|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի և «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի» համատեղ նախաձեռնությամբ պատկերազարդ փայտե փազլ–գլուխկոտրուկը դրվեց «Զանգակ» գրատան ցուցափեղկին: Սուրբ Էջմիածնի ձեռագրական ժառանգությունից ընտրված մանրանկարներով այս տուփերից առաջինը «Սուրբ Ծննդյան»... 2026-03-30 36 տարի առաջ մարտի 31-ին Երևանի կենտրոնում հուշաքար տեղադրվեց, որն օրհնեց անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինը՝ հայտարարելով, որ նորանկախ, անաստվածության լուծը թոթափած երկրում տասնամյակների ընդմիջումից հետո նոր սրբավայր կկառուցվի: Հիմնարկեքի արարողությունը կատարել է Գարեգին... 2026-03-30 Տոնակատարությունը սկսվեց կանաչ ճյուղերի՝ կյանքի, հույսի և նորացման խորհրդանիշի օրհնությամբ: Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ օրհնվեցին ուռենու ոստերը, ինչը Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու հիշատակությունն է: Ըստ ավետարանական պատմության՝ ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը... 2026-03-30 Հատորը նվիրված է Մայր տաճարի վերաօծմանը և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձին: Ժողովածուն կազմել են Ասողիկ աբեղա Կարապետյանը և պատմաբան Գոհար Ավագյանը: Հատորում ներառվել են 7-ից 21-րդ դարերի փաստաթղթեր Մաշտոցյան Մատենադարանից, Հայաստանի ազգային արխիվից և Մայր... 2026-03-30 Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը խոսել է Հայաստանում եկեղեցու հանդեպ սկսած հալածանքի մասին։ Նա նկատել է, որ իշխանությունը խոչընդոտում է եկեղեցու բնականոն կյանքին, իշխանության ցուցումով դատավորները թեմակալ առաջնորդ են նշանակում և ստիպում վերականգնել կարգալույծ հոգևորականի կարգը:
2026-03-30 Ամենայն հայոց Հայրապետը Դռնբացեքի արարողության ժամանակ օրհնեց ներկաներին։ Արարողության ժամանակ տեղի է ունենում երկխոսություն փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Վարագուրված խորանը խորհրդանշում է երկնային արքայությունը: Մարդիկ վերապրում են աշխարհի վախճանին... 2026-03-30 Փոքրիկ հեղինակները, կրթօջախի ուսուցիչների առաջնորդությամբ, ուսումնասիրել են հայ միջնադարյան շարականագիրների ստեղծագործությունները, սովորել շարականները, ապա՝ վերածել պատկերի: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, երեխաների աշխատանքները հրատարակվել են առանձին գրքույկով:
2026-03-30 |






