Հունիսի 4-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռից արարողությանը մասնակցել են Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ես այսօր եկել եմ ևս մեկ անգամ այս սրբազան հաստատության դարավոր ուխտին խառնելու իմ ուխտը, իմ անզօր հոգու իղձն ու հոժարությունը, միմիայն այն վստահությամբ, որ ինձ հետ ուխտակից ունեմ ձեզ բոլորիդ, կամովին և գիտակցությամբ ծառայելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Հայ Ժողովրդին եւ մանավանդ նվիրական այս Սուրբ Աթոռին: Միացնենք մեր ջանքերը, որպեսզի մենք ևս կարողանանք շարունակելու այն, ինչ որ մեր երանելի նախնիներն են սկսել: Աղոթենք, որ Քրիստոս մեզ պարգևի իմաստություն, համերաշխություն եւ անսակարկ նվիրվածություն»,-իր քարոզում ասել է նորընտիր պատրիարքը:
Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը
Members: Հեղինակ Վիկտորյա Կարապետյան
2013-06-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ