Այն, ինչ կատարվում է այս օրերին, համաշխարհային ու համաքրիստոնեական խայտառակություն է


Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով՝ Հայոց Եկեղեցու հովվապետի և բարձրաստիճան հոգևորականների դեմ իրականացվող անօրեն գործողություններն ուղղված են հենց Արարիչ Աստծո և քրիստոնեական գաղափարի դեմ, իսկ այս ամենը կյանքի կոչողները պետք է քաջ գիտակցեն, որ ի վերջո կանգնելու են Աստծո արդար դատաստանի առջև։

Մեր կրոնը մեր ազգապահպանման միակ միջոցն է մնացել


Երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանի խոսքով՝ եթե մենք մեր հավատքն ամբողջացնող եկեղեցու կողքին չկանգնենք, պարզապես կդառնանք դավաճան։

Վեհափառ Հայրապետի դեմ դատական քննությունը մեզ համար աներևակայելի ու անհասկանալի երևույթ է


Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի խոսքով՝ այս դատավարությունը ոչ միայն եկեղեցու ներքին գործերին ու կրոնական ազատությանը միջամտելու փորձ է, այլև ՀՀ Սահմանադրության և օրենքի բացահայտ խախտում, որովհետև եկեղեցական կառավարման ու վարչական լիազորությունները պատկանում են բացառապես Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Օտարերկրյա բռնակալներն անգամ չէին խառնվում Եկեղեցու ներքին հարցերին


Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ նույնիսկ օտարերկրյա բռնակալները, որոշակի սահմանափակումներ մտցնելով հանդերձ, չէին միջամտում Եկեղեցու ներքին գործերին։ ՀՀ Սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին տարանջատված են, և հոգևորականի կարգապահական հարցերը դատական... ավելի

Սփյուռքն անհանգստացած է


ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ տարբեր երկրներում ապրող մեր գրողներն ու մտավորականները հայտնում են իրենց խորը մտահոգությունը․ նա հորդորում է ճանաչել Սփյուռքում սկսված մտահոգությունների շարժը՝ ո՞ւր է այն գնալու։

Մեր հոգևոր դասի ամրությունից է կախված մեր երկրի ամրությունը


Երիտասարդները աջակցություն են հայտնում Հայոց հայրապետին և Հայ եկեղեցուն։

Կանգնենք Եկեղեցու կողքին, որովհետև Եկեղեցին միշտ է մեր կողքին եղել


Երիտասարդներն ընդվզում են Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ եկեղեցու դեմ շարունակվող արշավի դեմ։

Որպես երիտասարդ՝ իմ ամբողջ ուժով կանգնած եմ իմ հայրապետի կողքին

Հայոց կաթողիկոսին դատարան տանողները չթող հուսան, թե ժողովուրդը Եկեղեցուց պիտի հեռանա


Տ․ Փառեն քահանա Առաքելյանը կարծում է որ օտար պետությունների առջև մենք ամոթով ենք կանգնած։ Բայց հալածանքը իսկական քրիստոնյաներին և Եկեղեցուն առավել է զորացնում, և օրինակը հենց ինքը՝ Հայոց հայրապետն է։

Սա ոչ թե պարզապես Կաթողիկոսի դեմ դատ է, այլ Եկեղեցին ծնկի բերելու անօրինական փորձ


Քանդակագործ Նուռը դատապարտում է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ բացված դատը և վստահ է, որ դա անսկզբունքայնության վերջին կետն է։

Այլևս գետինը մտնելու տեղ չկա


Բանաստեղծ Հուսիկ Արան Ամենայն հայոց կաթողիկոսին դատարան տանելը համարում է համազգային ամոթ․ դա հայոց ինքնության ողնաշարի ջարդում է և լրջագույն իրավախախտում իշխանությունների կողմից։

Միջազգային ահազանգ․ Պետության ապօրինի միջամտությունը Եկեղեցու ներքին որոշումներին


Օգոստոսի 7-ին Էջմիածնում տեղի կունենա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը։ Կրոնական ազատության հարցերով զբաղվող միջազգային դիտորդական «Forum 18» կազմակերպությունն ահազանգում է, որ այս քրեական հետապնդումը խախտում է Հայ առաքելական եկեղեցու... ավելի