Alt

Ճրագալույցի պատարագ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, կանթեղենրով երթ դեպի Հանրապետության հրապարակ

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Հարության ճրագալույցի պատարագը մատուցեց Մայր Աթոռի միաբան Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Պատարագին ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարարը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Պատարագիչ հայր սուրբը հավատացյալներին հիշեցրեց` պետք է ապրել այնպես, որ արժանի լինենք Տիրոջ Հարության պարգևին: 
Ճրագալույցի տոնի ավարտին կանթեղներով երթ կազմակերպվեց դեպի Հանրապետության հրապարակ: 

 

2015-04-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Comments