Շաբաթ, Դեկտեմբեր 2, 2023

 
Դեկտեմբերի 2-ին Հայ եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Եկեղեցական թափորի ուղեկցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս բերեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնություն բաշխելով ուխտավորներին:  
2023-12-02