Հունիսի 12-ին Տիկնիկային թատրոնի բեմում Արմեն Բլբուլյանի պատրաստած և նորոգած գործիքներով հանդես եկան Մարտին Ահարոնյանը, Սուրեն Առուստամյանը, LOS LOCOS», IMAGINE», DOGMA», REPRISE», VARDAN BAND» խմբերը: Երեկոյի հյուրը հայտնի կիթառահար Թեմուր Կվիտելաշվիլին էր: Նա 1994 թ. Հոլիվուդում արժանացել է Լավագույն կիթառահար» տիտղոսին, իսկ 2005 թ. նրա կատարումները ներառվել են Աշխարհի լավագույն կիթառահարներ» սկավառակում: Թեմուր Կվիտելաշվիլիի գործիքը ծիրանենուց է, Արմեն Բլբուլյանն առաջինն է, ով այս փայտից կիթառ է պատրաստել: Վարպետի բոլոր գործերը բացառապես ձեռքի աշխատանք են: Ըստ երաժիշտների նրա գործիքները դիմանում են ջերմաստիճանի կտրուկ տատանումներին: Տեխնիկապես անթերի լինելուց բացի Արմեն Բլբուլյանի կիթառները աչքի են ընկնում նաև դիզայներական ինքնատիպ լուծումներով:
Արմեն Բլբուլյանի պատրաստած կիթառները` մեկ համերգային ծրագրում
Members: Հեղինակ Լուսինե Բալյան
2013-06-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Series
- Events
- Spiritual
-
- Cultural
-
- Social
-
- Educational
Address: Armenia, 0039 Yerevan, 8 St. Hayk Hovsepyan
Tel.: +374 10 42 08 11
E-mail: info@shoghakat.am
Powered by iHost