|
Մասիս համայնքում ապաստան գտած արցախցիների թիվը հասնում է 4 հազարի: Հայ եկեղեցու Մասյացոտնի թեմի հոգևորականները զանազան ծրագրերով նեցուկ են կանգնում տեղահանված մարդկանց՝ զորակցում, գոտեպնդում են հոգևոր խոսքով, գործարարների, բարերարների, անհատների հետ համագործակցելով՝ սնունդ ու հագուստ են տրամադրում... 2023-09-30 Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Մասիսի, Մարմարաշենի, Կանաչուտի Ս. Գևորգ եկեղեցիներ տարվեց Ս. Գևորգ զորավարի մասունքը: Սեպտեմբերի 30-ին Սուրբ Գևորգ զորավարի տոնի օրն է:
2023-09-30 Սրբի հիշատակության օրը Մայր Աթոռի գանձատնից դուրս բերվեց ու Մուղնու Ս. Գևորգ հասավ զորավարի խաչաձև մասունքարանը:
2023-09-30 Մայր Աթոռից Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի էր բերվել զորավարի մասունքակիր սրբությունը: Ամեն տարի այս տոնին հարյուրավոր ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից գալիս են այստեղ՝ սուրբ Գևորգի բարեխոսությունը խնդրելու:
2023-09-30 |