Ուրբաթ, Մարտ 8, 2024

 
Դատավորի կիրակիին նախորդող ուրբաթ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կատարվել է խաղաղական ժամերգություն։ Մասյացոտնի թեմի քահանաներն ու համայնքի անդամները հավաքվել են միասնական աղոթքի։ Արդեն երկրորդ տարին է, որ Պահքի շրջանում Մասյացոտնի թեմում կազմակերպվում են միասնական աղոթքի օրեր:  
2024-03-08
 
Վեհափառ հայրապետը ընդգծել է, որ կնոջ դերը միշտ արժևորվել է հայ ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այժմ Հայաստանն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Հայոց հայրապետն ասել է, որ դժվարին...
2024-03-08
 
Կոմիտաս թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել Տ. Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը: Տեր Հեթումը Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվն է: Տարիներ շարունակ ծառայելով Պղնձահանքի՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, նկատել է, որ...
2024-03-08
 
Պոլսում կայացել է «Լուսավորիչ» դպրաց դաս երգչախմբի 95-ամյակին նվիրված համերգ։ «Լուսավորիչ» բազմաձայն երգչախումբը երգում է պատարագների և կարևոր եկեղեցական տոների ժամանակ։ 95 տարի առաջ ստեղծված Լուսավորիչ երգչախմբում անընդհատ սերնդափոխություն է կատարվել, երիտասարդ երգիչներից շատերի ծնողները կամ...
2024-03-08
 
Այս կիրակին՝ Մեծ պահքի 5-րդ կիարկին, կոչվում է դատավորի։ Այս օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը։ Այրի կնոջ պահվածքը սովորեցնում է աղոթքի մեջ լինել հաստատակամ ու հավատքի մեջ՝ ամուր: Առակը անդադար, ամեն ժամ, անձաձրույթ աղոթելու մասին է:  
2024-03-08