|
Վաշինգտոն, Տորոնտո, Լոնդոն. աշխարհի բոլոր ծայրերում ցույցերով հանդես եկող հայերը կոչերով ու պաստառներով դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախում:
2023-09-25 Սեպտեմբերի 24-ին Ս. Գայանե վանքում, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար։ 2023-09-25 Տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։ 2023-09-25 Սեպտեմբերի 25-ին, Ս. Գայանե վանքում Ամենայն հայոց կաթողիկոսին են մոտեցել մի խումբ կին բուժաշխատողներ՝ Հայոց հայրապետի օրհնությունը ստանալու և իրենց մտահոգությունները հայտնելու Հայաստանում և Արցախում տիրող կացության վերաբերյալ:
2023-09-25 Հայասատանում և սփյուռքի բոլոր եկեղեցիներում հատուկ արարողություն և աղոթք կհնչի: Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք առաջնորդանիստ ու խոշոր համայնքներ ունեցող եկեղեցիներ կտարվեն՝ մարդկանց օրհնություն, ուժ և զորություն փոխանցելու համար: Ամենայն հայոց հայրապետի... 2023-09-25 Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռից Սուրբ Գևորգ զորավարի մասունքը կտարվի Մասյացոտնի թեմի` սրբի անունը կրող եկեղեցիներ: Մինչև օրվա վերջ հավատացյալները կարող են օրհնություն ստանալ` հաղորդակցվելով խնդրակատար սրբի մասունքին:
2023-09-25 |