Alt

«Քեմալական կոտորածներ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան» ինստիտուտ-թանգարանում տեղի ունեցավ Շողակաթ ՀԸ  և Մատենադարանի համատեղ պատրաստած Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: 
Ֆիլմի սցենարի հեղինակը Մատենադարանի գիտաշխատող Անահիտ Աստոյանն է, ռեժիսորը՝ Շողակաթ ՀԸ գլխավոր ռեժիսոր Արա Շիրինյանը: 
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաև Ամենյան հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը և  
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 
Թուրքական պաշտոնական պատմագրությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը` պնդելով, որ Թուրքիայի Հանրապետությունն առնչություն չունի ցեղասպանության հետ: Բացառապես վավերագրերի վրա հիմնված Քեմալական կոտորածներ» ֆիլմն ամբողջությամբ հերքում է այս պնդումը: 

 

2015-04-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Comments