Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալներն աղոթել են գերիների և ազատազրկվածների համար


Հավատացյալները երեկոյան ժամերգությունից հետո Գրիգոր Լուսավորիչ մայր Եկեղեցում մատուցված պատարագին աղոթել են գերիների ազատության, մեռյալների մխիթարության և երկրի խաղաղության համար։ Տեր Առնակ քահանա Հարությունյանը նկատել է, որ այս 4 օրերին սուրբ Պատարագի հիմնական աղոթքը հավատացյալներներն ուղղում են... ավելի

Մայր Տաճարում աղոթել են կալանավորված արքեպիսկոպոսների եւ Սամվել Կարապետյանի համար


Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հորդորել է հավատացյալներին աղոթել, քանի որ միայն այդ կերպ կարող են փարատել անազատության մեջ գտնվող Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների, ազգային բարերար Սամվել Կարապետյանի միայնությունը։ Սրբազան հայրը հավատացյալներին հրավիրել է Տիրոջ զորակցությունը հայցել նրանց համար, որ... ավելի

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալներն աղոթել են գերության եւ նեղության մեջ գտնվողներ համար


Երեկոյան պատարագին հավատացյալները աղոթել են գերության և նեղության մեջ գտնվողների համար: Ի՞նչ անել, երբ քո եղբայրը նեղության մեջ է, ինչպե՞ս դիմակայել դժվարություններին, զրկանքներին, ընկրկել, թե ընդունել դրանք իբրև փորձություն: Հավատացյալներն այս հարցերի պատասխանն են ակնկալում ստանալ հոգևորականներից։

Մայր տաճարում աղոթել են գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և խաղաղության համար


Հուլիսի 1-ին Մայր Տաճարում պատարագ մատուցեց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը: Ըստ հոգևորականի՝ յուրաքանչյուր հայ, եթե գիտի իր երկրի ու եկեղեցու պատմությունը, պիտի նաև գիտակցի՝ Քրիստոսին մոտենալով, զղջումով ու ապաշխարությամբ, անցյալի սխալներից դասեր քաղելով միայն հնարավոր է... ավելի

Երեւանում կայացել է «Եկեղեցին պետականության ակունքներում» խորագրով համաժողով


Պատմաբանները համարում են, որ հայոց եկեղեցին պետականության գաղափարը պահպանող կառույց է։ Եկեղեցին նախապատրաստել է հայոց պետականության հիմքերը ուշ միջնադարից մինչեւ նոր ժամանակաշրջան: Գործնականում հենց եկեղեցին է սերունդներին փոխանցել ազգային պետության գաղափարը: Թեզը, թե իբր եկեղեցին պատմության... ավելի

Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ պատարագ անազատության մեջ գտնվողների համար


Երկուշաբթի մատուցված պատարագին ներկա են եղել Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ընտանիքների անդամներ: Վրթանես սրբազանը նկատել է, որ շուրջ երկու տարի է՝ ադրբեջանական գերության մեջ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչը քրիստոնյաներիս ու հայերիս... ավելի

Հավատացյալները աղոթել են գերիների, Սամվել Կարապետյանի եւ արքեպիսկոպոսների ազատության համար


Հուլիսի 5-ին եկեղեցին կնշի Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ նախորդող շաբաթապահքի բոլոր օրերին Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Պատարագ կմատուցվի, որի ընթացքում հավատացյալները աղոթում են գերյալների ազատության, նեղյալների... ավելի

Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը տեղափոխվել է Չքնաղ գյուղի եկեղեցի


Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 21-րդ տարեդարձի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ է տեղափովել Ստեփանոս Նախավկայի մասունքը: Հավատացյալները հաղորդակցվել են սրբությունից բխող զորությանը: Պատարագիչը հավատացյալներին հրավիրել է աղոթել... ավելի

11 սարկավագ ավարտել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը


Ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի 2024-2025 ուսումնական տարվա փակման արորղությանը յուրաքանչյուր լսարանից 3 ուսանող առաջադիմության համար խրախուսական նվերներ են ստացել: Մայր աթոռի միաբանների, Ճեմարանի երկարամյա դասախոսների համար երաժշտական հայտագրով հանդես է եկել ԳՀՃ երգչախումբը՝ Արտաշես... ավելի

Միքայել սրբազանի գործով Նիկոլ Փաշինյանը բացահայտ ուղղորդել է իրավապահներին


Միքայել սրբազանի փաստաբանները համարում են, որ Մայր Աթոռ իրավապահների ներխուժումն ու սրբազանին շինծու մեղադրանք ներկայացնելը եկեղեցուն վարկաբեկելու փորձ էր: Ըստ նրանց՝ Նիկոլ Փաշինյանն այս գործով բացահայտ ուղղորդել է իրավապահ մարմիններին, դրա վկայությունը շինծու մեղադրանքն է, անհիմն կալանավորումը,... ավելի

Պատարագ Ս․ Էջմիածնում, աղոթք ապօրինաբար ազատազրկվածների համար, 29.06.2025


Հունիսի 29-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի թեմական եկեղեցիներում ու վանքերում Պատարագի ընթացքում հորդոր ուղղվեց հավատացյալներին անհատական աղոթք բարձրացնել երկրի խաղաղության, ապօրինաբար բոլոր ազատազրկվածների՝ մասնավորաբար Տ․ Միքայել... ավելի

Առաջիկա օրերին Մայր տաճարում ամեն օր երեկոյան կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ առաջիկա շաբաթ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18։30... ավելի