կենտրոնը ունեցել է ավելի քան երեք հարյուր շահառու ընտանիք, Սաղմոսավանի կենտրոնը համեմատաբար նոր է՝ 2019-ին է հիմնադրվել և գործել է կամավորական սկզբունքներով: Շահառուների թիվը հասնում է 150-ի: |
|
Մայր Աթոռում հոգեհանգստի կարգ է կատարվել Սարգիս և Ամալյա Կարապետյանների հիշատակինԿիրակնօրյա պատարագի վերջում աղոթք է հնչել անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի և եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի և Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստի կարգ կատարվել ի հիշատակ լուսահոգի Սարգիս և Ամալյա Կարապետյանների: Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ծնողները վաստակաշատ մանկավարժներ են եղել, իրենց ծննդավայրում՝ Լոռիում, մի քանի սերունդ են կրթել: |
|
Տեր Մաղաքիա քահանա ԳևորգյանԱվելի քան 25 տարի Արագածոտնի թեմում սպասավորած Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը եկեղեցում երբեք չի տեսել քահանաների հանդեպ հալածանք, իրավունքների ոտնահարում։ Առաջնորդներից երբեք չի լսել, որ պահանջեն եկեղեցում տեղի ունեցող անարդարության մասին լռել, հանդուրժել, հակառակը՝ միշտ խնդիրները բարձրաձայնելու հնարավորություններ ունեցել են: Նա համարում է, որ քահանայագործությունը սովորեցնում է խոնարհ լինել: |
|
Հայ Առաքելական եկեղեցին նշել է Հրեշտակապետաց և ամենայն երկնային զորաց տոնըԱրմավիրի թեմի Առատաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հավաքվածները տոնի առթիվ խաչերթի են մասնակցել: Ներհամայնքային խաչերթ Արտիմետի հովվությունում առաջին անգամ է կազմակերպվել, չնայած ուխտագնացություններ դեպի նշանավոր սրբավայրեր միշտ են գնում: Խաչերթի մասնակիցներն աղոթքներով, շարականների երգեցողությամբ քայլել են դեպի Տարոնիկ գյուղ: Առիթը ոչ միայն Հրեշտակապետաց և ամենայն երկնային զորաց տոնն էր, այլև Տարոնիկի Սուրբ Զորաց մատուռի օծման տարեդարձն ու ուխտի օրը: |
|
Մայր Տաճարում կիրակնօրյա Պատարագին աղոթել են անազատության մեջ գտնվողների համարՄայր Աթոռ սուրբ Էջմիածնում կիրակնօրյա պատարագ է մատուցել Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը: Հայր սուրբը քարոզի ընթացքում մեկնաբանել է Քրիստոսի հրաշագործություններն ու բժշկությունները։ Պատարագի ավարտին հավատացյալներն աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի և եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի և Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար: |
|
Պողոս ՄրջումյանՊողոս Մրջումյանը 12 վիրահատություն է տարել, վերջինը՝ ամիսներ առաջ: 44-օրյային ինչպես Պողոսը, այնպես էլ նրա հայրը, եղբայրն ու փեսան կամավոր են մասնակցել։ Պողոսը գրադի հարվածից ծանր վիրավորվել է հոկտեմբերի 2-ին Ջրականում։ Գրեթե ամբողջ մարմինը բեկորների մեջ է եղել, տուժել են հատկապես ոտքերը։ Սկզբում օգնության են հասել հայ զինվորները, որոնք հետո զոհվել են: |
|
Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանայական օծում ստացած 6 հոգևորականներինՆորին Սրբությունը շնորհավորել և բարի ծառայություն է մաղթել նորաօծ քահանաներին: Վեհափառ հայրապետը նկատել է, որ արդյունավետ և հաջողված ծառայության երաշխիքը հոգևորականի սերն է եկեղեցու զավակների նկատմամբ, հովվական խնամքն ու լիակատար նվիրումը նրանց վստահված համայնքին։ Հովվապետը պատգամել է չընկճվել դժվարություններից կամ խնդիրներից, խոհեմությամբ ու համբերատարությամբ հաղթահարել դրանք, ամուր լինել կոչման մեջ, գործել ճշմարտությամբ և անձնազոհության բարձր գիտակցումով՝ մի ձեռքում ունենալով խաչ, մյուսում՝ ավետարան: |












