Alt

Հայ եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լի էր ուխտավորներով: Հայաստանի և Սփյուռքի տարբեր անկյուններից եկել էին հայոց հոգևոր կենտրոն` նշելու Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Սուրբ Պատարագը մատուցում էր Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Արարողության ավարտին, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:

 

2015-06-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Comments