Կիրակի, Հուլիս 24, 2022

 
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական պատարագից հետո Ս․ Գևորգ եկեղեցու բակում խաչքար օծվեց և նվիրվեց խաղաղարարներին:  
2022-07-24
 
Պայծառակերպության տոնի օրը Սուրբ Հովհաննավանքի ուխտի օրն է։  
2022-07-24
 
Գանձասարի եկեղեցում տաղավար տոնի պատարագիչը թեմակալ առաջնորդն էր` Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Պայծառակերպության հիշատակումը Արցախում սիրելի տոներից է: Ստեփանակերտի Մայր տաճարի հիմնարկեքը այս տոնին է կատարվել, 1990-ականների պատերազմից հետո Շուշիի Ղազանչեցոցը վերաօծվել է այս տոնին:  
2022-07-24
 
Հուլիսի 24-ին, Քրիստոսի Պայծառակերպության տոնին Մոսկվայի առաջնորդանիստ mայր տաճարում տոնական պատարագ մատուցեց թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանը: Վարդավառի ժողովրդական տոնը եկեղեցու բակում շարունակվեց մինչև ուշ երեկո:  
2022-07-24
 
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Երևանի փողոցներում Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը սկսվեց նախորդ օրը երեկոյան՝ նախատոնակով:  
2022-07-24
 
Հուլիսի 24-ին Հայ եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ: Սուրբ Գայանե վանքում պատարագեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:  
2022-07-24