Երկուշաբթի, Դեկտեմբեր 25, 2023

 
Դեկտեմբերի 25-ին՝ սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, Գևորգյան հոգևոր ճեմարանի հինգերորդ լսարանի 11 սաներ սարկավագական աստիճան ստացան: Ձեռնադրությունը տեղի ունեցավ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ձեռնադրող հոգևորականը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր:  
2023-12-25
 
Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչման արժանանալուց հետո Մայր Աթոռ է վերադարձել կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։ Հայր սուրբը, Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, Վեհափառ հայրապետի օրհնությամբ,...
2023-12-25
 
Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու ժողովասրահում տեղի ունեցավ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին նվիրված գիտաժողով, որին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հայաստանից ժամանած աստվածաբաններ, բանասերներ, արվեստաբաններ, պատմաբաններ:  
2023-12-25
 
Նորաստեղծ հիմնադրամի նպատակն է առաջարկել հոգևոր-հոգեբանական վերականգնման ծրագիր նրանց, ովքեր կցանկանան փարատել դժվարին ժամանակների տագնապն ու անհանգստությունները:  
2023-12-25
 
2023թ. հուլիսի 15-ից Գեղարքունյաց թեմի և Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցաբար, Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Գեղամասար համայնքների շուրջ 200 երեխաների համար ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը կազմակերպել է պարի դասընթացներ: Նրանց անդրանիկ...
2023-12-25
 
Արագածոտնի թեմի տարբեր բնակավայրերի շուրջ 200 երիտասարդներ, քահանա հայրերի ու թեմակալ առաջնորդի հետ միասին աղոթում են հայրենիքի խաղաղության, բարօրության համար: Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ տեղի է ունենում թեմի երիտասարդաց միությունների տարեվերջյան հավաքը:  
2023-12-25