
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ջոն Էյբերնը համարում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները պետք է մտահոգեն բոլոր քրիստոնյաներին։ Կազմակերպությունը Հայաստան է ժամանել փաստահավաք առաքելություն իրականացնելու համար։ Մինչև այս՝ պատվիրակությունը նոյեմբերին էր Հայաստան ժամանել՝ արձանագրելու իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների, բարերար Սամվել Կարապետյանի, նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ գործադրվող ճնշումները։ Պատվիրակության հետ հանդիպմանը Բագրատ սրբազանը նամակ է փոխանցել Դավանանքի ազատության միջազգային գագաթնաժողովի մասնակիցներին և ԱՄՆ փոխնախագահ Ջոյ Դի Վենսին։
2026-02-04
Telecast type: Լուր Ռեպորտաժ