Կիրակի, Ապրիլ 24, 2022

 
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողությունները մեկնարկեցին ապրիլի 23-ի երեկոյան՝ Հանրապետության Հրապարակից: Երթը առաջնորդում էին Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները:  
2022-04-24
 
Ապրիլի 24-ին Մայր Աթոռի Ս. Գայանե վանքում մատուցվեց պատարագ և կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Հայոց հովվապետի առաջնորդությամբ հոգևոր դասի ու հավատացյալների թափորը շարժվեց Մայրավանքի բակում կանգեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ: Երկրպագության համար դուրս էր բերվել...
2022-04-24
 
Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նկարիչ, փորագրող Ժան-Պիեռ Սեֆերյանի «Անապատը. մահվան քայլերթ» ժամանակավոր ցուցահանդեսը:
2022-04-24
 
Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ, մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Սրբոց Նահատակաց պուրակում կատարվեց բարեխոսական կարգ:
2022-04-24
 
Ապրիլի 24-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսպետությամբ մատուցվեց պատարագ, որի ավարտին կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակաների: Թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ...
2022-04-24
 
Ապրիլի 24-ին Ստեփանակերտի Ս. Նահատակների հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին Արցախի հանրապետության պետական և հոգևոր իշխանության ներկայացուցիչները: Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագ մատուցվեց: Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը սրբոց նահատակաց բարեխոսական կարգ կատարեց:
2022-04-24
 
Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ Շուրիշկանի ավետարանը երկու տարի դուրս չէր բերվել Երևանի մատենդարանի պահոցից: Այս տարի Ավետարանի ուխտի օրը ապրիլի 24-ին էր, Մուղնու Ս. Գևորգ եկեղեցում ավետարանը մնաց մինչև երեկո:
2022-04-24