Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Թբիլիսիի հայերը, համայնքի հոգևոր առաջնորդների հետ այցելել են Խոջիվանքի պանթեոն՝ գրողի գերեզման, որտեղ կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Վիրահայերն այցելել են նաեւ մեծ լոռեցու տուն ու մասնակցել բանաստեղծի 155-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը։ 2024-02-23 Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար Կ. Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հովակիմ աբեղա Սերովբյանը թեզ է պաշտպանել։ Նրա ընտրած «Թարգմանական կրոնական երկերը 18-րդ դարի պոլսահայ գրատպության մեջ» թեման քիչ է ուսումնասիրված։ Առաջիկա օրերին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր... 2024-02-23 Ընդունված կարգի համաձայն 40 օրյա պահքի ընթացքում Հանգստյան ժամերգություն կատարվում է յուրաքանչյուր ուրբաթ: Այս ժամերգության հիմքում Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու աղոթքներն են։ Հավատացյալները հոգևոր դասի հետ Տիրոջից խնդրում են հեռու պահել իրենց մեղքերից, խաղաղ ու անխռով գիշեր պարգևել:... 2024-02-23 Մեծ պահքի երկրորդ կիրակին Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է Անառակի։ Դրանով եկեղեցին կարեւորում է ապաշխարհությունը։ Օրվա խորհուրդը Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում ներկայացված Անառակ որդու առակն է, որ զղջում է գործած մեղքերի համար և ներում խնդրում։ Ապաշխարությամբ հնարավոր է վերադառնալ հոր գիրկը։... 2024-02-23 |