Alt

Ազատամարտիկ Երվանդ Կարապետյանի անունը կրողների ծանոթությունը շարունակվում է մկրտությամբ

Արցախյան ազատամարտում զոհված Ճուտոյի` Երվանդ Կարապետյանի զարմիկն է փոքրիկ Երվանդը: Նրանից բացի, Ճուտոյի անունն է կրում նաև Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Երվանդ քահանան: Ազատամարտիկի անունը տեր հորը տվել է Հայաստանի Զինված ուժերի հոգևոր առաջնորդը` ձեռնադրության ժամանակ: Երկար  փնտրելուց հետո տեր հայրը գտել է ազատամարտիկ Երվանդի ընտանիքին: Հերթական այցի ժամանակ ցանկություն է հայտնել փոքրիկ Երվանդի կնքահայրը դառնալ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում փոքրիկը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ մկրտվեց:

2015-09-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Comments