Սեպտեմբերին պաշտոնապես վերաբացվեց Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանն` իր իրական, պատմական տարածքում: Նորոգման, ֆունկցիոնալ առումով վերաիմաստավորման ու վերազինման աշխատանքներից հետո, գեղագիտության ազգային կենտրոնն այսօր ներկայանում է նոր շնչով ու հնարավորություններով: Կենտրոնում այսուհետև ոչ միայն կարելի է ծանոթանալ երեխաների ստեղծած արվեստի գործերին, այլև ինքնուրույն ստեղծագործել: Կենտրոնն ունի հավակնոտ առաքելություն՝ ստեղծելու նորարարական, ներառական և բազմաֆունկցիոնալ մշակութային և կրթական տարածք, որտեղ տարբեր տարիքի, մասնագիտության և հետաքրքրությունների տեր մարդիկ կարող են արտահայտվել և զարգանալ արվեստի փոխակերպող ուժի միջոցով։ Անահիտ Մարգարյանը զրուցել է կենտրոնի տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանի հետ:

Serie: Artfocus
2025-11-30T20:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար