|
|
Մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 12-րդ երևանյան փառատոնըՓետրվարի 22-ից մարտի 16-ը ժամանակակից բրիտանական կինոարվեստի լավագույն աշխատանքները՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, կներկայացվեն Երևանի, Գորիսի, Գավառի և Գյումրիի կինոթատրոններում: Փառատոնն այս տարի նվիրված է ներառական և հաղորդակցության խնդիրներին: 2014-02-24 20:25:02 |
|
|
Նոր գրքեր.Գրատներում արդեն կարելի է ձեռք բերել Միգել դե Ունամունոյի Մառախուղ» վեպը, Ջեյմս Մեթյու Բարրիի Փիթեր Փենը Քենսինգթոնյան այգիներում» հեքիաթ-վիպակը, Անահիտ Պարսամյանի Աշոտ Երկաթի խաչը» վիպակը: 2014-02-24 20:15:48 |
|
|
Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը բանաստեղծի անունը կրող թանգարանումՓետրվարի 19-ին Թումանյանի թանգրանի բազմաքանակ էքսկուրսիաներին ավելացել էին տոնական միջոցառումները: Թանգարանը անակնկալներ էր պատրաստել հայոց ամենասիրված բանաստեղծի տարեդարձի և գիրք նվիրելու օրվա առթիվ: 2014-02-24 20:10:05 |
|
|
Երաժշտական նոր գործիք` բաս քանոնԵրաժիշտները փաստում են, որ քանոնի այս տարբերակը` բաս քանոնը, հեղափոխություն է հայ երաժշտության մեջ: Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ գործիքի շնորհանդեսը: Հեղինակ Ալբերտ Զաքարյանը պարգևատրվեց Ս. Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2014-02-24 17:01:57 |
|
|
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Կլաուդիո Աբբադոյի հիշատակինՓետրվարի 19-ին, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի պատվին հնչեց Վերդիի Ռեքվիեմը»: Բեմում էին հայ անվանի մենակատարներ Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը: 2014-02-22 19:48:08 |
|
|
Ջութակահար Նիկոլայ Մադոյանը՝ Գինեսի ռեկորդակիրՓետրվարի 20-ին օպերային թատրոնի բեմահարթակում Նիկոլայ Մադոյանը երաժշտական սխրանք է գործել: Նա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ մեկ երեկոյի ընթացքում կատարել է Պագանինիի ջութակի 6 կոնցերտները: Համերգը տեսագրել և Գինեսի ռոկորդների համաշխարհային գրասենյակ են ուղարկել... ավելի 2014-02-22 19:43:17 |
|
|
Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական կիսամյակային ժողովըԳևորգյան հոգևոր ճեմարանի, Վազգենյան դպրանոցի և Հառիճավանքի ընծայարանի տեսուչները Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական կիսամյակային ժողովին ներկայացրին հաշվետվություններ `հոգևոր հաստատությունների ուսումնական գործընթացի մանրամասներով: 2014-02-22 08:52:58 |
|
|
Միջնադարյան ձեռագրերի վերականգնումըՀայաստանում ձեռագիր մատյանների վերականգնման մասնագիտական դպրոց չկա: Այդ գործով զբաղվում է միայն Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի վերականգնման բաժինը: 2014-02-22 08:50:21 |
|
|
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի ընդունելության մրցույթն ավարտված էԿալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի նոր ուսումնական տարվա` ուսուցիչների և սովորողների համար հայտարարված մրցույթն ավարտված է: Ընդունելության համար դիմել էին 23 աշակերտ, 63 ուսուցիչ: 2014-02-22 08:47:33 |
|
|
Գարեգին Բ կաթողիկոսը դիմել է Շվեյցարիայի կառավարությանըԱմենայն հայոց հայրապետը կոչ է արել շվեյցարական կառավարությանը բողոքարկել թուրք նացիոնալիստ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը: 2014-02-21 22:29:05 |
|
|
Գրքի 10-րդ տոնավաճառը Խնկո Ապոր անվան գրադարանումԳրքի տոնավաճառին ներկայացված են 10-ից ավելի հրատարակչություններ, 500 անուն գիրք: Կարելի է գիրք գնել հենց արտադրողից`համեմատաբար ցածր գնով, երբեմն` ինքնարժեքով: Տոնավաճառը կտևի երեք օր: 2014-02-21 11:17:45 |
|
|
Այսօր գիրք նվիրելու օրն էՀովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշում ենք իբրև գիրք նվիրելու օր: Ստեղծագործական միությունները, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները գրադարաններին այդ օրը նոր հրատարակված գրքեր են նվիրում: Տարեցտարի տոնի աշխուժությունը նկատում են նաև գրախանութները: Գիրք նվիրելու օրը շատերի... ավելի 2014-02-19 17:34:50 |