|
59 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը: Գիտնականը 2015 թվականից ղեկավարում էր ԳԱԱ գրականության ինստիտուտը: Երկար տարիներ Վ. Դևրիկյանը եղել է նաև «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրը և Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչը:
2023-04-14 Ապրիլի 12-ին, բարեկարգման ծավալուն աշխատանքներից հետո, տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահի բացման արարողությունը: Սրահն այսուհետ պետք է ծառայի որպես հոգևոր-մշակութային կենտրոն:
2023-04-14 Մասնակցում են կրթահամալիրի առաջինից 12-րդ դասարանցիները, կրթահամալիրի դպրաց դասը, ուսուցչական եւ քոլեջի երգչախմբերը: Համերգը կրում է «Շնորհալու շնորհալիներ» խորագիրը, միացել են նաև մարզային երգչախմբեր:
2023-04-14 Կրկնազատկի տոնին Մաշտոցյան մատենադարանից դուրս է բերվում Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը և տարվում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի:
2023-04-14 |